ՌԴ ԱԳՆ հայտարարում է՝ քննչական գործողությունները ցույց են տվել, որ «Crocus City Hall»-ում հարձակման և Ռուսաստանում տեղի ունեցած այլ ահաբեկչությունների հետքը տանում է դեպի Ուկրաինա։ Այս մասին հայտնում է «TASS»-ը։
Այդ կապակցությամբ Մոսկվան Կիևից պահանջել է ձերբակալել և արտահանձնել բոլոր ներգրավվածներին։ ՌԴ-ն պահանջում է նաև ձերբակալել Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկին՝ Ղրիմի կամրջի պայթյունի վերաբերյալ գործով։
«Միջազգային ահաբեկչության դեմ պայքարը յուրաքանչյուր պետության պարտականությունն է, ռուսական կողմը պահանջում է Կիևի ռեժիմից անհապաղ դադարեցնել ահաբեկչական գործողություններին ցանկացած աջակցություն, հանձնել մեղավորներին և փոխհատուցել տուժածներին պատճառված վնասը»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Նշենք, որ Ուկրաինան բազմիցս հերքել է Կիևի մասնակցությունը «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությանը։
comment.count (0)