Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի հետազոտությունների լավ նյութ են. Վանեցյան

Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի հետազոտությունների լավ նյութ են. Վանեցյան

Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների կոնկրետ հետազոտությունների և կոնկրետ եզրահանգման լավ նյութ են։ Կարծում եմ՝ դա հենց նրանց զբաղվելու գործն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա նաեւ նշել է. «Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում։ Ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է։ Դե իսկ մահն իր հետ միշտ գարշահոտություն է բերում։ Նիկոլը հիմա փորձում է օրակարգ շեղել, տարբեր թեզեր է դաշտ նետում, հերթական ստերը պատմում։ Բոլոր այդ մեղադրանքների դատարկությունը ժամանակի ընթացքում կբացահայտվեն։ Իսկ հիմա մենք շատ ավելի կարևոր անելիքներ ունենք։ Ճշմարտությունը կհաղթի ստին»: Ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս ընթացքում ասել էր․ «Սահմանազատման գործընթացը դադարեցնելու գործընթացին աջակցություն են հայտնում օտար երկրներում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, որոնք, իմ ունեցած բավականին հավաստի տեղեկատվությամբ, հավաքագրված են օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, առնվազն նրանց ազդեցության գործակալներ են, ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյա [Արթուր Վանեցյան-խմբ․], ով հայտնի է նրանով, որ իրեն ձայնագրել են եւ հրապարակել: Բայց ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել: Իհարկե, ամբողջը չեն հրապարակել: Այդ ձայնագրության մի մասն օգտագործվել է որպես ահաբեկման գործիք: Մենք ունենք հստակ տեղեկություն, որ ձայնագրությունը կատարվել է օտարերկրյա հատուկ ծառայության կողմից։ Իսկ ի՞նչ կարող էր լինել այդ ձայնագրության մեջ: Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այդ ձայնագրության մեջ կարող է լինել այն մասին, որ լինելով երկրի ԱԱԾ տնօրեն եւ չունենալով որեւէ թույլտվություն, նա բանակցում էր նախկին նախագահի փեսայի հետ՝ «Զանգեզուրի» կոմբինատի մի մասը իր եղբոր անունով գրելու վերաբերյալ»:
19:32 - 07 մայիսի, 2024
ՀՀ վարչապետը և Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահն անդրադարձել են Աշխարհի առաջնության կազմակերպման աշխատանքներին

ՀՀ վարչապետը և Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահն անդրադարձել են Աշխարհի առաջնության կազմակերպման աշխատանքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահ Մուհամմեդ Ջալուդին և Գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոյին: Վարչապետը ողջունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարների այցը Հայաստան և կարևորել ծանրամարտի Աշխարհի 2027 թվականի առաջնությունը մեր երկրում անցկացնելու որոշումը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել մրցաշարի անցկացումը մեր երկրին վստահելու համար՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը՝ այն բարձր մակարդակով կազմակերպելու համար: Վարչապետը նշանակալի է համարել փաստը, որ ՀՀ-ում առաջին անգամ է անցկացվելու օլիմպիական մարզաձևի Աշխարհի առաջնություն: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարության նպատակն է տարբեր մարզաձևերից խոշոր մրցաշարերի անցկացումը մեր երկրում, ինչն առաջին հերթին նպաստում է սպորտի զարգացմանն ու խթանմանը: Մուհամմեդ Ջալուդը նշել է, որ մրցաշարը Հայաստանում անցկացնելու որոշումն ընդունվել է մեծ վստահությամբ, որ այն կանցկացվի բարձր մակարդակով: Նա նշել է ծանրամարտում Հայաստանի մարզիկների բարձր հաջողություններն ու ավելացրել՝ Աշխարհի 2027 թ. առաջնությունը կարևորվում է նաև նրանով, որ այն լինելու է վարկանիշային Լոս Անջելեսում կայանալիք օլիմպիական խաղերի համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մրցաշարի կազմակերպման աշխատանքներին, ինչպես նաև Հայաստանում ծանրամարտի զարգացմանն ուղղված քայլերին, այդ թվում՝ նոր մարզադպրոցների կառուցման միջոցով:
18:24 - 07 մայիսի, 2024
Բագրատ սրբազանն արձագանքում է վարչապետին
 |azatutyun.am|

Բագրատ սրբազանն արձագանքում է վարչապետին |azatutyun.am|

azatutyun.am: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները երթով շարժվում են Սևան-Երևան մայրուղու հատվածով։ Քիչ անց նրանք կմոտենան Չարենցավան քաղաքին։ Արդեն չորրորդ օրն է, որ երթը սկսվել է՝ մեկնարկելով Կիրանց գյուղից։ Նրանք մտադիր են մայիսի 9-ին հասնել Երևան։ Շարժման պահանջն է կասեցնել սահմանազատման գործընթացը, պարտադրել իշխանությանը դադարեցնել այս գործընթացը, և հենց այս պահանջի շրջանակում էլ, ինչպես պնդում են, մեկնարկել է պայքարը։ Արձագանքելով վարչապետի այսօրվա հայտարարություններին, թե պայքարի մասնակիցները և պայքարի շրջանակում հայտարարված պահանջները պատերազմ են հրահրելու Հայաստանի դեմ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասաց. - «Այն մարդը, որ մեզ այդպիսի պիտակավորումներ է տալիս, լինելով երկրի ղեկավար, ես այն մարդու ասածներին ոչ մի գրամ անդրադառնալու խնդիր չունեմ։  Ամոթ, պատերա՞զմ ենք հրահրում։ Պատերազմը երևի ինքն արդեն պայմանավորվել է»։ Մասնակիցների շարքում է նաև ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Ազատության» հետ զրույցում նա պնդեց, որ անկախ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքներից՝ իրենք շարունակելու են պայքարը, և ասաց, որ Հայաստանի դեմ պատերազմ հրահրելու վերաբերյալ վարչապետի հայտարարություններն անհիմն են։ Նա խոսեց նաև Երևանում սպասվող զանգվածային միջոցառումների մասին։ «Մեր պայքարը նրա համար է, որ Հայաստանում այլևս պատերազմ չլինի, մեր պայքարը նրա համար է, որ Հայաստանի ինքնիշխանությունը պահվի, նրա համար է, որ այսօր ինքն էլ լավ գիտի, որ ինքը տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններին տարբեր խոստումներ է տվել։ Տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններին գործող իշխանությունը խաբել է և հիմա հայտնվել է անելանելի իրավիճակի մեջ», - նշեց Դանիելյանը։
17:58 - 07 մայիսի, 2024
Սահմանադրության փոփոխության օրակարգի հարցը մեր կողմից առաջ քաշելու հարցը կապ չունի սահմանագծման գործընթացի հետ․ Փաշինյան

Սահմանադրության փոփոխության օրակարգի հարցը մեր կողմից առաջ քաշելու հարցը կապ չունի սահմանագծման գործընթացի հետ․ Փաշինյան

Սահմանադրության փոփոխության օրակարգի հարցը մեր կողմից առաջ քաշելու հարցը կապ չունի սահմանագծման գործընթացի հետ։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց մամուլի ասուլիսում։  «Հայաստանում հաստատված իրավակարգը մեր ժողովրդին օտար է, օրենքը, օրինականությունը, ժողովուրդը ընկալում է որպես մի օտար բան, որովհետեւ ժողովուրդը չունի զգացողություն, որ ՀՀ-ում ապրելու կանոններն ինքն ա իր համար որոշել, ինքն ունի զգացողություն, որ ուրիշներն են իր համար որոշել»,- ասաց Փաշինյանը։  Փաշինյանի խոսքով՝ երկար է մտածել, թե ինչն է սրա պատճառը, եւ եկել է եզրակացության, որ ժողովրդի խոր ընկալմամբ ՀՀ սահմանադրության հետ կապված բոլոր հանրաքվեները կեղծվել են, ինքն օրգանական կապ չունի էդ սահմանադրության հետ։ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ Սահմանադրության օրակարգը կապ ունի այն սահիկների հետ, որը ցույց է տվել այսօրվա ասուլիսում։
17:07 - 07 մայիսի, 2024
Փաշինյանը բացատրեց՝ ինչու է վստահ, որ Տավուշի չորս գյուղերից հետո Ադրբեջանը չի պահանջի չորս գյուղ Սյունիքից

Փաշինյանը բացատրեց՝ ինչու է վստահ, որ Տավուշի չորս գյուղերից հետո Ադրբեջանը չի պահանջի չորս գյուղ Սյունիքից

Հարցնում եք՝ ինչու եք վստահ, որ 4 գյուղ չեն պահանջելու Սյունիքի մարզից [Տավուշի 4 գյուղեր տալուց հետո]․ վստահ եմ՝ մի պատճառով, որ դա լեգիտիմ չի։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․ «Իմ ասածը կարող է չափազանցություն է հնչում, բայց մենք չորս գյուղ չենք տալիս քաղաքական եւ անվտանգային տրամաբանությամբ, մենք չորս գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ՝ Հայաստանի դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման։ Ես վստահ եմ դրա համար, որովհետեւ այ սա (ցույց է տալիս սահիկը, որի վրա ՀՀ տարածքը նշված է 29 հազար 743 ք․ կմ) ՀՀ ինքնիշխան տարածքն է, եւ ցանկացած բան, որ մենք կպահանջենք էս տարածքում, լեգիտիմ է, եւ ցանկացած բան, որ ուրիշները կպահանջեն էս տարածքում, ոչ լեգիտիմ է»։ Ասուլիսի ժամանակ լրագրողը հետաքրքրվեց՝ սահիկում ցուցադրած 29 հազար 743 ք․ կմ տարածքում ներառված ե՞ն Հայաստանի ինքնիշխան տարածքից Ադրբեջանի կողմից օկուպացրած տարածքները (Ջերմուկում, Սյունիքում, Տավուշում)։ Փաշինյանն ասաց, որ այդ թվում մտնում են բոլոր այն տարածքները, որոնք ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե եղել են ՀՀ տարածքում, եւ այո, այդ տարածքները ներառյալ։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատերազմի դելեգիտիմացիան կարեւոր է, որովհետեւ Ադրբեջանի կողմից հնարավոր պատերազմը դելեգիտիմացիայի ենթարկվել է ոչ միայն Հայաստանի կողմից, այլեւ Ադրբեջանի կողմից, որովհետեւ այդ փաստաթուղթը, որն ընդունվել է սահմանազատման հանձնաժողովների նիստում, Հայաստանը միակողմանի չի ստորագրել, ստորագրել է նաեւ Ադրբեջանը․ «Նաեւ Ադրբեջանն է դելեգիտիմացրել էդ պատերազմը, ինչու, որովհետեւ էնտեղ հստակ արձանագրված է, թե էն բոլոր հարցերը, որոնք կան, որոնք կարող էին դառնալ պատերազմի պատճառ, ինչ սկզբունքով պետք է լուծվեն»։
16:28 - 07 մայիսի, 2024
Ակնհայտ է, որ այս գործընթացի առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյան
 |armenpress.am|

Ակնհայտ է, որ այս գործընթացի առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնհայտ է համարում, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Փաշինյանը նման դիրքորոշում հայտնեց մայիսի 7-ի ասուլիսի ժամանակ։ «Կառավարությունը չպետք է միջամատի եկեղեցու գործերին: Հայ Առաքելական եկեղեցին ունի գործունեության իր կանոնները, իր կանոնակարգը: Բայց ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ այսօր Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայաստանում առաջնորդում է քաղաքական շարժում: Դա շատ ակնհայտ է: Իսկ ինչո՞ւ պետք է կաթողիկոսն առաջնորդի քաղաքական շարժում»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ պարզ է նաև շարժման նպատակը: Փաշինյանը հավելեց՝ շարժման նպատակը նախորդ իշխանություններին Հայաստանում իշխանության բերելն է: Ըստ նրա՝ 2021 թվականի ընտրություններից հետո «Հայաստան» դաշինքի ղեկավարն էր այդ սցենարը ներկայացրել, թե ինչպես պետք է եկեղեցու միջոցով իրականացնել իշխանափոխություն: «Ի՞նչ է նշանակում օրհնել. նշանակում է առաջնորդել, որովհետև հոգևորականը չի կարող առանց Ամենայն Հայոց կաթողիկոսի թույլտվության քաղաքական տեքստ ասել: Ակնհայտ է, որ այս գործընթացի առաջնորդը Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը: Հրապարակային հայտարարություններով դա ապացուցված փաստ է»,-ասաց վարչապետը: Նա ընդգծեց, որ կան հոգևորականներ, որոնք համաձայն չեն իր դիրքորոշման հետ, այդ մասին ասել են 2018 թվականից: Փաշինյանը կրկնեց՝ կառավարությունը չպետք է եկեղեցու գործերին միջամտի, իսկ ինքը կարող է կարծիք ասել՝ որպես անհատ: «Բայց իմ կարծիքը մեծ հաշվով հետևանք չունեցող կարծիք է: Եթե նույնիսկ այդպես է, ոչ ոք չի խանգարում ինձ առնչվել Աստվածաշնչի, Աստծո հետ: Իմ խնդիրն ուրիշ է. պետք է հոգևոր կյանքը Հայաստանում ակտիվ լինի, զարգանա, բայց ակտիվ չի, չի զարգանում, ինչն ինձ մտահոգում է, բայց ոչ մի միլիմետր ավելի»,- ասաց նա:
16:20 - 07 մայիսի, 2024
Սյունը տեղադրվել է Ոսկեպարի կամ Կիրանցի հատվածում, որ չկա «Արեւմտյան Ադրբեջան», կա սյունից էն կողմ Ադրբեջան, եւ սյունից էս կողմ՝ Հայաստանի Հանրապետություն․ Փաշինյան

Սյունը տեղադրվել է Ոսկեպարի կամ Կիրանցի հատվածում, որ չկա «Արեւմտյան Ադրբեջան», կա սյունից էն կողմ Ադրբեջան, եւ սյունից էս կողմ՝ Հայաստանի Հանրապետություն․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից շրջանառվող այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» թեմային, ասաց, որ դա սպառնալիք է ՀՀ անվտանգությանը․ «Հիմա հարց․ էդ սպառնալիքը մենք ո՞նց ենք պատրաստվում կառավարել․ հենց սահմանազատումով, որովհետեւ ես համոզված եմ, որ սյունը տեղադրվել է Ոսկեպարի կամ Կիրանցի հատվածում, որ չկա «Արեւմտյան Ադրբեջան», կա Ադրբեջան, որ սյունից էն կողմ է, եւ սյունից էս կողմ՝ Հայաստանի Հանրապետությունն է, եւ սա շատ կարեւոր է, նենց չի, որ մենք գիշերը թաքուն տարել ենք, էդ սյունը դրել․ դա տեղի է ունեցել համատեղ որոշմամբ, սրանում է ամբողջ խնդիրը։ Մենք բարձրացնում ենք էդ հարցերը, եւ միջազգային հարթակում, եւ երկկողմ բանակցություններում, եւ բանավոր, եւ գրավոր»։ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ ուզում է, որ ոչ մի պահ չմոռանանք, որ մենք էս երկրագնդի վրա մենակ չենք ապրում, եւ իրադրությունների մեր ընկալումն, իհարկե, շատ կարեւոր է, բայց միայն մեր ընկալումը չի կարեւոր։  «Երբ ընդդիմադիր հարգարժան գործընկերներն իրենց միջոցառումներում Արեւմտյան Հայաստանի, էլի ուրիշ բաների մասին են խոսում․․․ Ես բան չեմ ասում։ Ուղղակի խնդրում եմ մեր բոլորի ուշադրությունը՝ էս տերմինաբանությունները կարո՞ղ է կապ ունեն իրար հետ, կամ մենք հասկանում ե՞նք՝ էս խոսույթներով ուր ենք առաջնորդում մեզ բոլորին։ Էմոցիոնալ մակարդակում, հիմա էս ամենը, որ ասում եմ, ես ՀՀ-ում ծնված-մեծացած մարդ եմ, ես կրողն եմ էն նույն սոցիալ-հոգեբանության, որը բոլորդ եք կրում, ստեղ տարբերությունն ուրիշ բանի մեջ է։ Եւ էն փոփոխությունը, որն էսօր եւ վերջին շրջանում տեղի է ունենում, ուզում եմ ձեզ ներկայացնել, որովհետեւ հարցադրումը լիարժեք կիսելով՝ ես չեմ կիսում դիտանկյունը, որից դուք նայում եք, ենթատեքստը։ Որովհետեւ էս վերջին շրջանում կարեւոր փոփոխություններ են տեղի ունենում կառավարության խոսույթում եւ մեր մտածողության մեջ։ Մենք դուրս ենք եկել եւ ընկել ենք ճանապարհ, ինքներս մեզ համար ձեւակերպել ենք, որ մենք ուզում ենք Ա կետից գնալ Բ կետը։ Սկզբից ճանապարհը նորմալ է, արահետ է, քայլում ենք, հետո գալիս է պահ, որ տեսնում ենք՝ ոնց որ արահետը վաղուց օգտագործված չի, արդեն բուսականություն է աճել, բայց մենք շարունակում ենք էդ ճանապարհով, որովհետեւ ասել ենք, որ պետք ա գնանք էդ ճանապարհով, հետո գնում ենք, տեսնում՝ ճանապարհը կորսվել է, մենք շարունակում ենք գնալ, հետո սկսվում ա մութ եւ թավ անտառը, եւ մենք շարունակում ենք գնալ։ Եւ էդ խումբը ասում է՝ էս ճամփով ոնց որ թե ուր ենք գնում, ճանփա չկա, ուղենիշ չկա, եւ բոլորի մոտ էն զգացողությունն է, որ կարո՞ղ է ճիշտ չենք գնում, կարո՞ է պետք է հետ դառնանք, եւ բոլորը մտածում են եւ մտածում են՝ բարձրաձայնեմ, թե չէ, եւ ասում են՝ բարձրաձայնեմ, մյուսները կմտածեն՝ վախեցա, շարունակում են գնալ էդ ճանապարհով, արդեն չի երեւում Բ կետին հասնելու հնարավորությունը, որովհետեւ մութ, թավ անտառ ա, ոչ ցուցանակ կա, ոչ ճանապարհ կա, եւ մենք հասկանում ենք, որ գալիս է մի պահ, որ հասկանում ես՝ մենակ էդ չի, բա ո՞նց կլնի, որ էդ ճամփից հետ դառնաս։ Գալիս է մի պահ, որ հասկանում ես էդտեղ միայն քո ասածին տեր լինելու խնդիրը չի, հասկանում ես, որ ի սկզբանե էդ դեպի Բ գետը գնալու ճանապարհը, որ ընտրել ես, ճանապարհ չկա, որ քեզ տեղ է հասցնելու, առավելագույն ճանապարհն էն է, որ մոլորվելու ես եւ կորցնելու քո ճանապարհը եւ վտանգի տակ ես դնելու քո խմբին։ Էսօր էս պրոցեսն է տեղի ունենում»,- ասաց Փաշինյանը։ ՀՀ վարչապետի խոսքով՝ այս ճանապարհը դրա մասին է, որ մենք հատել ենք էն գիծը, որ պետք է խոստովանենք ինքներս մեզ, որ էդ ուղղությամբ գնալ պետք չի, էդ ճանապարհից պետք է հետ դառնալ, որովհետեւ շարունակության պարագայում կորսվելու է ամեն ինչ․ «Բայց դա չի նշանակում, որ սա հեշտ պրոցես է, եւ չի նշանակում, որ ձեր ասած հարցերը լեգիտիմ չեն, այո, լեգիտիմ են, բայց ինչպե՞ս կառավարել․ ասում եմ՝ օրինակ՝ սահմանային սյուներով, որովհետեւ էն սյունը, որ դրվել է Ոսկեպարում, Կիրանցում, փակել է ձեր ասած խոսույթի ճանապարհը»,- ընդգծեց Փաշինյանը։
16:17 - 07 մայիսի, 2024
Փաշինյանի կարծիքով՝ «հոգեւոր առաջնորդությունը ձախողած» հոգեւորականները քաղաքական հայտ են ներկայացնում

Փաշինյանի կարծիքով՝ «հոգեւոր առաջնորդությունը ձախողած» հոգեւորականները քաղաքական հայտ են ներկայացնում

Մենք եկեղեցու հետ չենք հակամարտում։ Այս մասին ասուլիսի ընթացքում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համատեքստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ եկեղեցին իրենց հետ հակամարտում է, թե ոչ՝ ինքը պիտի պատասխանի։ «Եթե որոշ հոգեւորականներ քաղաքական հայտ են ներկայացնում, դրա ներկայացումը նշանակում ա, որ նրանք խոստովանում են հոգեւոր առաջնորդություն իրականացնելու գործում իրենց ձախողումը կամ անկարողությունը։ Ի միջի այլոց, կարելի ա ուշադիր հետեւել․ էսօր կան Հայաստանում հոգեւորականներ, ովքեր իրոք հոգեւոր առաջնորդություն են իրականացնում։ Ի՞նչն ա հոգեւոր առաջնորդությունը, դա մարդկանց օգնելն ա, աջակցելն ա, պայմանական ասած, Աստծո հետ հարաբերություններում, որ մարդն ինքն իր հետ ներդաշնակություն գտնի։ Եւ այսօր կան հոգեւորականներ, որոնք հենց ճշգրիտ էդ գործունեությունն են իրականացնում, հոգեւոր համայնքներ կան, հոգեւոր կյանքով են ապրում»։ Փաշինյանի կարծիքով՝ քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգեւորականները, որոնք հոգեւոր առաջնորդությունը ձախողել են․ «Մարդկանց Աստծո հետ կապելու առաքելությունը ձախողել են, եւ, ցավոք սրտի, էս դիրքի եւ իրադրության մեջ են հայտնված շատ բարձրաստիճան հոգեւորականներ, ոչ բոլորը, բայց շատերը։ Վախենամ, որ ամենաբարձր մակարդակում հենց հոգեւոր առաջնորդությունն են ձախողել»։ Փաշինյանն անդրադարձավ նաև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կարգախոսներին․ «էդ ի՞նչ կարգախոսներ են օգտագործում, ասում են «տաճարը հաղթելու է փողոցին», չէ՞, տաճարը ո՞նց ա փողոցին հաղթելու, փողոցում ովքե՞ր են, փողոցում ՀՀ քաղաքացիներն են, փողոցում մարդիկ են, երիտասարդներ են, մեծահասակներ են, ո՞նց ա հաղթելու փողոցին, այսինքն՝ բան ե՞նք անելու, սրճարանները փակելու ենք, տեղը մոմավառության կետեր ե՞նք բացելու, հրապարակները փակելու ենք, տեղը մոմավաճառության կետեր ե՞նք բացելու։ Ժողովրդի կամքն անկասելի է, ժողովրդի կա՛մքը, ժողովրդի կա՛մքը։ Ժողովրդի կամքը ՀՀ-ում բարձրագույն իշխանություն է, ինչ ուզենա՝ կանի, բայց ժողովրդի՛ կամքը, եւ ես համոզված եմ, որ ժողովրդի կամքն ուզում ա խաղաղություն։ Էսօր մարդիկ դուրս են եկել, բացահայտ պատերազմ են քարոզում, ո՞ւմ անունից են պատերազմը քարոզում, ի միջի այլոց․․․։ Եւ, էս ժողովրդի կամքն անկասելի ա, ես էստեղ եմ ժողովրդի կամքով եւ էստեղ չեմ լինի ժողովրդի կամքով»։ Փաշինյանը նշեց՝ իշխանությունը իշխանության տիրոջ ձեռքին է ամեն օր․ «Այսինքն՝ ժողովրդի ձեռքին է։ 2021-ին ժողովուրդն իրեն վերադարձրած կամ իր ձեռքի իշխանությունը պատվիրակել ա, եւ ես իրականացնում եմ էդ պատվիրակումը՝ ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը, խաղաղությունը ապահովելու։ Եթե ժողովուրդը որոշում ա, որ ինքը պատերազմ ա ուզում, ինքը այլ ուղղությամբ ա գնում, ես կփորձեմ ժողովրդին ներկայացնել ամեն ինչ, եւ էդ եմ անում։ Նրանք, ովքեր ուզում են ուրիշներին մեղադրել պատերազմից վախենալու մեջ, մենք պատերազմից չվախենալն էլ ենք ի ցույց դրել։ Բայց էլի եմ ասում, պարզվեց, որ էն պատերազմի հետ առնչություն ունեցող մի մասը խնդիր ունի պատերազմը շատ թե քիչ նպաստավոր դարձնելու, մյուս մասը՝ ընդհակառակը՝ խնդիր ուներ պատերազմը Հայաստանի ներքում քաղաքական բորբոքումներ հարուցելու եւ իշխանափոխություն անելու առիթ օգտագործելու», - հայտարարեց Փաշինյանը։ Փաշինյանի խոսքով՝ այն պահին, որ ժողովուրդը չի ուզենա ինքը լինի վարչապետ, ինքը չի լինի վարչապետ, բայց կամքը պետք է լինի «ժողովրդինը, եւ ոչ թե հակաժողովրդինը»․ «Սա շատ էական տարբերություն ա։ Հիմա էլ դուրս են եկել, ասում են՝ ձեզ ինչ, նախկիններին ենք ուզում բերենք իշխանության, կներեք, բայց դուք ով եք, որ որեւէ մեկին բերեք կամ չբերեք իշխանության․ որեւէ մեկին իշխանության կարա բերի ժողովուրդը, միայն ժողովուրդը, բացառապես ժողովուրդը, որեւէ մեկին իշխանությունից կարա զրկի ժողովուրդը, միայն ժողովուրդը, բացառապես ժողովուրդը», - նշեց նա։
15:10 - 07 մայիսի, 2024
Այսօր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոչ մի կետ չի գործում. Փաշինյան

Այսօր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոչ մի կետ չի գործում. Փաշինյան

Ըստ էության, այսօր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոչ մի կետ չի գործում։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, եւ ասաց՝ մի պահ ենթադրենք՝ այդպես չէ իրավիճակը։ «Ինչի՞ մասին է [եռակողմ հայտարարության] 9-րդ կետը․ ընդ որում՝ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը Ադրբեջանի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ կապի մասին է։ Ոչ, դրա մասին չի։ 9-րդ կետը տարածաշրջանային տնտեսական կապերի ապաշրջափակման մասին ա, եւ էդ ապաշրջափակման արդյունքում նաեւ ընդգծված է, քանի որ էդտեղ կա առանձնահատկություն, երկրից երկիր հաղորդակցություն ապահովելու անհրաժեշտության մասին։ Ադրբեջանն էսօր մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել, ոչ մի, ո՞ր ճանապարհն ա ապաշրջափակել։ Մենք՝ ընդհակառակը, մենք ասել ենք՝ պատրաստ ենք անցման կետերը դնելու, որպեսզի ապահովենք էդ հաղորդակցությունը Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ։ Էդ Ադրբեջանն ա, որ չի օգտվում էդ հնարավորություն»,- ասաց Փաշինյանը։ Ընդ որում, նրա խոսքով, իրենք ասում են՝ եթե էդ ճանապարհները Հայաստանը մեզ չտա, մենք Իրանի Իսլամական Հանրապետությունով կկառուցենք․ «Մենք ասում ենք՝ նույն ձեւ, ինչ-որ ԻԻՀ-ն պատրաստ է տրամադրել, մենք էլ նույն ձեւ պատրաստ ենք տրամադրել։ Ինչո՞ւ, որովհետեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում չկա որեւէ ակնարկ, գրառում, ձեւակերպում այն մասին, որ ՀՀ ինքնիշխանությունը եւ իրավազորությունը որեւէ ձեւով սահմանափակվում ա»։ Ըստ Փաշինյանի՝ շատ շահարկվում է եւ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե 9-րդ կետի համաձայն երրորդ կողմ պետք է ապահովի ՀՀ տարածքով անվտանգությունը․ «9-րդ կետում նման բան ընդհանրապես գոյություն չունի, հակառակը՝ գրված ա, որ ՀՀ-ն ա երաշխավորում, երաշխավորը, որ անվտանգություն ապահովվի, ՀՀ-ն է»։ Փաշինյանն ասաց, որ նոյեմների 9-ի եռակողմ հայատարարության 9-րդ կետում չկա ոչ մի ձեւակերպում այն մասին, որ ՀՀ տարածքի որեւէ հատված պետք է դուրս լինի ՀՀ կառավարության վերահսկողությունից եւ որեւէ երրորդ կողմ, կամ, մասնավորապես ՌԴ-ն պետք է այն վերահսկի․ «Չկա, նման բան գոյություն չունի ուղղակի։ Շատ կարեւոր է, որ էս կետի մեկնաբանությունը արտահայտված է ՌԴ նախագահի՝ 2020թ․-ի, եթե չեմ սխալվում նոյեմբերի10-ի կամ 11-ի հրամանագրում, որտեղ հանձնարարություն ա գրվում ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերին՝ իրականացնել հսկողություն ՀՀ կողմից տրանսպորտային կապի ապահովման նկատմամբ, այսինքն՝ սուբյեկտը, որն ապահովում է տրանսպորտային կապը, ՀՀ-ն է։ Էդ կետը որեւէ կերպ չի նշանակում, որ ՌԴ-ն կարող ա կամ պետք ա լինի տեղում, որովհետեւ էդ վերահսկողությունն իրականացնելու ձեւ ասեմ, որը մենք էն ժամանակ նաեւ էդ էինք նկատի ունենում, որ, օրինակ, Հայաստանը, որպես եռակողմ հայտարարության կողմի, ասենք պարբերաբար զեկույցներ լինեն, որ էդ տրանսպորտային հաղորդակցությունն ապահովված ա, այսինքն՝ պայմանավորվածությունը կատարված է»։ Ըստ էության, այսօր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոչ մի կետ չի գործում։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, եւ ասաց՝ մի պահ ենթադրենք՝ այդպես չէ իրավիճակը։ «Ինչի՞ մասին է [եռակողմ հայտարարության] 9-րդ կետը․ ընդ որում՝ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը Ադրբեջանի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ կապի մասին է։ Ոչ, դրա մասին չի։ 9-րդ կետը տարածաշրջանային տնտեսական կապերի ապաշրջափակման մասին ա, եւ էդ ապաշրջափակման արդյունքում նաեւ ընդգծված է, քանի որ էդտեղ կա առանձնահատկություն, երկրից երկիր հաղորդակցություն ապահովելու անհրաժեշտության մասին։ Ադրբեջանն էսօր մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել, ոչ մի, ո՞ր ճանապարհն ա ապաշրջափակել։ Մենք՝ ընդհակառակը, մենք ասել ենք՝ պատրաստ ենք անցման կետերը դնելու, որպեսզի ապահովենք էդ հաղորդակցությունը Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ։ Էդ Ադրբեջանն ա, որ չի օգտվում էդ հնարավորություն»,- ասաց Փաշինյանը։ Ընդ որում, նրա խոսքով, իրենք ասում են՝ եթե էդ ճանապարհները Հայաստանը մեզ չտա, մենք Իրանի Իսլամական Հանրապետությունով կկառուցենք․ «Մենք ասում ենք՝ նույն ձեւ, ինչ-որ ԻԻՀ-ն պատրաստ է տրամադրել, մենք էլ նույն ձեւ պատրաստ ենք տրամադրել։ Ինչո՞ւ, որովհետեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում չկա որեւէ ակնարկ, գրառում, ձեւակերպում այն մասին, որ ՀՀ ինքնիշխանությունը եւ իրավազորությունը որեւէ ձեւով սահմանափակվում ա»։ Ըստ Փաշինյանի՝ շատ շահարկվում է եւ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե 9-րդ կետի համաձայն երրորդ կողմ պետք է ապահովի ՀՀ տարածքով անվտանգությունը․ «9-րդ կետում նման բան ընդհանրապես գոյություն չունի, հակառակը՝ գրված ա, որ ՀՀ-ն ա երաշխավորում, երաշխավորը, որ անվտանգություն ապահովվի, ՀՀ-ն է»։ Փաշինյանն ասաց, որ նոյեմների 9-ի եռակողմ հայատարարության 9-րդ կետում չկա ոչ մի ձեւակերպում այն մասին, որ ՀՀ տարածքի որեւէ հատված պետք է դուրս լինի ՀՀ կառավարության վերահսկողությունից եւ որեւէ երրորդ կողմ, կամ, մասնավորապես ՌԴ-ն պետք է այն վերահսկի․ «Չկա, նման բան գոյություն չունի ուղղակի։ Շատ կարեւոր է, որ էս կետի մեկնաբանությունը արտահայտված է ՌԴ նախագահի՝ 2020թ․-ի, եթե չեմ սխալվում նոյեմբերի10-ի կամ 11-ի հրամանագրում, որտեղ հանձնարարություն ա գրվում ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերին՝ իրականացնել հսկողություն ՀՀ կողմից տրանսպորտային կապի ապահովման նկատմամբ, այսինքն՝ սուբյեկտը, որն ապահովում է տրանսպորտային կապը, ՀՀ-ն է։ Էդ կետը որեւէ կերպ չի նշանակում, որ ՌԴ-ն կարող ա կամ պետք ա լինի տեղում, որովհետեւ էդ վերահսկողությունն իրականացնելու ձեւ ասեմ, որը մենք էն ժամանակ նաեւ էդ էինք նկատի ունենում, որ, օրինակ, Հայաստանը, որպես եռակողմ հայտարարության կողմի, ասենք պարբերաբար զեկույցներ լինեն, որ էդ տրանսպորտային հաղորդակցությունն ապահովված ա, այսինքն՝ պայմանավորվածությունը կատարված է»։ Ըստ Փաշինյանի՝ այդ կետի չկատարման մեջ մեզ մեղադրողները փորձել են ստանալ կամ ակնկալել են այդ կետի բովանդակության հետ կապ չունեցող զիջում ՀՀ-ից, որն անտրամաբանական, անթույլատրելի եւ անընդունելի է։
14:31 - 07 մայիսի, 2024
Փաշինյանը խոսեց Պուտինի երդմնակալությանը և մայիսի 9-ի շքերթին չմասնակցելու մասին

Փաշինյանը խոսեց Պուտինի երդմնակալությանը և մայիսի 9-ի շքերթին չմասնակցելու մասին

Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք զորահանդեսին չմասնակցելու վերաբերյալ հարցին պատասխանելիս Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ես անցած տարի միջոցառմանը մասնակցել եմ, չեմ կարծում, թե ամեն տարի պիտի մասնակցեմ։ Ես չեմ էլ հիշում էդպիսի պրակտիկա, որ ՀՀ որեւէ ղեկավար ամեն տարի մասնակցել է մայիսի 9-ի միջոցառմանը, կամ որեւէ երկրի։ Չեք կարծո՞ւմ, որ մի քիչ տարօրինակ կլինի՝ ամեն տարի ՀՀ ղեկավարը մասնակցի մայիսի 9-ի շքերթին»։ Լրագրողը դիտարկում արեց, թե ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը չմասնակցելը հնարավոր է՝ կապված է նաեւ այս ասուլիսի հետ, ինչին Փաշինյանն արձագանքեց՝ «այո, կարող է նաեւ կապ ունենալ»․ «Վաղը ես ԵԱՏՄ բարձրագույն խորհրդում նախագահում եմ եւ դե յուրե պետք է այնտեղ լինեմ, եւ դա իմ աշխատանքի մասն է, սա էլ է իմ աշխատանքի մասը, ինչպես խոսեցի՝ էս երկխոսության գործընթացը»։   Խոսելով Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների հետ կապված խնդրի մասին՝ Փաշինյանն ասաց․ «Մենք ակնկալում ենք, որ էդ հեռարձակումները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ՀՀ պետական կարգը հարգեն։ Կարծում եմ՝ ինչ-որ անհավանական բան չենք ուզում։ Մանավանդ, չեմ պատկերացնում, որ ասենք նույն ՌԴ-ում հնարավոր է այնպիսի հեռուստատեսության հեռարձակում, որն ասենք նույն բառապաշարով կամ դրա 5 տոկոսի չափով խոսում է Հայաստանում հաստատված պետական կարգի, կառավարության, պետության մասին, ու հնարավոր լինի դա ՌԴ-ում շարունակի եթեր ունենալ․ բացառված բան ա։ Հիմա մենք ինչ ենք ասում, ասում ենք, որ խնդրում ենք հարգալից վերաբերմունք ՀՀ-ի եւ նրա շահերի նկատմամբ։ Մենք, հաշվի առնելով նաեւ մեր երկրների բարեկամական հարաբերությունը, պատրաստ ենք մի անգամ խնդրել, երկու անգամ խնդրել, երեք, չորս, հինգ, վեց անգամ խնդրել, յոթ անգամ խնդրել, հետո մի անգամ պահանջել, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ անգամ պահանջել, եւ եթե յոթերորդից հետո էլ էդ պահանջն արհամարհվի, ուրիշ տարբերակ չկա, պետք ա անջատվեն էդ բոլոր հեռուստաընկերությունները, ՀՀ-ում պետք ա չհեռարձակվեն»։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ խնդրանքները չբավարարելու դեպքում բացառում է, որ այդ հեռուստատեսությունները, ընդհանրապես որեւէ ռեսուրս, ընդ որում՝ որեւէ երկրի, կարող են ՀՀ-ում շարունակել իրենց հեռարձակումը։ «Երկու անգամ էլ կպահանջենք, չեղավ՝ ուրեմն խնդրում եմ՝ էս գլխից բոլորս արձանագրենք, թե ինչ ա լինելու հաջորդ քայլով»։
14:03 - 07 մայիսի, 2024
Կառավարությունն առաջիկա նիստերից մեկում կընդունի ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը
 |armenpress.am|

Կառավարությունն առաջիկա նիստերից մեկում կընդունի ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունն առաջիկա նիստերից մեկում կընդունի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը։ Մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։ «Պետք է ուրախությամբ ասեմ, որ մենք կառավարության առաջիկա նիստերից մեկում կընդունենք ծրագիրը։ Կարծում եմ, որ ստացել ենք բավականին լավ ծրագիր»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը մանրամասներ ներկայացրեց ծրագրից։ «Մենք որոշել ենք, որ երեք ուղղությամբ պետք է աջակցենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին։ Առաջինը՝ բնակարան կառուցելու հարցում, երկրորդը՝ տներ ձեռք բերելու, երրորդը՝ կարևոր որոշում ենք կայացրել, որ մարդիկ, որոնք ունեն գործող հիփոթեքային վարկ, մենք որոշակի սկզբունքներով աջակցություն կցուցաբերենք։ Կան նաև ընտանիքներ և տարեց մարդիկ, ովքեր օբյեկտիվորեն այս ծրագրերին մասնակցելու հնարավորություն չեն ունենա, նրանց համար սոցիալական բնակարանների ապահովման ծրագիր ենք իրականացնում, որպեսզի նման կարգավիճակ ունեցող մարդիկ ունենան սոցիալական բնակարան»,- ասաց վարչապետը։
13:53 - 07 մայիսի, 2024
Վանեցյանի ձայնագրության մի մասն հրապարակվել է, մյուս մասն օգտագործվել է նրան որպես ազդեցության գործակալ օգտագործելու համար․ Նիկոլ Փաշինյան |news.am|

Վանեցյանի ձայնագրության մի մասն հրապարակվել է, մյուս մասն օգտագործվել է նրան որպես ազդեցության գործակալ օգտագործելու համար․ Նիկոլ Փաշինյան |news.am|

news.am: Սահմանազատման գործընթացի կասեցում պահանջող այս գործընթացին աջակցություն են հայտնում օտար երկրներում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, որոնք իմ ունեցած բավականին հավաստի տեղեկատվությամբ, հավաքագրված են օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, առնվազն նրանց ազդեցության գործակալներ են, կատարել եւ կատարում են կոնկրետ հանձնարարություններ, ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ով հայտնի է նրանով, որ իրեն ձայնագրել են եւ հրապարակել: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բայց ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել: Իհարկե ամբողջը չեն հրապարակել: Այդ ձայնագրության մի մասն օգտագործվել է որպես ահաբեկման գործիք: Մենք ունենք հստակ տեղեկություն, որ ձայնագրությունը կատարվել է օտարերկրյա հատուկ ծառայության կողմից, իսկ ձայնագրության մյուս մասն օգտագործվել է այդ պաշտոնյային առնվազն որպես ազդեցության գործակալ օգտագործելու համար: Արթուր Վանեցյանի մասին եմ խոսում»,-ասաց նա: Փաշինյանը շարունակեց. «Այսինքն ձեզ թվում է, որ ձայնագրող կողմը այնքան մեծահոգի է գտնվել, որ ամբողջը դրել է յութուբո՞ւմ: Իհարկե ոչ: Այդ մի րոպեն են ձայնագրել ու վե՞րջ: Իսկ ի՞նչ կարող էր լինել այդ ձայնագրության մեջ: Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այդ ձայնագրության մեջ կարող է լինել այն մասին, որ լինելով երկրի ԱԱԾ տնօրեն եւ չունենալով որեւէ թույլտվություն, նա բանակցում էր նախկին նախագահի փեսայի հետ՝ «Զանգեզուրի» կոմբինատի մի մասը իր եղբոր անունով գրելու վերաբերյալ: Չեմ բացառում, որ այլ բաներ էլ կարող են լինել: Հիմա այդ մարդիկ հայրենիքի մասի՞ն են մտածում»:
13:35 - 07 մայիսի, 2024
 Վաղը մեկնելու եմ Մոսկվա՝ նախագահելու ԵԱՏՄ բարձրագույն խորհդրի նիստը, նաև երկկողմ հանդիպում կունենամ ՌԴ նախագահի հետ․ Նիկոլ Փաշինյան

Վաղը մեկնելու եմ Մոսկվա՝ նախագահելու ԵԱՏՄ բարձրագույն խորհդրի նիստը, նաև երկկողմ հանդիպում կունենամ ՌԴ նախագահի հետ․ Նիկոլ Փաշինյան

Վաղը մեկնելու եմ Մոսկվա՝ նախագահելու ԵԱՏՄ բարձրագույն խորհդրի նիստը, նաև երկկողմ հանդիպում կունենամ ՌԴ նախագահի հետ: Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարեց մամուլի ասուլիսի ժամանակ։ «Օրակարգը ՌԴ-ի հետ շատ բազմազան է։ Գիտեք, որ այս ընթացքում կան բազմաթիվ կուտակված խնդիրներ և դրանց մի մասը բարձրաձայնվել են։ Մենք երբեք չենք եղել այն կարծիքին, որ այդ հարցերը բարձրաձայնվում են բարձրաձայնվելու համար, դրանք բարձրաձայնվում են ՀՀ-ՌԴ բարեկամական հարաբերությունների համատեքստից նեգատիվ նյուանսերը հանելու նպատակով։ Իհարկե, [քննակելու ենք] ամբողջ օրակարգը մեր հարաբերությունների՝ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ մենք կքննարկենք»,- ասաց վարչապետը՝ խոստանալով, որ հանդիպման արդյունքները հետագայում կներկայացնի։
13:29 - 07 մայիսի, 2024
Պատերազմը ներքին և արտաքին մի շարք ուժերի հարկավոր է, որպեսզի հնարավոր լինի իշխանափոխություն անել առանց ընտրությունների․ Նիկոլ Փաշինյան

Պատերազմը ներքին և արտաքին մի շարք ուժերի հարկավոր է, որպեսզի հնարավոր լինի իշխանափոխություն անել առանց ընտրությունների․ Նիկոլ Փաշինյան

Մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսեց Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլեթրի մասին․ «Ինչ վերաբերում է հոգևորականների առաջ քաշած պահանջին, այսինքն՝ կասեցվի ՀՀ-ի անվտանգության երաշխիքների ձևավորման գործընթացը, այսինքն՝ կասեցվի ՀՀ-ի ինքնիշխանության հաստատման գործընթացը․․․ Ենթադրենք էսպիսի մի իրավիճակ․ շատ լավ, կասեցնենք գործընթացը, իսկ ինչ է լինելու դրանից հետո․ լինելու է մի պարզ բան՝ սկսվելու է պատերազմ։  Ի՞նչ նպատակ է ունենալու այդ պատերազմը․ դա նպատակ է ունենալու, և ընդ որում, ես հավատացած եմ և առնվազն վերլուծությունը, թե ովքեր և ինչպես են այս պրոցեսին արձագանքում, հավատացած եմ, որ նպատակը դա է, և ի սկզբանե դա է եղել՝ թույլ չտալ, որ տեղի ունենա սահմանազատում, որի անխուսափելի հետևանքը կլինի պատերազմը, ընդ որում՝ այդ դեպքում պատերազմը դելիգիտիմացված չի լինի, և այն ուժերը, որոնք պահանջում են սահմանազատումը դադարեցնել և նաև այդ ուժերի ու արտաքին ուժերի աջակցությամբ ամեն ինչ կանեն, որ ՀՀ-ի նոր տարածքներ օկուպացվեն և դա կօգտագործեն ՀՀ-ում քաղաքական փոփոխություններ անելու համար, բայց էդ քաղաքական փոփոխությունների արդյունքում էլ շատ կարևոր է, թե ինչ է տեղի ունենալու։  ..․ Պատերազմը ներքին և արտաքին մի շարք ուժերի հարկավոր է, որպեսզի հնարավոր լինի իշխանափոխություն անել առանց ընտրությունների, որովեհտև միայն այդ սցենարն է դա հավանական է դարձնում, և իմիջիայլոց նույն սցենարը գործում էր նաև 44-րյա պատերազմի ժամանակ»։  
13:08 - 07 մայիսի, 2024