Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանին եւ եւս 2 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել. |armtimes.com|

armtimes.com:   Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանին այսօր մեղադրանք է առաջադրվե ՀՀ քր. Օր.-ի 179 հոդվածի երկրորդ մասի առաջին, երրորդ կետերով եւ 314 հոդվածի առաջին մասի հատկանիշներով:

Այս մասին  հայտնեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը՝ նշելով, որ բավարար ապացույցներ են ձեռք բերվել մեղադրանքի առաջադրման համար:

Հաստատվել է, որ համայնքի նախկին ղեկավարը, չարաշահելով պաշտոնեական դիրքը կատարել է խոշոր չափի գումարի հափշտակություն՝ վատնման եղանակով, ինչպես նաեւ կատարել է պաշտոնական կեղծիք:

Արտակ Գեւորգյանին, դատախազի խոսքով, մեղադրանք է առաջադրվել եւ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Բացի համայնքի ղեկավարից, մեղադրանք է առաջադրվել եւս 2 աշխատակցի՝ Գեւորգյանի նախկին վարորդին եւ աշխատակազմի ներկայիս ղեկավարին:

Հիշեցնենք, որ Մարալիկում մի քանի անգամ բողոքի ակցիաներ տեղի ունեցան՝ Արտակ Գեւորգյանի հրաժարականի պահանջով: Մարալիկցիները փակել էին քաղաքապետարանի մուտքերը՝ պահանջելով ՀՀԿ-ական քաղաքապետի հրաժարականը:

Ցուցարարներին են միացել Անի խոշորացված համայնքի կազմում գտնվող Ձորակապ եւ Սառնաղբյուր համայնքներից ընտրված ավագանու անդամները եւս: Բողոքի ցույցերի արդյունքում համայնք էր այցելել նաեւ Դավիթ Սանասարյանը:

 

x