«Ոսկու աշխարհի» գործունեությունն անորոշ ժամանակով դադարեցվել է
11:31 - 07 փետրվարի, 2024

«Ոսկու աշխարհի» գործունեությունն անորոշ ժամանակով դադարեցվել է

Խորենացի 24 հասցեում գտնվող «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնը անորոշ ժամանակով փակվել է. հայտնաբերվել են հրդեհային անվտանգության պահանջներին առնչվող խախտումներ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին հայտնել են Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից:

Տեսչական մարմնից հայտնում են նաև, որ Ոսկու աշխարհ տոնավաճառի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը վերստուգումներ անցկացնելու խնդրանքով  դիմում է ներկայացրել՝ հավաստիացնելով, որ խախտումներն արդեն շտկվել են:

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից ասում են, որ դեռևս հայտնի չէ, թե երբ վերստուգումներ կանցկացնեն և որոշում կկայացնեն:

Հիշեցնենք, որ 2023 թվականին ևս  «Ոսկու աշխարհը» փակվել էր հրդեհային անվտանգության պահանջներին առնչվող խախտումների պատճառով: Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի հունվարի 25-ի հանձնարարագրի հիման վրա՝ հրդեհատեխնիկական հետազոտություն էր իրականացվել «Վաղարշ եւ Որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում, որի արդյունքում պարզվել էր, որ «Ոսկու աշխարհի» շենքերը եւ շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով եւ խախտումներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել