Ուկրաինական հատուկ ծառայություններն աջակցել են ՌԴ-ում ահաբեկչության իրականացմանը. Բորտնիկով
 |1lurer.am|
16:55 - 26 մարտի, 2024

Ուկրաինական հատուկ ծառայություններն աջակցել են ՌԴ-ում ահաբեկչության իրականացմանը. Բորտնիկով |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ ուկրաինական հատուկ ծառայություններն աջակցել են «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում ահաբեկչության իրականացմանը: Նրա խոսքով՝ ահաբեկիչներին սպասում էին ուկրաինական կողմում:

Միևնույն ժամանակ, Բորտնիկովի խոսքով՝ «Կրոկուսում» ահաբեկչության պատվիրատուն դեռ հայտնի չէ: Պաշտոնյան կարծիք է հայտնել, որ ահաբեկչության նպատակն էր սասանել իրավիճակը Ռուսաստանի ներսում: Նրա խոսքով՝ ՌԴ-ում ահաբեկչական սպառնալիքը պահպանվում է:

Բորտնիկովը նշել է, որ ուկրաինացի զինյալները պատրռդաստություն են անցել Մերձավոր Արևելքում: Նրա խոսքով՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը պետք է ճանաչել ահաբեկչական կազմակերպություն:

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն էլ վստահություն է հայտնել, որ Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչության հետևում կանգնած է Ուկրաինան:

Ուկրաինական կողմը հերքել է ցանկացած մեղադրանք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել