Այսօր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոչ մի կետ չի գործում. Փաշինյան
14:31 - 07 մայիսի, 2024

Այսօր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոչ մի կետ չի գործում. Փաշինյան

Ըստ էության, այսօր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոչ մի կետ չի գործում։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, եւ ասաց՝ մի պահ ենթադրենք՝ այդպես չէ իրավիճակը։

«Ինչի՞ մասին է [եռակողմ հայտարարության] 9-րդ կետը․ ընդ որում՝ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը Ադրբեջանի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ կապի մասին է։ Ոչ, դրա մասին չի։ 9-րդ կետը տարածաշրջանային տնտեսական կապերի ապաշրջափակման մասին ա, եւ էդ ապաշրջափակման արդյունքում նաեւ ընդգծված է, քանի որ էդտեղ կա առանձնահատկություն, երկրից երկիր հաղորդակցություն ապահովելու անհրաժեշտության մասին։ Ադրբեջանն էսօր մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել, ոչ մի, ո՞ր ճանապարհն ա ապաշրջափակել։ Մենք՝ ընդհակառակը, մենք ասել ենք՝ պատրաստ ենք անցման կետերը դնելու, որպեսզի ապահովենք էդ հաղորդակցությունը Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ։ Էդ Ադրբեջանն ա, որ չի օգտվում էդ հնարավորություն»,- ասաց Փաշինյանը։

Ընդ որում, նրա խոսքով, իրենք ասում են՝ եթե էդ ճանապարհները Հայաստանը մեզ չտա, մենք Իրանի Իսլամական Հանրապետությունով կկառուցենք․ «Մենք ասում ենք՝ նույն ձեւ, ինչ-որ ԻԻՀ-ն պատրաստ է տրամադրել, մենք էլ նույն ձեւ պատրաստ ենք տրամադրել։ Ինչո՞ւ, որովհետեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում չկա որեւէ ակնարկ, գրառում, ձեւակերպում այն մասին, որ ՀՀ ինքնիշխանությունը եւ իրավազորությունը որեւէ ձեւով սահմանափակվում ա»։

Ըստ Փաշինյանի՝ շատ շահարկվում է եւ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե 9-րդ կետի համաձայն երրորդ կողմ պետք է ապահովի ՀՀ տարածքով անվտանգությունը․ «9-րդ կետում նման բան ընդհանրապես գոյություն չունի, հակառակը՝ գրված ա, որ ՀՀ-ն ա երաշխավորում, երաշխավորը, որ անվտանգություն ապահովվի, ՀՀ-ն է»։

Փաշինյանն ասաց, որ նոյեմների 9-ի եռակողմ հայատարարության 9-րդ կետում չկա ոչ մի ձեւակերպում այն մասին, որ ՀՀ տարածքի որեւէ հատված պետք է դուրս լինի ՀՀ կառավարության վերահսկողությունից եւ որեւէ երրորդ կողմ, կամ, մասնավորապես ՌԴ-ն պետք է այն վերահսկի․ «Չկա, նման բան գոյություն չունի ուղղակի։ Շատ կարեւոր է, որ էս կետի մեկնաբանությունը արտահայտված է ՌԴ նախագահի՝ 2020թ․-ի, եթե չեմ սխալվում նոյեմբերի10-ի կամ 11-ի հրամանագրում, որտեղ հանձնարարություն ա գրվում ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերին՝ իրականացնել հսկողություն ՀՀ կողմից տրանսպորտային կապի ապահովման նկատմամբ, այսինքն՝ սուբյեկտը, որն ապահովում է տրանսպորտային կապը, ՀՀ-ն է։ Էդ կետը որեւէ կերպ չի նշանակում, որ ՌԴ-ն կարող ա կամ պետք ա լինի տեղում, որովհետեւ էդ վերահսկողությունն իրականացնելու ձեւ ասեմ, որը մենք էն ժամանակ նաեւ էդ էինք նկատի ունենում, որ, օրինակ, Հայաստանը, որպես եռակողմ հայտարարության կողմի, ասենք պարբերաբար զեկույցներ լինեն, որ էդ տրանսպորտային հաղորդակցությունն ապահովված ա, այսինքն՝ պայմանավորվածությունը կատարված է»։

Ըստ Փաշինյանի՝ այդ կետի չկատարման մեջ մեզ մեղադրողները փորձել են ստանալ կամ ակնկալել են այդ կետի բովանդակության հետ կապ չունեցող զիջում ՀՀ-ից, որն անտրամաբանական, անթույլատրելի եւ անընդունելի է։

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

comment.count (0)

Մեկնաբանել