Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Լվովում բացվել է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը

Լվովում բացվել է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը

Lվիվի հայկական փողոցում (вул. Вірменська, 13) Պատվո հյուպատոսության գրասենյակի բացման նպատակով նոյեմբերի 26-ին Լվիվ էր ժամանել Ուկրաինայում ՀՀ դեսպան Վ․ Կարապետյանը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը։   Հանդիսավոր արարողությանը ներկա էին և ողջույնի խոսք ասացին Լվիվի մարզպետ Մաքսիմ Կոզիցկին, Լվիվի քաղաքապես Անդրեյ Սադովին, Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը։   Բացման խոսքում դեսպան Կարապետյանը խոսեց Լվիվում hայերի ավանդի, հայկական ժառանգության մասինմ, հույս հայտնելով, որ Պատվո հյուպատոս Նորիկ Գևորգյանը իր ներդրումը կբերի հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամական հարաբերությունների զարգացմամն գործում։    Դեսպան Կարապետյանը ընդգծեց, որ Լվիվը Ուկրաինայում առանձնահատուկ քաղաք է հայերի համար, քանզի Լվիվում հայերը ոչ միայն ունեն բազմադարյա ու հարուստ պատմություն, այլև մեծ ավանդ են ներդրել քաղաքի հոգևոր և մշակութային կյանքի զարգացման գործում։ Այսօր էլ հայ համայնքը համախմբված է Լվիվի պատմական կենտրոնում գործող հայկական եկեղեցու շուրջ, որը քաղաքի ամենահին և գեղեցիկ պատմամշակութային ճարտարապետության նմուշներից մեկն է։   Նույն օրը տեղի ունեցան դեսպան Կարապետյանի առանձին հանդիպումները Լվիվի մարզի նահանգապետ Մ․ Կոզիցկիի և Լվիվի քաղաքապետ Ա․ Սադովիի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են մարզային և քաղաքային մակարդակներով Հայաստանի և Ուկրաինայի նշված տարածաշրջանի միջև հարաբերությունների զարգացման ուղղությունները՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
15:47 - 27 նոյեմբերի, 2021
Ես հեղաշրջման մասին չեմ խոսել, մեր բանակը հեղաշրջում իրականացնող չէ․Զելենսկին՝ հնարավոր հեղաշրջման մասին |armenpress.am|

Ես հեղաշրջման մասին չեմ խոսել, մեր բանակը հեղաշրջում իրականացնող չէ․Զելենսկին՝ հնարավոր հեղաշրջման մասին |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացատրել է իր հայտարարությունը հնարավոր պետական հեղաշրջման վերաբերյալ՝ ընդգծելով, որ որևէ հեղաշրջման մասին խոսք լինել չի կարող: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»: «Սա զինվորականների հետ կապ չունի... համոզված եմ՝ մենք լուրջ բանակ ունենք... ես գիտեմ, որ ինձ հարգում են, պաշտպանում են մեր պետությունը և հաստատ ոչ մի հեղաշրջումով չեն զբաղվում... Ես ասել եմ, որ տեղեկություններ կան, հեղաշրջման հնարավոր նախապատրաստությունների մասին, գործակալներից... կա ձայնագրություն այս հարցի քննարկմամբ՝ իմ ասած անձի մասնակցությամբ։ Դա ոչ մի հեղաշրջման հետ կապ չունի»,- ուրբաթ օրը Կիևում «30 հարց Ուկրաինայի նախագահին» մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Զելենսկին: Միաժամանակ Զելենսկին վստահեցրել է. «Մեր բանակը հեղաշրջում իրականացնող չէ, նրանք դա չեն անում, նրանք ժողովրդի հետ են»։ Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ գաղտնի տեղեկությունների համաձայն՝ դեկտեմբերի 1-ին պետական հեղաշրջում կարող է նախապատրաստվել գործարար Ռինատ Ախմետովի մասնակցությամբ:
23:10 - 26 նոյեմբերի, 2021
Ռուսաստանը չի պատրաստվում որևէ մեկի վրա հարձակվել, վստահեցնում է Կրեմլը |azatutyun.am|

Ռուսաստանը չի պատրաստվում որևէ մեկի վրա հարձակվել, վստահեցնում է Կրեմլը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը չի պատրաստվում որևէ մեկի վրա հարձակվել, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հերքելով արևմտյան աղբյուրների պնդումները, թե Մոսկվան Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ է նախապատրաստում։ «Ռուսաստանը որևէ ագրեսիվ պլաններ չունի: Եվ բոլորովին սխալ է հակառակի մասին հայտարարել: Եվ բոլորովին սխալ է մեր երկրի տարածքով Ռուսաստանի զինված ուժերի ցանկացած տեղաշարժ կապել նման ծրագրերի հետ: Դա այդպես չէ», - ասել է ՌԴ նախագահի խոսնակը։ Շաբաթներ շարունակ արևմտյան աղբյուրները գրում են, թե Մոսկվան տասնյակ հազարավոր զինվորներ է տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին։ Պաշտոնական Վաշինգտոնը և Բրյուսելն արդեն քանիցս հրապարակավ մտահոգություն են հայտնել այդ կապակցությամբ՝ պահանջելով Մոսկվայից հստակեցնել իր մտադրությունները։
15:14 - 23 նոյեմբերի, 2021
Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի արձագանքը Լավրովի հրապարակմանը |1lurer.am|

Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի արձագանքը Լավրովի հրապարակմանը |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիան և Գերմանիան արձագանքել են ՌԴ ԱԳՆ քայլին՝ Դոնբասում տիրող իրավիճակի շուրջ արտգործնախարարներ Ժան-Իվ Լը Դրիանի և Հայկո Մաասի հետ Սերգեյ Լավրովի նամակագրության հրապարակմանը: Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները մեղադրել են Ռուսաստանին դիվանագիտական կանոններն ու պրակտիկան խախտելու համար` հայտնում է Reuters-ը։ Հրապարակումը լայն արձագանք է առաջացրել և միանշանակ չի գնահատվել Ուկրաինայում: Հանրապետության արտգործնախարարությունը հայտարարել է, որ «Ռուսաստանն իր գործողություններով պարզապես զրոյացնում է նորմանդական ձևաչափը՝ ցույց տալով, որ շահագրգռված չէ դրա զարգացմամբ»։ Ուկրաինայում իշխում է այն տեսակետը, որ նորմանդական քառյակի երկրների արտգործնախարարները մոտ ապագայում դժվար թե հանդիպեն, ինչը նշանակում է, որ Դոնբասի հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց ակնկալելու հիմքեր չկան։ ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել էր գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի նամակագրությունը Գերմանիայի և Ֆրանսիայի իր գործընկերներ Ժան-Իվ Լը Դրիանի և Հայկո Մաասի հետ՝ Դոնբասում տիրող իրավիճակի շուրջ բանակցությունների վերաբերյալ:
14:06 - 19 նոյեմբերի, 2021
Սերգեյ Լավրովը հրապարակել է Ֆրանսիայի և Գերմանիայի գործընկերների հետ դիվանագիտական նամակագրությունը |1lurer.am|

Սերգեյ Լավրովը հրապարակել է Ֆրանսիայի և Գերմանիայի գործընկերների հետ դիվանագիտական նամակագրությունը |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի նամակագրությունը Գերմանիայի և Ֆրանսիայի իր գործընկերներ Ժան-Իվ Լը Դրիանի և Հայկո Մաասի հետ՝ Դոնբասում տիրող իրավիճակի շուրջ բանակցությունների վերաբերյալ՝ գրում է РИА Новости-ն։ ՌԴ ԱԳՆ-ն այս քայլը բացատրել է նրանով, որ վերջերս Մոսկվայի դիրքորոշումը, նրա դերը ներքին ուկրաինական կարգավորման հարցում և մոտեցումները «նորմանդական ձևաչափով» արտգործնախարարների հնարավոր հանդիպման անցկացման վերաբերյալ խեղաթյուրվել են։ ՌԴ արտգործնախարարը նշել է, որ հրապարակված նամակների տեքստը պերճախոս կերպով արտացոլում է իրավիճակը։ Նրա խոսքով՝ խնդիրը մինսկյան պայմանավորվածությունների կատարումը սաբոտաժի ենթարկելու Ուկրաինայի փորձն է և դրանք վերաշարադրելու ցանկությունը։ Լավրովն ընդգծել է, որ «նորմանդական ձևաչափով» հանդիպումը տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ Կիևը կատարի մինսկյան պայմանավորվածությունները։ «Առաջին հերթին, դա Դոնբասի հատուկ կարգավիճակն է և այդ հատուկ կարգավիճակի ամրագրումը Ուկրաինայի սահմանադրության մեջ, որում պետք է ներառվի ապակենտրոնացման կետը, ինչպես գրված է Մինսկի համաձայնագրերում: Խոսքը վերաբերում է նաև անվերապահ համաներումներին և, իհարկե, ընտրությունների անցկացնմանը, որը պետք է համաձայնեցված լինի Կիևի, Դոնեցկի և Լուգանսկի հետ՝ հիմնված՝ ԵԱՀԿ սկզբունքների վրա»,- պարզաբանել է Լավրովը, ապա ընդգծել. «Եվ միայն դրանից հետո Կիևը կվերականգնի հսկողությունը չճանաչված հանրապետությունների և Ռուսաստանի միջև սահմանի վրա»։
13:08 - 19 նոյեմբերի, 2021
Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ կառույցում դեռևս կոնսենսուս չկա. Ստոլտենբերգ |armtimes.com|

Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ կառույցում դեռևս կոնսենսուս չկա. Ստոլտենբերգ |armtimes.com|

armtimes.com: ՆԱՏՕ-ի երկրները դեռ կոնսենսուսի չեն եկել այն հարցում, թե արդյո՞ք Ուկրաինան պետք է մաս կազմի կազմակերպությանը։ Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, կիրակի օրը HBO հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «ՆԱՏՕ-ի անդամ լինելու համար դուք պետք է համապատասխանեք չափանիշներին: Մենք օգնում ենք նրան (Ուկրաինային) պայքարել կոռուպցիայի դեմ, բայց կազմակերպության 30 անդամներ պետք է ընդհանուր կարծիքի գան, և ՆԱՏՕ-ում դեռևս կոնսենսուս չկա»,- ասել է նա: Ստոլտենբերգը նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն ամրապնդել է հարաբերությունները Ուկրաինայի հետ, սակայն պարզաբանել է, որ այս երկիրը չի ենթարկվում կազմակերպության կանոնադրության հինգերորդ հոդվածին, որը նախատեսում է հավաքական պաշտպանություն։ 2008 թվականի ապրիլին Բուխարեստի գագաթնաժողովում Հյուսիսատլանտյան դաշինքն ընդունեց քաղաքական հայտարարություն այն մասին, որ Ուկրաինան և Վրաստանը, ի վերջո, կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ, սակայն հրաժարվեց երկու երկրներին տրամադրել Անդամակցության գործողությունների ծրագիրը (MAP), որը իրավական ընթացակարգի առաջին քայլն է կազմակերպությանն անդամակցելու համար:  Բրյուսելի փորձագետների կարծիքով՝ վերջին 12 տարիների ընթացքում Կիևն ու Թբիլիսին բավականին հեռացել են դաշինքին միանալու հեռանկարից։ ՆԱՏՕ-ն չի ընդունում տարածքային չլուծված խնդիրներ ունեցող պետություններին, քանի որ նրանց անդամակցությունը կարող է ամբողջ դաշինքը ներքաշել ռազմական հակամարտության մեջ։ 2019 թվականի փետրվարին Գերագույն Ռադան հավանություն է տվել սահմանադրության փոփոխություններին, որոնք ամրագրում են Ուկրաինայի ձգտումները դեպի ՆԱՏՕ՝ «եվրաատլանտյան կուրսի անշրջելիություն» ձևակերպմամբ։ Մինչև 2020 թվականը Ուկրաինայի զինված ուժերի լիարժեք համատեղելիության ապահովումը ՆԱՏՕ-ի երկրների բանակների հետ ամրագրված է 2015 թվականին ընդունված ռազմական դոկտրինում։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, սեպտեմբերի վերջին մեկնաբանելով նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, խոստովանել է, որ մինչ այժմ փոխհամաձայնություն չկա դաշինքում Ուկրաինային մուտք տալու ժամկետների վերաբերյալ։
10:44 - 15 նոյեմբերի, 2021
ՌԴ խորհրդարանի վերին պալատի անդամ Պուշկովը քննադատել է Թուրքիայի կողմից Bayraktar անօդաչուների վաճառքն Ուկրաինային |tert.am|

ՌԴ խորհրդարանի վերին պալատի անդամ Պուշկովը քննադատել է Թուրքիայի կողմից Bayraktar անօդաչուների վաճառքն Ուկրաինային |tert.am|

tert.am: ՌԴ խորհրդարանի վերին պալատի անդամ Ալեքսեյ Պուշկովը քննադատության է ենթարկել Թուրքիայի կողմից Bayraktar անօդաչուների վաճառքն Ուկրաինային:Ինչպես գրում է Свободная Пресса-ն, սենատորի կարծիքով՝ այս իրավիճակում հասկանալի է, թե ինչ նպատակով է Կիևն անօդաչուներ ձեռք բերում և ում դեմ է դրանք կիրառելու: «Այն բանից հետո, երբ թուրքական անօդաչուները վաճառվում են Ուկրաինային, ինչպես նշել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, դրանք դառնում են Ուկրաինայի սեփականությունը, այդ իսկ պատճառով Թուրքիայի նկատմամբ բողոքներ լինել չեն կարող: Սակայն մինչ դրանց վաճառելը, անօդաչուները Թուրքիայի սեփականաությունն են»,- գրել է Պուշկովը սոցցանցում:Սենատորը վստահություն է հայտնել, որ Անկարան է որոշում կայացնում՝ ում վաճառի տվյալ զենքը: Բ
16:40 - 13 նոյեմբերի, 2021
ՌԴ տարածքում ՌԴ ԶՈՒ տեղաշարժը ոչ մեկին չպետք է անհանգստացնի․ Պեսկովն անդրադաձել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի անհանգստություններին՝ Ուկրաինայի սահմանի իրավիճակի վերաբերյալ

ՌԴ տարածքում ՌԴ ԶՈՒ տեղաշարժը ոչ մեկին չպետք է անհանգստացնի․ Պեսկովն անդրադաձել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի անհանգստություններին՝ Ուկրաինայի սահմանի իրավիճակի վերաբերյալ

Եվրամիությունը հայտարարել է, որ անհանգստացած է Ուկրաինայի սահմանի մոտ ՌԴ ռազմական ակտիվությունից: Այս մասին հայտնում է cbcnews-ը։ «Մենք շարունակում ենք հետևել իրավիճակին, և մինչ այժմ մեր հավաքած տեղեկությունը բավականին մտահոգիչ է»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Փիթեր Ստանոն։ Նա նշել է, որ Եվրամիությունը գործընկերների, այդ թվում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ վերահսկում է իրավիճակը․ «Մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում դիտարկել հետագա քայլերը»: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը այս իրադարձությունների ֆոնին հայտարարել էր, որ «2014 թվականի իրադարձությունների կրկնությունը «մեծ սխալ» կլինի Ռուսաստանի կողմից»։ Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն, այսօր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, արձագանքելով այս հայտարարությանը, նշել է, թե սա ԱՄՆ-ի առաջին հրապարակումը և առաջին հայտարարությունը չէ, որ իրենք անհանգստացած են Ռուսաստանի Դաշնության տարածքում ռուսական զինված ուժերի տեղաշարժերով։ Երկրի ղեկավարի մամուլի քարտուղարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ բազմիցս պատասխանվել է, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում ՌԴ զինված ուժերի տեղաշարժը ոչ մեկին չպետք է անհանգստացնի։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում․ «Անհրաժեշտության դեպքում մենք միջոցներ ենք ձեռնարկում մեր անվտանգությունն ապահովելու համար, եթե մեր սահմանների մոտ տեղի են ունենում մեր հակառակորդների որոշ հանդուգն գործողություններ»։ Դեռևս նոյեմբերի 3-ին Ուկրաինայի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ նոյեմբերի սկզբի դրությամբ ուկրաինական սահմանների մոտ և «ժամանակավոր օկուպացված տարածքներում տեղակայված է մոտ 90 000 ռուս զինծառայող»։
21:06 - 12 նոյեմբերի, 2021
Իրկուտսկում կործանված ինքնաթիռն ընկնելիս բռնկվել է. ներսում ինը մարդ է եղել, բոլորը զոհվել են |armtimes.com|

Իրկուտսկում կործանված ինքնաթիռն ընկնելիս բռնկվել է. ներսում ինը մարդ է եղել, բոլորը զոհվել են |armtimes.com|

armtimes.com: Բելառուսական Գրոդնո ավիաընկերության Ան-12 բեռնատար ինքնաթիռը չորեքշաբթի օրը կործանվել է Իրկուտսկի մերձակայքում գտնվող Պիվովարիխա բնակավայրի մոտ։ Ներսում ինը մարդ է եղել, բոլորը մահացել են: Այս մասին արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստում հայտարարել է ԱԻՆ տարածաշրջանի կենտրոնական գրասենյակի ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Ռյաբովոլովը։ «Ավիաընկերության ներկայացուցչից ստացված թարմացված տեղեկատվության համաձայն՝ օդանավում եղել է ինը մարդ, այդ թվում՝ անձնակազմի հինգ անդամները և բեռը ուղեկցող չորս հոգի»,- ասել է նա։ Գլխամասային գրասենյակի ղեկավարի առաջին տեղակալը հավելել է, որ հայտնաբերվել և փորձաքննության են հանձնվել վեց հոգու աճյուններ։ Նա պարզաբանել է, որ ինը հոգուց չորսը Ռուսաստանի քաղաքացիներ են, երեքը՝ Բելառուսից, երկուսը՝ Ուկրաինայից։ Ավելի վաղ շրջանի նահանգապետ Իգոր Կոբզևը Ինստագրամի իր էջում հայտնել էր, որ անձնակազմի անդամներից բացի երկու ուղեկցորդ է եղել «Զապոլարյե» ավիաընկերությունից։ Ավելի վաղ շրջանի նահանգապետ Իգոր Կոբզևը Ինստագրամի իր էջում հայտնել էր, որ անձնակազմի անդամներից բացի երկու ուղեկցորդ է եղել «Զապոլարյե» ավիաընկերությունից։ Ան-12-ն անհետացել է ռադարից Մոսկվայի ժամանակով 14:45-ին՝ Իրկուտսկում վայրէջք կատարելիս։ Մինչ այդ անձնակազմը զեկուցել է հետ վերադառնալու անհրաժեշտության մասին։ 3-4 վայրկյանի ընթացքում ինքնաթիռի բարձրությունը 230 մ-ից փոխվել է 120 մ-ի, իսկ ավելի ուշ այն անհետացել է ռադարներից։ Փրկարարները հայտնաբերել են կործանման վայրը Պիվովարիխա գյուղի մոտ։ Ընկնելիս օդանավը բռնկվել է, թափված վառելիքի պատճառով հրդեհի մակերեսը հասել է 300 քմ։ Հետաքննությունը դիտարկում է ինքնաթիռի կործանման պատճառների բոլոր հնարավոր վարկածները։ Դրանց թվում են օդաչուի սխալը, եղանակային պայմանները, ինչպես նաև օդանավի տեխնիկական անսարքությունը։ Վթարի փաստով քրեական գործ է հարուցվել ճանապարհային երթեւեկության անվտանգության և օդանավի շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ։ Գործը տեղափոխվել է Քննչական կոմիտեի կենտրոնական գրասենյակ։ Միջպետական ավիացիոն կոմիտեն ստեղծել է վթարը հետաքննող հանձնաժողով։ Բելառուսի Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել, քանի որ ուղեկցորդներից 3-ը Բելառուսի քաղաքացիներ են: Ստուգում է կազմակերպել նաև Արևելյան Սիբիրի տրանսպորտային դատախազությունը։ Դիակների նույնականացման համար ԴՆԹ թեստ կիրականացվի։ Բելառուսական Ան-12 ինքնաթիռները չեն շահագործվի այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտվել կործանման պատճառների հետաքննությունը։ Ինքնաթիռի ինքնագրիչներից մեկը հայտնաբերվել է վթարի վայրում։ Երկրորդ սև արկղի որոնումները շարունակվում են  
10:09 - 04 նոյեմբերի, 2021
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է, որ ուկրաինական սահմանների մոտ տեղակայված է մոտ 90 000 ռուս զինծառայող |tert.am|

Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է, որ ուկրաինական սահմանների մոտ տեղակայված է մոտ 90 000 ռուս զինծառայող |tert.am|

tert.am: Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի սկզբի դրությամբ ուկրաինական սահմանների մոտ և ժամանակավոր օկուպացված տարածքներում տեղակայված է մոտ 90 000 ռուս զինծառայող, գրում է pravda.com.ua-ն։«Ուկրաինայի պաշտպանության նախարարությունն ուշադիր հետևում է իրավիճակին Ռուսաստանի Դաշնության հետ Ուկրաինայի պետական սահմանի մոտ և Ղրիմի և Դոնեցկի ու Լուգանսկի շրջանների ժամանակավոր օկուպացված տարածքներում։Ուկրաինայի հետախուզական գործակալությունների տրամադրած փաստերն իրենց հաստատումն են գտնում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվության փոխանակման մեջ։Պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության տվյալներով՝ 2021 թվականի նոյեմբերի սկզբի դրությամբ մեր սահմանի մոտ և Ռուսաստանի Դաշնության ժամանակավոր օկուպացված տարածքներում կենտրոնացած է զորքերի (ուժերի) խմբավորում՝ մոտ 90 000 մարդ ընդհանուր թվով»,-ասվում է ՊՆ հաղորդագրությունում:
12:01 - 03 նոյեմբերի, 2021
Ուկրաինայի պաշտպանության նախարարի հրաժարականից հետո երկրում հայտարարվել է Դոնբասում հակահարձակողական գործողություն սկսելու ծրագրերի մասին |tert.am|

Ուկրաինայի պաշտպանության նախարարի հրաժարականից հետո երկրում հայտարարվել է Դոնբասում հակահարձակողական գործողություն սկսելու ծրագրերի մասին |tert.am|

tert.am: Ուկրաինան պատրաստ է էսկալացիայի և Դոնբասում ռազմական գործողությունների նոր փուլի, հայտարարել է միացյալ ուժերի հրամանատար, Ուկրաինայի զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Պավլյուկը, գրում է interfax.ru-ն։ «Մենք պատրաստ ենք էսկալացիայի, պատրաստ ենք ռազմական գործողությունների նոր փուլի, բացի կայունացման օպերացիայից, մենք պատրաստ ենք պաշտպանական գործողության, հնարավորության դեպքում հակահարձակողական գործողություն կանցկացնենք»,- ասել է Պավլյուկը։ Նա վստահեցրել է, որ ուկրաինական զորքերը պատրաստ են դրան։ Բացի այդ, Պավլյուկն ասել է, որ «Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչներին չի համարում անկախ միավոր, որն ունի իր կարծիքը»: Հիշեցնենք, որ Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել։  Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
09:34 - 03 նոյեմբերի, 2021