ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինն Արմավիրի մարզում բենզալցակայանի գործունեություն է կասեցրել
14:59 - 10 հունվարի, 2024

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինն Արմավիրի մարզում բենզալցակայանի գործունեություն է կասեցրել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Արարատյան փողոց 7 հասցեում Վ․Մ․Ա․ անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։

«Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։

Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարն Արմավիրի մարզի վերոնշյալ հասցեի բենզալցակայանի գործունեության դադարեցման վերաբերյալ որոշում է կայացրել։

Տեսչական մարմնի և Արմավիրի համայնքապետարանի հետ համագործակցության արդյունքում 2024 թ․ հունվարի 10-ին Արարատյան փողոց 7 հասցեի բենզալցակայանն ապամոնտաժվել է»,- ասված է ՔՏՀԱ տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել