Տավուշի մարզ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։ 

Ընդգրկում է Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը և Դիլիջանը։ Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Ներկայումս Տավուշի մարզպետն է Հայկ Չոբայանը։

Ոստիկանները շրջափակել են Օպերայի շենքը․ քաղաքացիները 4 ուղղություններով շարժվում են դեպի այնտեղ

Ոստիկանները շրջափակել են Օպերայի շենքը․ քաղաքացիները 4 ուղղություններով շարժվում են դեպի այնտեղ

Քաղաքացիները Բագրատ Սրբազանի կոչով այսօր ժամը 15:30-ից հավաքվել են մայրաքաղաքի չորս կետերում և այս պահին շարժվում են դեպի Օպերա, իրենց խոսքով խաղաղ անհամաձայնություն հայտնելու։ Այս պահին Օպերայի շենքի հարակից ողջ տարածքը շրջափակված է ոստիկանական ուժերով և երկաթե արգելապատնեշներով։ Մասնավորապես տասնյակ քաղաքացիներ են հավաքվել Սարյանի անվան այգում, Կոնսերվատորիայի դիմացի այգում, Սուրբ Աննա եկեղեցու բակում, Հյուսիսային պողոտայում։ Բագրատ Սրբազանը լրագրողներին հայտնեց, որ առավոտից հանդիպումներ է ունեցել «Հայաքվե» նախաձեռնության, «Ապրելու երկիր» կուսակցութան անդամների, Եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ, բժիշկների հետ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։ Նա նաև շնորհակալություն հայտնեց ոստիկաններին, որ անսացել են իր կոչին, դուրս են եկել և անհամաձայնություն հայտնող քաղաքացիների փոխարեն փակել են փողոցները։ Հիշեցնենք, որ ժամը 16:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը: Ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ ժամը 15:00-20:00-ն, Երևանում կայանալիք ՎԶԵԲ միջազգային ֆորումի շրջանակներում ժամանակավորապես փակ են լինելու Տերյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց խաչմերուկից մինչև Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցը՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկ։ Օպերային հարակից սրճարանները «Ինֆոքոմ»-ի թղթակցի փոխանցմամբ կիսադատարկ էին։ «Ատլանտիկ» սրճարանի աշխատակիցը «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում հաղորդեց, որ ոստիկանները հրահանգել են այցելուներին դուրս հանել և մինչև երեկոյան ժամը 19։00-ն հյուրեր չընդունել։ Իսկ «Մեղեդի» սրճարանի աշխատակիցն ասաց, որ սրճարանից նույնիսկ բռնի ուժով են հեռացրել մարդկանց, որոնք չէին ցանկանում դուրս գալ։
Այսօր 16:44
«Գիշերը անհիմն ձերբակալվել է «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման 5 աջակից»․ «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն

«Գիշերը անհիմն ձերբակալվել է «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման 5 աջակից»․ «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է՝ «մայիսի 14-ի լույս 15-ի գիշերն իշխող վարչախումբն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ»։  «72 ժամով ձերբակալվել է «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման ակտիվ աջակից հանդիսացող առնվազն 5 քաղաքացի, այդ թվում՝ «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանը։ Անազատության մեջ պահվող քաղաքացիներին այցելել ու նրանց պաշտպանությունը ստանձնել է իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանը։ Նրանք բերման են ենթարկվել ապօրինի զենք կրելու հիմնազուրկ կասկածով, որը բնականաբար հերքվել է անձնական խուզարկությամբ։ Այնուհանդերձ, քաղաքացիները ոչ թե ազատ են արձակվել, այլ ձերբակալվել են։ Հայտարարում ենք, որ նշված վարութային ակտերը ստորագրողների արարքում առկա է ապօրինի ձերբակալման ակնհայտ հանցակազմ, սակայն կառավարող ուժի քաղաքական իշխանության պայմաններում առկա չէ արարքի արդյունավետ քննության որևէ հեռանկար», - ասված է գրառման մեջ։
Այսօր 10:22
Վարչապետ դառնալու համար բարձրագույն կրթությունը պարտադիր չէ |civilnet.am|

Վարչապետ դառնալու համար բարձրագույն կրթությունը պարտադիր չէ |civilnet.am|

civilnet.am: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 14-ին լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, թե Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության խախտմամբ է դարձել վարչապետ, քանի որ «չի ունեցել բարձրագույն կրթության վկայական»։ Սրբազանին հարց էին ուղղել՝ արդյոք նա պատրա՞ստ է հրաժարվել Կանադայի քաղաքացիությունից, քանի որ երկքաղաքացիություն ունեցող անձը, ըստ Սահմանադրության, չի կարող դառնալ ՀՀ վարչապետ։ «Հրաժարվել է պետք, կհրաժարվեմ, չհրաժարվել է պետք, չեմ հրաժարվի, մեր ճանապարհն ուղիղ ընթացք է։ Ինչ պահանջված է՝ դա էլ կլինի։ Իսկ եթե այդ թեմայով խոսում ենք օրինականության մասին, այսօրվա վարչապետը բարձրագույն կրթություն չունի, չունի և առանց բարձրագույն կրթության փաստաթղթի դարձել է ՀՀ վարչապետ։ Եթե պահանջված չի, ես չգիտեմ օրենքը, բայց մեր գյուղապետերին գործից հանել են զուտ էտ փաստաթուղթը չունենալու համար[…]»,- նշեց Բագրատ սրբազանը՝ համոզմունք հայտնելով, որ օրինախախտում է տեղի ունեցել։ Լրագրողի պնդմանը, որ երկքաղացիությունը խանգարելու է վարչապետ դառնալուն, Բագրատ Գալստանյանը կրկին հայտարարեց. «ՀՀ ներկայիս գործող վարչապետը խախտել է օրենքը, ինձ թվում է, ես կարծում եմ, որ այդպես է, կարող ենք գնալ հետ նայել կամ իրավաբանները կասեն։ Առանց բարձրագույն կրթության վկայական ունենալու դարձել է ՀՀ վարչապետ։ Սահմանադրության խախտում է սա, թե չէ, խնդրում եմ ճշտեն իրավաբանները, ներկայացնեն»։ Արդյոք բարձրագույն կրթություն ունենալը պարտադիր պայման է վարչապետ ընտրվելու համար Նիկոլ Փաշինյանը իսկապես վարչապետ ընտրվելու պահին դիպլոմ չուներ, ինչը ինքը ևս հաստատել էր։Սակայն, 2018-ին օրենքի խախտում տեղի չի ունեցել, քանի որ Սահմանադրությամբ ամրագրված չէ, որ վարչապետը պետք է ունենա բարձրագույն կրթություն։ Այսպես, ըստ ՀՀ Սահմանադրության 147-րդ հոդվածի՝ վարչապետը հանդիսանում է կառավարության անդամ։ 148-րդ հոդվածն էլ սահմանում է, որ կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները: Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ կետն էլ սահմանում է պատգամավորին ներկայացվող պահանջները, ըստ որոնց՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Այսինքն, ՀՀ Սահմանադրությամբ բարձրագույն կրթության դիպլոմը պարտադիր չէ ինչպես ԱԺ պատգամավորի, այնպես էլ կառավարության անդամի համար, այդ թվում՝ վարչապետի։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Այսօր 09:15
Վարչապետի իմ թեկնածուն Բագրատ Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
 |news.am|

Վարչապետի իմ թեկնածուն Բագրատ Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան |news.am|

news.am: Չի կարող 70-80 հազար մարդ հավաքվել եւ հաջորդ օրը այդ շարժումը մարի, չի կարող նման բան լինել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: «Մենք ամեն օր տեսնում ենք, որ ոչ թե մարում է, այլ նոր մարդիկ են միանում: Մարդիկ կան, որ արագ փոփոխությունների ակնկալիքներ ունեն, մենք ոչ պակաս ուզում ենք, որ դա տեղի ունենա, բայց կան գործընթացներ, կան քայլեր, որոնք պարտադիր պետք է արվեն: Իմպիչմենթի գործընթաց կա: Այս ընթացքում նաեւ տնային աշխատանք կ անելու: Մենք մի քանի օր է, որ Երեւանում ենք եւ տնային աշխատանքը պետք է կատարենք: Իմպիչմենթի գործընթացը եւս տարվում է»,-ասաց նա: Դիտարկմանը, որ իմպիչմենթի համար պետք է ՔՊ-ից պատգամավորներ միանան, Դանիելյանն ասաց. «Տարբեր մարդիկ կան, որ տարբեր պատգամավորների հետ մտերիմ են, այսօր էլ մեկը մոտեցավ, ասաց՝ ես կարող եմ խոսել իրենց հետ: Ասաց՝ թույլ տալի՞ս եք, որ գնամ խոսեմ, ես ասել եմ՝ այո: Այն օրակարգը, որով մենք հանդես ենք գալիս, շատ միավորող է: Եթե այս հնարավորությունը մեր ձեռքից բաց թողնենք, վաղը ավելի ռադիկալ տրամադրված մարդիկ կարող են գալ, որոնք նաեւ ընդդիմության դաշտում կան: Եթե ՔՊ-ն չօգտագործի այս հնարավորությունը, վաղը իր համար լինելու է ճակատագրական: Սա խաղաղ անցնում անցում է»: Նա նկատեց, որ եթե իրենք հիմա ասեն իրենց քայլերի հաջորդականությունը, իշխանությունները դրանից կօգտվեն. «Դրա համար Բագրատ Սրբազանը շատ խաղաքարտերը չի բացում»: Հարցին՝ ո՞վ է լինելու վարչապետի թեկնածուն, Գառնիկ Դանիելյանն ասաց. «Այսօր ամենաբարձր վարկանիշն ունի Բագրատ Սրբազանը, ինձ համար թեկնածուն Բագրատ Սրբազանն է: Բոլոր շերտերը հարգում, ընդունում են իր անցած ուղին, իր տեսակը: Առնվազն ինձ համար դա ակնհայտ է»: Հիշեցնենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը երկքաղաքացիություն ունի (Հայաստանի և Կանադայի)։ Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ վարչապետ կարող է ընտրվել վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվող անձը: Հետևաբար Բագրատ Սրբազանի չի կարող առաջադրվել վարչապետի թեկնածու։ Ինքը՝ Բագրատ Սրբազանը, ասել էր, որ վարչապետ դառնալու հավակնություն ու ցանկություն չունի՝ միաժամանակ նշելով․ «Մի հոգի ասել է՝ ժողովուրդը պետք է Սահմանադրություն գրի, էդ էլ հերթական պոպուլիզմը, ժողովուրդը երբեք Սահմանադրության մեջ ներկայություն չունի, է հիմա եթե ժողովուրդը որոշեց Սահմանադրության մեջ ներկայություն ունենալ ու երկքաղաքացի մարդուն ասել՝ ինքն էլ կարող է լինել, ձեր ի՞նչ գործն է։ Դուք պիտի ընդդիմանա՞ք, օրինակ եմ ասում»։ Լրագրողի հարցին, թե «անգամ եթե ժողովուրդը ցանկանա, որ Դո՞ւք լինեք», Բագրատ Սրբազանը պատասխանել էր․ «Եթե ժողովուրդը ցանկանա, և դա լինի Աստծո կամքը, և Հայոց հայրապետը օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ չէ։ Նորից եմ ասում՝ իմ կռիվը վարչապետի աթոռը չի, իմ ունեցած պաշտոնն ավելի բարձր է քան վարչապետի աթոռը»։
17:57 - 14 մայիսի, 2024
«Տավուշի սահմանագծումն ու սահմանազատումն օրենքից դուրս է». «Հայաքվեն» հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց
 |news.am|

«Տավուշի սահմանագծումն ու սահմանազատումն օրենքից դուրս է». «Հայաքվեն» հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց |news.am|

news.am: Տավուշի մարզի սահմանագծումն ու սահմանազատումն ընդհանրապես օրենքից դուրս է։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, Դատախազության բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։ Նա նշեց, որ այսօր հանցագործության մասին հաղորդում են ներկայացնելու բուն սահմանազատման գործընթացի վերաբերյալ. «Սահմանազատումը ևս օրենքից դուրս է, քանի որ մեր ներպետական գործընթացները նախատեսում են, որ ՀՀ սահմանը կարող է որոշվել միայն միջազգային պայմանագրի հիման վրա։ Եթե միջազգային պայմանագիրը կքնվում է, այնուհետև ՍԴ-ի կողմից պետք է հաստատվի, ապա վավերացվի Ազգային ժողովի կողմից։ Բայց Սահմանադրության 205-րդ հոդվածը պահանջում է, որ այն միջազգային պայմանագրերը, որոնք վերաբերում են ՀՀ տարածքին, նաև ընդունվեն համաժողովրդական հանրաքվեի միջոցով։ Այսինքն՝ եթե որևէ տեղ ՀՀ սահման է որոշվում, ապա այդ փաստաթուղթը, որով այդ սահմանը որոշվել է, ունի միջազգային պայմանագրի կարգավիճակ, և այն պետք է անցնի բոլոր ներպետական գործընթացները»։ Ավետիք Չալաբյանն ասաց, որ սակայն որևէ ներպետական գործընթացով այդ պայմանագիրը չի անցել։ Նա շեշտեց, որ ՀՀ քաղաքացին բացառիկ իրավունք ունի որոշելու, թե որն է տարածքի սահմանը. «Եթե տարածքից նույնիսկ 1 մետր պակասում է, իսկ տվյալ դեպքում Կիրանցում ամբողջ բռնությունն ու կոնֆլիկտը պայմանավորված է նրանով, որ գյուղի մի մասը հանձնվում է Ադրբեջանին։ Որևէ կերպ չի կարելի, որ որևէ պաշտոնատար անձ դա վերցնի իր այդպիսի լիազորություն, որը կհամարվի լիազորությունների անցում։ Եթե կազմակերպված խմբի միջոցով է արվել, նաև էական վնաս է հասցվել, ապա դա ծանրացուցիչ հանգամանք է, որը սահմանում է 4-5 տարի ազատազրկում»։ Նա ասաց, որ իրենք այժմ հանցագործության մասին հաղորդում են ներկայացնելու և հետամուտ են լինելու, որ քրեական վարույթ նախաձեռնեն։ Չալաբյանի խոսքով՝ քանի դեռ չկա միջպետական պայմանագիր, որով հաստատվում է որոշակի խաղաղություն ու համակեցության կանոններ երկու երկրների միջև, հնարավոր չէ սահմանազատում ու սահմանագծում իրականացնել։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Արդարադատության նախարարությունն անդրադարձել էր պնդմանը, որ խախտվում են «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի պահանջները և որ ՀՀ պետական սահմանը սահմանազատվում է առանց համապատասխան միջազգային պայմանագրի կնքման ու այլ պնդումների և նշել, որ ՀՀ տարածքի կամ սահմանի փոփոխության գործընթաց չի իրականացվում: Ներկայումս իրականացվող գործընթացը պետական սահմանի վերարտադրության և տեղորոշման գործընթաց է արդեն իսկ ընդունված համապատասխան միջազգային պայմանագրերի՝ 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի և Մինսկի համաձայնագրի և դրանցով որոշված ու միջազգայնորեն ճանաչված ՀՀ պետական սահմանի հիման վրա։  
15:41 - 14 մայիսի, 2024
Ըստ ՔԿ-ի՝ բողոքի ակցիայի մասնակիցը Հրապարակում հանրահավաքի ժամանակ կրել է սուր

Ըստ ՔԿ-ի՝ բողոքի ակցիայի մասնակիցը Հրապարակում հանրահավաքի ժամանակ կրել է սուր

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննություն է իրականացվում՝ մայրաքաղաքում իրականացվող բողոքի ակցիաների մասնակիցներից մեկի կողմից ապօրինի կերպով սառը զենք պահելու և կրելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ ՔԿ-ի հաղորդմամբ՝ 2024 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 18։20-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի ՀՈԲ ծառայողների կողմից Երևան քաղաքի Արամ-Բուզանդ փողոցների միջնամասում գտնվող «Խաչքարերի պուրակ» կոչվող հատվածից սառը զենք պահելու և կրելու հիմնավոր կասկածով ձերբակալվել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, ում մոտից հայտնաբերվել է 60սմ շեղբի երկարությամբ պատյանով սուր։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությամբ պարզվել է, որ բողոքի ակցիայի հիշյալ մասնակիցը 3 օր, մասնակցելով Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակում կազմակերպված հավաքներին, կրել է երկարաշեղբ սառը զենք հանդիսացող սուր: Վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:34 - 14 մայիսի, 2024
«Մեր նպատակը կարգ խանգարելը չէ»․ ակցիայի մասնակիցները երթով հասան Ժուռնալիստների միություն |news.am|

«Մեր նպատակը կարգ խանգարելը չէ»․ ակցիայի մասնակիցները երթով հասան Ժուռնալիստների միություն |news.am|

news.am: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Նալբանդյան փողոցով իջավ եւ Սախարովի հրապարակից թեքվեց դեպի Ժուռնալիստների միության շենք, սակայն այստեղ մեծ թվով կարմիրբերետավորներ փակեցին երթի ճանապարհը: Ոսիկանները պահանջեցին բացել փողոցի երթեւեկելի հատվածը: Բագրատ Սրբազանն ասաց. «Մեր նպատակը կարգ խանգարելը չի, դուք մարդկանց ապօրինի բռնել, տարել եք: Տղերք, ոչ ոք չի վախենում ձեզնից: Եթե որեւէ ավելորդ քայլ դուք կանեք, ես խոստանում են, որ ամբողջությամբ դա լինելու է ձեր պատասխանատվության վրա եւ վերջը ամեն ինչի: Հանդարտվեք, խաղաղ հետ գնացեք եւ ժողովրդին էլ մի փորձեք ահաբեկել: Էս տղաներին բերել եք ահասարսուռ տեսարան ստեղծելո՞ւ: Դուք դրա համա՞ր եք: Մարդկանց ինչո՞ւ եք ուզում վախեցնել: Ոչ ոք վախեցող չէ: Ձեր տրամաբանությունը հրահրելն է: Ուզո՞ւմ եք ճանապարհը բացել, երկու քայլ հետ գնացեք, կբացենք»: Ոստիկանները հետ գնացին մի քանի քայլ: Բագրատ Սրբազանի կոչով երթի մասնակիցները երթեւեկելի հատվածը  բացեցին:
12:14 - 14 մայիսի, 2024
Մի փոքր խումբ է քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ է կիրառում. Բագրատ Սրբազանը՝ ոստիկանների մասին
 |news.am|

Մի փոքր խումբ է քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ է կիրառում. Բագրատ Սրբազանը՝ ոստիկանների մասին |news.am|

news.am: Դա մի փոքր խումբ է, որ քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ է կիրառում: Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, Երեւանի փողոցներում երթի ժամանակ նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ հավելելով, որ ոստիկաններին ուղղված հանդարտության իր կոչերը տեղ հասնում են: Անդրադառնալով իր գլխավորած շարժմանը, նա ասաց. «Եթե մտահոգ քաղաքացիներ են, ուրեմն պետք է միանն, եթե դավադիրներ են, իրենք գիտեն՝ ինչու են ասում, որ շարժումը մարելու է: Իրենց ներմուծածն է դա, տեսնում եք, որ շարժումն իր տրամաբանությամբ, իր ընթացքով ընթանում է, նույնիսկ առանց կտրուկ գործողությունների: Միանում են անհատներ, քաղաքացիներ, երեկ օրինակ, մի աղջիկ իր սրճարանը փակել, առաջին անգամ իր կյանքում միացել էր որեւէ շարժման: Եվ դա, որ մենք իմանում ենք, բա մյուսնե՞րը, որնց մասին չենք տեղեկանում: Առավոտից գրեթե 7.30-ից սկսած ամբողջ քաղաքը ազդանշանների մեջ է»,- ասաց Սրբազանը: Նշենք, որ Երևանում վաղ առավոտից կրկին մեկնարկել են անհնազանդության ակցիաները։ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» վանկարկումներով քաղաքացիները քայլում են մայրաքաղաքի փողոցներով՝ կոչ անելով մարդկանց միանալ իրենց, հորդորելով աշակերտներին ու ուսանողներին դասադուլ անել: Ըստ ոստիկանության տվյալների, ժամը 10-ի դրությամբ բերման է ենթարկվել 38 քաղաքացի:
11:02 - 14 մայիսի, 2024
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ամփոփեց օրվա գործողություններն ու ներկայացրեց առաջիկա անելիքները

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ամփոփեց օրվա գործողություններն ու ներկայացրեց առաջիկա անելիքները

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից մայիսի 13-ին իրականացված գործողությունների արդյունքները և ներկայացրեց հաջորդ օրվա ծրագրերը։ Սրբազանը հիշեցրեց, որ վաղ առավոտից քաղաքացիների կողմից փակվել էին ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի մի շարք ավտոճանապարհներ։ Ներկայացվեցին նաև այցերը մի շարք մշակութային և գիտական կառույցներ։  Սրբազանը հայտնեց, որ վաղը 10:00-ին, կգնա ԵՊՀ, Ժուռնալիստների միություն, իսկ հետո մետրոյով կգնա Երևանի Գերեգին Նժդեհի հրապարակ՝  հանդիպելու բնակիչների հետ։ «Վաղը ճնշումը մեծացնում ենք: Հայաստանի ողջ տարածքով պիտի խաղաղ անհնազանդության ակցիաներ տեղի ունենան: Երևանում՝ ժամը 08:00-ից կմեկնարկեն անհնազանդության ակցիաները: Իրավապահ համակարգի նախկին շատ կարևոր աշխատակիցներ մոնիթորինգ են արել և տեղեկացրել, որ վերջին մի քանի տարում այսպիսի ծավալի գործողություններ չեն եղել Հայաստանում: Առավոտ ժամը 8-ից, կամ ավելի վաղ քաղաքացիներն արդեն փողոցներում են»,-ասաց Բագրատ Սրբազանը:
22:21 - 13 մայիսի, 2024
Բագրատ Սրբազանը ԳԱԱ գլխավոր շենքում հանդիպել է փոխտնօրենին և աշխատակիցների․ նա հանդիպումից մանրամասներ չհայտնեց

Բագրատ Սրբազանը ԳԱԱ գլխավոր շենքում հանդիպել է փոխտնօրենին և աշխատակիցների․ նա հանդիպումից մանրամասներ չհայտնեց

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր առավոտից շրջայցեր է կատարել տարբեր հաստատություններ, այդ թվում՝ Նկարիչների միություն, Գրողների միություն, Գիտությունների ազգային ակադեմիա։  Բագրատ Սրբազանը նախ քայլերթով գնաց դեպի Նկարիչների Միություն։ Նա առանձնազրույց ունեցավ միության նախագահ Սուրեն Սաֆարյանի հետ։ Ապա երթը շարժվեց դեպի Գրողների միություն։ Այստեղ նրան դիմավորեց Գրողների միության նախագահը, ծափողջույններով ընդառաջ եկան Միության անդամներ։ Գրողների միությունից հետո երթը շարժվեց Գիտությունների ազգային ակադեմիա։ Սակայն Ակադեմիայի մուտքի մոտ ոստիկաններ էին հավաքված, եւ արքեպիսկոպոսը ներս չմտավ։ Բագրատ Սրբազանին ուղեկցող քաղաքացիները վանկարկում էին «ամոթ»։ Լրագրողների հարցին՝ ի՞նչ պարզաբանեցին ոստիկանները, Սրբազանը պատասխանեց՝  «ես չուզեցի։ Մեր Տերն ասում է՝ որտեղ կընդունեն ձեզ, մտեք, ասեք խաղաղություն ձեզ, որտեղ կտեսնեք՝ ինչ-որ խնդիր կա, ոտքներիդ փոշիները թափ տվեք եւ խաղաղությամբ հեռացեք»,- ասաց Սրբազանը։ Բագրատ Սրբազանն այդտեղից գնաց ԳԱԱ Պատմության ինստիտուտ, որտեղի աշխատակիցները, ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի գլխավորությամբ, դիմավորեցին նրան։ Քիչ անց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը առանց լրագրողների ուղեկցության մի քանի րոպեով մտավ ԳԱԱ գլխավոր շենք: Դուրս գալով նա հայտնեց, որ հանդիպել է փոխտնօրենին և աշխատակիցների: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ է խոսվել հանդիպմանը, Բագրատ Սրբազանը, սակայն, մանրամասներ չհայտնեց։ ԳԱԱ-ից մասնակիցները երթով վերադարձան Հանրապետության հրապարակ, իսկ ժամը 19։00-ին մասնակիցները կհավաքվեն Երևանի Սուրբ Աննա եկեղեցու մոտ:
16:02 - 13 մայիսի, 2024
Վաղը ՀՀ-ի տարբեր վայրերում խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու․ հանրահավաք չի լինելու․ Բագրատ Սրբազան

Վաղը ՀՀ-ի տարբեր վայրերում խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու․ հանրահավաք չի լինելու․ Բագրատ Սրբազան

Բագրատ սրբազանը հանրահավաքի ժամանակ հանձնարարեց մինչև կիրակի  երեկոյան մշակել և կազմել խաղաղ բանակցությունների սահմանազատման և գծման  հստակ հայեցակարգը և այդ  բանակցությունների անընդհատականությունը։  «Որպեսզի այս մարդկանց ներկայացնենք թե  ինչ ենք ուզում։ Ցույց տանք տարբերությունը, որ մարդիկ իմանան ինչպես են խաբված ու ստված, որ իմանան իրական պատկերը որը պետք է լինի։ Երկրորդը՝ մեր խնդրանքն է, որ նախկին զինվորականներն ու պահեստազորի սպաներ  պետական անվտանգության բարձրացման հայեցակարգ ներկայացնեն»,- ասաց Սրբազանը։ Սրբազանը հավաքի մասնակիցներին կոչ արեց մինչև մյուս ուրբաթ, խաղաղ, բարեկիրթ, համառ զրույցներ ունենան ՔՊ խմբակցության պատգամավորների հետ։  Անդրադառնալով գալիք օրերի պլաններին Բագրատ Սրբազանը հայտնեց․ «Եթե ուզում ենք ունենալ պետություն, արժանապատիվ կյանք, պատիվ ունենալ, գործել սիրո, հաշտության, արդարության մեջ, սա է ճանապարհը, մենք ձեզ ոչ ցրում ենք, ոչ մարում ենք, հակառակ, պարտավոր ենք տեղեկացնել ձեզ, խոսել սխալների մասին, չտրվել զգացմունքներին՝ միաժամանակ չոչնչացնելով դրանք։ Վաղը Հայաստանի 10-ը վայրերում, Երեւանում, մարզերում, խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու։ Բնականաբար, դրանց մասին չենք կարող նախապես տեղեկացնել։ Կիրակի երեկոյան, ժամը 18:30-ին  հավաքվում ենք եւ կոնկրետ պայմանավորվում ենք, թե ինչ ենք իրականացնելու, որտեղ, ինչ չափով, ինչ ձեւ։ Մենք տարբեր մասնագիտական, փորձագիտական խմբերի հետ վերածրագրելու ենք մեր առաջիկա անելիքները՝ նպատակային, թիրախային։ Այսօր սրանով ամփոփում ենք։ Մեր սրտերի մեջ կրակը չմարած, մեր մտքերի մեջ՝ կամքը, ելնելու ուղղությունը ճշգրտված՝ գնալու ենք առաջ»։
20:44 - 10 մայիսի, 2024
Պարեկները հսկողություն են իրականացնում Կոտայքից Երևան մտնող  ճանապարհին
 |azatutyun.am|

Պարեկները հսկողություն են իրականացնում Կոտայքից Երևան մտնող ճանապարհին |azatutyun.am|

azatutyun.am: Պարեկները հսկողություն են իրականացնում Կոտայքից Երևան մտնող ճանապարհին։ Մասնավորապես, Ջրվեժի մոտ նրանք ստուգում են քաղաք մտնող բեռնատարների վարորդների փաստաթղթերն ու հորդորում Երևանի կենտրոն չմտնել։ «Ազատության» հարցմանն ի պատասխան, թե արդյո՞ք պատճառն իրականացվող ցույցերն են, Ներքին գործերի նախարարությունից պարզաբանեցին՝ արտառոց բան չկա, ստուգումներն անվտանգության նկատառումներով են։ Վարորդներից մեկը, մինչդեռ, «Ազատության»-ն ասաց, որ իրեն առաջին անգամ են նման հորդորով կանգնեցնում։ Տեղում աշխատող պարեկներից մեկն էլ նշեց, որ ստուգումները խցանումներ թույլ չտալու նպատակով են՝ շեշտելով՝ մեծ բեռնատարները կենտրոն օրենքով մտնել չեն կարող։ Հիշեցնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ մայիսի 4-ին Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան` հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Այնուհետ նա կոչ արեց մայիսի 10-ից սկսել անհնազանդության խաղաղ ակցիաներ ամբողջ հանրապետությունում։   
17:09 - 10 մայիսի, 2024
Եթե ժողովուրդը ցանկանա, և դա լինի Աստծո կամքը, և Հայոց հայրապետը օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ չէ։

Եթե ժողովուրդը ցանկանա, և դա լինի Աստծո կամքը, և Հայոց հայրապետը օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ չէ։

Ինչպես արդեն հայտնել ենք, Բագրատ Սրբազանը, պատասխանել էր «Ինֆոքոմի» հարցին, թե արդյո՞ք ինքը երկքաղաքացիություն ունի, ասել էր՝ այո։ Ճշտող հարցին՝ Կանադայի՞ քաղաքացիություն ունի, նույնպես դրական պատասխան էր տվել։ Հետևաբար Բագրատ Սրբազանի չի կարող առաջադրվել վարչապետի թեկնածու։ Վերջինս նույնպես հայտարարել էր, որ հավակնություն և ցանկություն չունի վարչապետի թեկնածու առաջադրվելու և, ոչ էլ կարծում է, որ դա ճիշտ է։ Նա նման հայտարարություն էր արել՝ պատասխանելով ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը, որ «վարչապետի թեկնածուն հենց Բագրատ Սրբազանը պետք է լինի»։ Բագրատ Սրբազանը քիչ առաջ նորից նշեց՝ վարչապետ դառնալու հավակնություն ու ցանկություն չի ունեցել նաև իր սկզբունքների պատճառով, նա նշեց՝ նաև երկքաղաքացիություն ունի․ «Մի հոգի ասել է՝ ժողովուրդը պետք է Սահմանադրություն գրի, էդ էլ հերթական պոպուլիզմը, ժողովուրդը երբեք Սահմանադրության մեջ ներկայություն չունի, է հիմա եթե ժողովուրդը որոշեց Սահմանադրության մեջ ներկայություն ունենալ ու երկքաղաքացի մարդուն ասել՝ ինքն էլ կարող է լինել, ձեր ի՞նչ գործն է։ Դու պիտի ընդդիմանա՞ք, օրինակ եմ ասում»։ Լրագրողի հարցին, թե «անգամ եթե ժողովուրդը ցանկանա, որ Դո՞ւք լինեք», Բագրատ Սրբազանը պատասխանեց․ «Եթե ժողովուրդը ցանկանա և դա լինի Աստծո կամքը, և Հայոց հայրապետը օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ չէ։ Նորից եմ ասում՝ իմ կռիվը վարչապետի աթոռը չի, իմ ունեցած պաշտոնն ավելի բարձր է քան վարչապետի աթոռը»։ Նա նշեց, որ Կանադայի անձնագիրն իրեն տրվել է, երբ ծառայության է եղել Կանադայում 10 տարի․ «Տրվել է ավելի ճանապարհորդական դյուրություններ ունենալու համար։ Հիմա էլ այդ նպատակով է, ես 11 տարի է արդեն գտնվում եմ ՀՀ-ում՝ ամենադժվար վայրերում»։
14:27 - 10 մայիսի, 2024
Արման Բաբաջանյանի սխալ պնդումները Հայ առաքելական եկեղեցու մասին
 |media.am|

Արման Բաբաջանյանի սխալ պնդումները Հայ առաքելական եկեղեցու մասին |media.am|

media.am: «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը մայիսի 8-ին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց, որ Հայ առաքելական եկեղեցին 44-օրյա պատերազմում համախմբման և մոբիլիզացիայի մասին հայտարարություն չի արել, իսկ Ամենայն հայոց կաթողիկոսը Հայաստանի տարածքների վրա հարձակման ժամանակ «ծպտուն չի հանել». «Եկեղեցին որևէ անգամ ամբողջ 44-օրյա պատերազմի ընթացքում հայտարարություն՝ համախմբման, համերաշխության, ներդաշնակեցման մեր բոլորի տրամադրությունները, ուշք ու միտքը կետրոնացնելու համար հայտարարություն տարածե՞լ է։ Ոչ։ Եկեղեցին երբեևէ մոբիլիզացիայի վերաբերյալ որևէ հայտարարություն տարածե՞լ է էն ժամանակ, երբ որ…. 2021 թվականի մայիսին, 2021 թվականի նոյեմբերին, 2022 թվականի սեպտեմբերին հարձակում էր իրականացվում Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամաբ։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Արցախը երբ որ հայաթափվում էր, դուք տեսե՞լ եք, որ Ամենայն հայոց կաթողիկոսը որևէ ծպտուն հանի էդ դաժան իրադարձությունների կապակցությամբ։ Դուք տեսե՞լ եք մի հոգևորական, որ Գորիսում գնա արցախցի դիմավորի, տասը արցախցի եկեղեցին տանի, իր հարկի տակ պահի»,- ասաց Բաբաջանյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում։ Բաբաջանյանն այս պնդումներն արել էր նաև Freenews-ի եթերում։ Media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն, պարզեց, որ Արման Բաբաջանյանի այս պնդումները սխալ են։ Եկեղեցին 44-օրյա պատերազմի ընթացքում բազմիցս համախմբման, միասնականության և ուժերի մոբիլիզացիայի կոչեր է արել, կազմակերպել դրամահավաքներ՝ հավաքված գումարը նվիրաբերելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին, զորակցություն հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հետագայում՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացման ժամանակ, եկեղեցին ևս հանդես է եկել համախմբման կոչերով, իսկ Արցախի հայության տեղահանումից հետո աջակցության ծրագրեր իրականացրել նրանց համար։ Եկեղեցին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի հարձակման օրը, Մայր Աթոռի ֆեյսբուքի պաշտոնական էջում հրապարակվեց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի ուղերձը, որում կար համախմբման կոչ՝ «Կոչ եմ անում մեր ժողովրդին միասնության և քաղաքական բոլոր ուժերին՝ ստորադասելու հակասությունները հանուն Հայրենիքի պաշտպանության կարիքների»։ Նույն օրը նա հեռախոսազրույց էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այդ օրերի նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Երկու դեպքում էլ ընդգծել էր «աշխարհասփյուռ հայության» համախմբման անհրաժեշտությունը։ Սեպտեմբերի 29-ի իր ուղերձում Գարեգին Երկրորդը կրկին ուժերը միավորելու կոչ արեց՝ ազգային միասնականությունն ու համախմբումն անվանելով հաղթանակի երաշխիք։ Սկսած սեպտեմբերի 30-ից Ամենայն հայոց կաթողիկոսը հանգանակություն էր նախաձեռնել։ Հավաքված միջոցները, ըստ հաղորդագրությունների, տրամադրվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» ծրագրին։ Հոկտեմբերի 1-ին հայտարարվեց Մայր աթոռի միջոցներից Համահայկական հիմնադրամին 500.000 դոլար փոխանցելու որոշման մասին։ Նույն ամսվա 14-ին հայտարարվեց, որ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից փոխանցվել է 15 մլն ռուբլի, Գերմանիայի հայոց թեմից 50 հազար եվրո, Ֆրանսիայի հայոց թեմից 60 հազար եվրո, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից՝ 37 հազար դոլար։ Հոլանդիայի Ալմելո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կողմից հանգանակվել և փոխանցվել է 87 հազար եվրո։ Հոկտեմբերի 3-ին, 11-ին, 14-ին, նոյեմբերի 1-ին եկեղեցին ևս համախմբման ու միասնականության կոչերով է հանդես եկել։ Ավելի ուշ Ամենայն հայոց կաթողիկոսը, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նաև կոչ արեցին զենք վերցնել ու պահել սահմանագիծը։ Հոկտեմբերի 27-ին հանդիպում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի և Գարեգին Երկրորդի միջև, որի ժամանակ կաթողիկոսը եկեղեցու զորակցությունը հայտնեց Հայաստանի և Արցախի կառավարություններին։ Այս ամենով հանդերձ՝ 2020-ի դեպտեմբերի 8-ին Ամենայն հայոց կաթողիկոսը հորդորել էր Փաշինյանին վայր դնել վարչապետի լիազորությունները՝ «կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաև հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները»։ Կաթողիկոսը 2021, 2022, 2023 թթ.-ի հարձակումների ժամանակ «ծպտուն հանել է» 2021-ի մայիսի 12-ին՝ ադրբեջանական ուժերի ներխուժման ժամանակ, Մայր Աթոռի ֆեյսբուքյան էջում որևէ հրապարակում չի եղել։ Մայիս ամսվա ընթացքում, սակայն, եկեղեցին համախմբման կոչ արել է։ Մայիսի 26-ին Էջմիածնում գումարված քահանայից հավաքի մասնակիցները հորդորել են համախմբվել արտաքին և ներքին մարտահրավերների հաղթահարման ու իրավիճակի կայունացման համար։ Նույն տարում Ադրբեջանի նոյեմբերյան ագրեսիայի ժամանակ Մայր Աթոռը կոչ արեց միջազգային հանրությանը և միջկրոնական կառույցներին հասու բոլոր միջոցներով ձայն բարձրացնելու և կասեցնելու ադրբեջանական կողմի հերթական ոտնձգությունները։ Միևնույն ժամանակ հորդորեց համախմբվել աշխարհասփյուռ հայությանը՝ պայքարելու Ադրբեջանի անօրինական գործողությունների դեմ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
14:24 - 10 մայիսի, 2024
Բագրատ Սրբազանը չի կարող առաջադրվել վարչապետի թեկնածու. նա երկքաղաքացի է

Բագրատ Սրբազանը չի կարող առաջադրվել վարչապետի թեկնածու. նա երկքաղաքացի է

Քիչ առաջ՝ պատասխանելով «Ինֆոքոմի» հարցին, թե արդյո՞ք ինքը երկքաղաքացիություն ունի, Բագրատ Սրբազանը պատասխանեց՝ այո։ Ճշտող հարցին՝ Կանադայի՞ քաղաքացիություն ունի, վերջինս դարձյալ դրական պատասխան տվեց։ Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝  վարչապետ կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Հետևաբար Բագրատ Սրբազանի չի կարող առաջադրվել վարչապետի թեկնածու։ Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը ինքը մինչ այս հայտարարել էր, որ հավակնություն և ցանկություն չունի վարչապետի թեկնածու առաջադրվելու և, ոչ էլ կարծում է, որ դա ճիշտ է։ Միևնույն ժամանակ, այսօր նախկին ԱԳՆ նախարար Վարդան Օսկանյանն այսօր ասել էր, որ «վարչապետի թեկնածուն հենց Բագրատ Սրբազանը պետք է լինի»։ 
13:41 - 10 մայիսի, 2024