Խորհրդարանական երկու խմբակցությունների հետ խոսեցինք, իրենք պատրաստ են բոլոր պատգամավորական կազմով առաջիկա օրերին խորհրդարան մտնելու՝ իմպիչմենտի գործընթաց սկսելու։ Բայց գիտեք, որ մոտ 20 ձայն պակասում է։ Վաղվանից առավոտ ժամը 10-ին բոլոր հնարավոր վայրերում խաղաղ անհնազանդության գործողություններ ենք անցկացնելու։[Բագրատ Սրբազան]
Բագրատ Սրբազանը հայտնեց, որ իրենք համբերությամբ կսպասեն մինչև ժամը 20։00-ն` կամ հրաժարականին, կամ խորհրդակցություններին՝ հրաժարականի կերպը ապահովելու համար։
ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ազատության» հետ զրույցում հայտնել է՝ իրավասու չէ վարչապետի անունից հայտարարություններ անելու, սակայն նման երևույթ՝ ինչպիսին «Ռոբերտ Քոչարյանի հերթական շարժման հետ բանակցությունն է», լավ չի պատկերացնում։ «Հանրապետության ղեկավարը մշտական երկխոսության մեջ է ՀՀ ժողովրդի հետ, բայց թե Ռոբերտ Քոչարյանի հերթական շարժման հետ երկխոսության գնալը ինչ իմաստ ունի, մեծ հաշվով լավ չեմ հասկանում։ Իմ տպավորությամբ, «Հայրենիքի փրկության շարժման», <Դիմադրության» շարժման նույն անձնակազմը, ինչքան հասկացա նաև նույն քանակով իրագործում են իրենց սահմանադրական իրավունքը, շատ լավ։ Մի քանի անգամ շարժում են արել, հիմա էլ էլի նույն մարդկանցով երրորդ կամ չորրորդ անգամ շարժում են անում, իրենց սահմանադրական իրավունքն է», - ասել է Ալեքսանյանը։
Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու: Ես պատրաստ եմ, այս մեկ ժամվա ընթացքում հանդիպելու և քննարկելու հեռանալու բոլոր պայմանները։ Դուք այլևս Հայաստանում որևէ իշխանություն չունեք և ձեր հրաժարականով կվերադարձնեք հայոց եռատոնը, որը գողացել եք այս ժողովրդից։ [Բագրատ Սրբազան]
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը հասավ Հանրապետության հրապարակ։ Շուտով կմեկնարկի հանրահավաքը։
Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում։ Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի խոսքով՝ ոստիկանական ուժերն այնտեղ են՝ պահպանելու հասարակական կարգը։ «Լավատես ենք, որ ժողովրդի միջից ոչ մի արտառոց արարք թույլ չեն տա իրենց», - նշեց ոստիկանապետը։
Իշխան Գևորգյանը, որը մայիսի 4-ից շուրջօրյա նստացույցով Հանրապետության հրապարակում իր համակիրների հետ պատրաստվում է դիմավորել Տավուշից Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթի մասնակիցներին, նշում է․ «Պետք է մարդիկ զարթնեն, միանան Սրբազանի երթին կամ գան այստեղ՝ դիմավորենք, որովհետև եթե հաշտ ես, որ քո եղբոր հողը խլում են, ունեզրկում են, արդար է, որ քո հերթն էլ գա»։ Նրա խոսքով՝ ինքը և իր համակիրները փորձելու են մաքսիմալ մաքուր պահել հավաքը, որ ինչ-որ մեկը այն չվերածի նախկինաներկաների պայքարի, ինչը միանշանակ ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին. «Սրբազանից օրհնությունը ստացել եմ, սպասում ենք իրեն, ինքը հստակ կսահմանի՝ ինչ է պետք անել»։|hetq.am|
Այսօր մեր երկիրն ու ժողովուրդը դիմագրավում են գոյաբանական ծանրագույն փորձություններ: Անհուն զրկանքների ու զոհողությունների գնով ազատագրված Արցախը բռնազավթված է ու հայաթափված, մեր սրբավայրերն ու շիրիմները՝ լքված ու ավերակված: Վտանգված են Հայաստանի սահմանները, և սպառնալիքների տակ՝ հայրենաբնակ մեր ժողովրդի կյանքը, կորսված է մեր անդորրը, և խոցոտված՝ մեր ազգային արժանապատվությունը: Մեր մաղթանքն է, որ շուտափույթ հանգուցալուծում գտնեն առկա հիմնախնդիրները, և մեր ժողովուրդը պատվով հաղթահարի մեզ պատուհասած արհավիրքները։ [Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը]
…Եթե որևէ տեսակի բախում, հրահրում, որևէ բան տեղի ունեցավ, հիմա պաշտոնապես ասում եմ՝ իրենց պատասխանատվությունն է և իրենք են մեղավորը։ Իրավապահ մարմիններին ասում եմ՝ ձեզ օրենքի սահմաններում կպահեք, որևէ բռնություն չեք կիրառելու, անօրինական որևէ գործողություն չեք անելու ձեր իսկ սեփական ժողովրդի նկատմամբ։ Եթե որևէ ձևով՝ որևէ քայլ, որևէ բռնություն, որևէ ապօրինի հրաման եղավ, անհանդուրժելի է լինելու, ես առաջինն եմ կանգնած լինելու այդ շարքում։ [Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան] |tert.am|
Եթե մարդիկ դուրս են գալիս փողոց, չի կարող շարժումը չունենալ քաղաքական պահանջներ: Ինչ-որ պահից պետք է ձեւակերպվի քաղաքական օրակարգը, գործողությունների ծրագիրը: Բայց մենք այդ ձեւավորողների, ձեւակերպողների մեջ չենք, եւ չենք էլ կարող հավակնել ուրիշի փոխարեն որոշումներ ընդունել: Չի կարող լինել այնպես, որ մեծ զանգվածներ հավաքվեն եւ չլինի գործողությունների ծրագիր, չլինի քաղաքական օրակարգ։ Դժգոհությունը շատ մեծ է, ժողովրդի զանգվածային ընդվզման նախադրյալները շատը մեծ են, ամեն ինչ կախված է այսօրվա կազմակերպիչներից, նրանց քաղաքական ուղերձներից, քայլերից: Եթե ճիշտ ուղերձներ ներկայացնեն, կհաջողեն: [ՀԱԿ փոխնախգահ Լեւոն Զուրաբյան] |news.am|
ԱԺ խմբակցությունները պատրաստ են իմպիչմենտի գործընթաց սկսել. վաղը ժամը 10-ից սկսում ենք անհնազանդության գործընթացներ․ Բագրատ Սրբազան
Այսօր 21:04Առաջին քայլը լինելու է ԱԺ-ով անվստահություն հայտնելը և պաշտոնանկություն անելը․ Բագրատ Սրբազան
Այսօր 20:22Բագրատ Սրբազանը եւս 15 րոպե ժամանակ տվեց Փաշինյանին՝ հրաժարական տալու համար
Այսօր 19:47«Ռոբերտ Քոչարյանի հերթական շարժման հետ բանակցություններ լավ չեմ պատկերացնում». Վահագն Ալեքսանյան
Այսօր 19:37Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
Այսօր 18:43Քայլերթի մասնակիցները Հանրապետության հրապարակում են․ շուտով կմեկնարկի հանրահավաքը
Այսօր 17:56Զելենսկին հայտարարել է, որ «ո՛չ Հիտլերը, ո՛չ Պուտինը չեն կարող կոտրել Եվրոպան» |factor.am|
Այսօր 17:29Լևոն Թաթոյանը նշանակվել է ՔԿ գլխավոր վարչության պետի տեղակալ
Այսօր 17:12Սի Ծինփինը եվրոպական այցն ավարտում է Հունգարիայում |azatutyun.am|
Այսօր 17:09Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Հանրապետության հրապարակում
Այսօր 17:00ԱԺ խմբակցությունները պատրաստ են իմպիչմենտի գործընթաց սկսել. վաղը ժամը 10-ից սկսում ենք անհնազանդության գործընթացներ․ Բագրատ Սրբազան
Այսօր 21:04Առաջին քայլը լինելու է ԱԺ-ով անվստահություն հայտնելը և պաշտոնանկություն անելը․ Բագրատ Սրբազան
Այսօր 20:22Բագրատ Սրբազանը եւս 15 րոպե ժամանակ տվեց Փաշինյանին՝ հրաժարական տալու համար
Այսօր 19:47«Ռոբերտ Քոչարյանի հերթական շարժման հետ բանակցություններ լավ չեմ պատկերացնում». Վահագն Ալեքսանյան
Այսօր 19:37Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
Այսօր 18:43Քայլերթի մասնակիցները Հանրապետության հրապարակում են․ շուտով կմեկնարկի հանրահավաքը
Այսօր 17:56Զելենսկին հայտարարել է, որ «ո՛չ Հիտլերը, ո՛չ Պուտինը չեն կարող կոտրել Եվրոպան» |factor.am|
Այսօր 17:29Լևոն Թաթոյանը նշանակվել է ՔԿ գլխավոր վարչության պետի տեղակալ
Այսօր 17:12Սի Ծինփինը եվրոպական այցն ավարտում է Հունգարիայում |azatutyun.am|
Այսօր 17:09Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Հանրապետության հրապարակում
Այսօր 17:00