Խախտումները չարձանագրելու համար կաշառք են պահանջել եւ ստացել. կալանավորվել է ՔՏՀԱ տեսչական մարմնի 5 պաշտոնյա
13:47 - 22 դեկտեմբերի, 2023

Խախտումները չարձանագրելու համար կաշառք են պահանջել եւ ստացել. կալանավորվել է ՔՏՀԱ տեսչական մարմնի 5 պաշտոնյա

Ձերբակալվել են Հայաստանի քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 6 պաշտոնատար անձինք և շինարարական գործունեություն իրականացնող կազմակերպությունների 6 ներկայացուցիչներ, այդ թվում` ղեկավարներ։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ տեսչական մարմնի պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել կառուցապատվող շինություններում հրդեհային անվտանգության, ինչպես նաև քաղաքաշինական գործունեության ոլորտի խախտումները չարձանագրելու դիմաց շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներից կաշառք պահանջելու և ստանալու համար։

Ձերբակալված 6 պաշտոնատար անձանցից 5-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բոլորը բավարարվել են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել