Բագրատ սրբազանն արձագանքում է վարչապետին
 |azatutyun.am|
17:58 - 07 մայիսի, 2024

Բագրատ սրբազանն արձագանքում է վարչապետին |azatutyun.am|

azatutyun.am: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները երթով շարժվում են Սևան-Երևան մայրուղու հատվածով։ Քիչ անց նրանք կմոտենան Չարենցավան քաղաքին։

Արդեն չորրորդ օրն է, որ երթը սկսվել է՝ մեկնարկելով Կիրանց գյուղից։ Նրանք մտադիր են մայիսի 9-ին հասնել Երևան։

Շարժման պահանջն է կասեցնել սահմանազատման գործընթացը, պարտադրել իշխանությանը դադարեցնել այս գործընթացը, և հենց այս պահանջի շրջանակում էլ, ինչպես պնդում են, մեկնարկել է պայքարը։

Արձագանքելով վարչապետի այսօրվա հայտարարություններին, թե պայքարի մասնակիցները և պայքարի շրջանակում հայտարարված պահանջները պատերազմ են հրահրելու Հայաստանի դեմ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասաց. - «Այն մարդը, որ մեզ այդպիսի պիտակավորումներ է տալիս, լինելով երկրի ղեկավար, ես այն մարդու ասածներին ոչ մի գրամ անդրադառնալու խնդիր չունեմ։ 

Ամոթ, պատերա՞զմ ենք հրահրում։ Պատերազմը երևի ինքն արդեն պայմանավորվել է»։

Մասնակիցների շարքում է նաև ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Ազատության» հետ զրույցում նա պնդեց, որ անկախ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքներից՝ իրենք շարունակելու են պայքարը, և ասաց, որ Հայաստանի դեմ պատերազմ հրահրելու վերաբերյալ վարչապետի հայտարարություններն անհիմն են։

Նա խոսեց նաև Երևանում սպասվող զանգվածային միջոցառումների մասին։

«Մեր պայքարը նրա համար է, որ Հայաստանում այլևս պատերազմ չլինի, մեր պայքարը նրա համար է, որ Հայաստանի ինքնիշխանությունը պահվի, նրա համար է, որ այսօր ինքն էլ լավ գիտի, որ ինքը տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններին տարբեր խոստումներ է տվել։ Տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններին գործող իշխանությունը խաբել է և հիմա հայտնվել է անելանելի իրավիճակի մեջ», - նշեց Դանիելյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել