Մակրոն․ «Ֆրանսիայում «Իսլամական պետության» կողմից ծրագրվող մի շարք հարձակումներ են կանխվել»
 |azatutyun.am|
16:30 - 25 մարտի, 2024

Մակրոն․ «Ֆրանսիայում «Իսլամական պետության» կողմից ծրագրվող մի շարք հարձակումներ են կանխվել» |azatutyun.am|

azatutyun.am: Վերջին շրջանում Ֆրանսիայում «Իսլամական պետության» կողմից ծրագրվող մի շարք հարձակումներ են կանխվել», - այսօր, ֆրանսիական Գվիանա կատարած այցի ընթացքում հայտարարել է Էմանուել Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ ինքը վստահ է, որ Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած հարձակման հետևում «Իսլամական պետությունն» է։

«Մոսկվայի կողմից Ուկրաինային այս հարձակումների համար մեղադրելը ցինիկ և ոչ արդյունավետ պահվածք է», - հայտարարում է Մակրոնը։

Նրա խոսքով՝ Crocus-ում տեղի ունեցած հարձակումից հետո Փարիզը ահաբեկչության դեմ պայքարի հարցում Մոսկվային «ծավալուն օգնություն է» առաջարկել։

Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է 137 զոհի և 152 վիրավորի մասին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով։ Ընդհանուր 11 մարդ է ձերբակալվել։ Այսօր հաղորդվեց, որ ձորբակալվածներից հարձակման մեջ անմիջականորեն կասկածվող 4 անձինք կալանավորվել են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել