Ինֆոքոմ

Անհնազանդության ակցիաներ Երևանում․ թարմացվող

Անհնազանդության ակցիաներ Երևանում․ թարմացվող

16։30- ՆԳՆ վերջին տվյալներով՝ այսօրվա բողոքի ակցիաների 63 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար, բոլորն ազատ են արձակվել։ |azatutyun.am| 13։40- Ըստ ՔԿ-ի՝ բողոքի ակցիայի մասնակիցը Հրապարակում հանրահավաքի ժամանակ կրել է երկարաշեղբ սառը զենք հանդիսացող սուր։ «Մայիսի 11-ին Երևանի Արամ-Բուզանդ փողոցների միջնամասում գտնվող «Խաչքարերի պուրակ» կոչվող հատվածից սառը զենք պահելու և կրելու հիմնավոր կասկածով ձերբակալվել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, որի մոտ հայտնաբերվել է 60սմ շեղբի երկարությամբ պատյանով սուր։ Նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում (Ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը)»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ։ 13։01- Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։ «Տվյալներ են ստացվել, որ դեպքի պահին [ոստիկանական «Գազել» մակնիշի ավտոմեքենայիծ առկայծող կապույտ և կարմիր փարոսիկները և հատուկ ձայնային ազդանշանը միացված են եղել։ Քրեական վարույթով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ։ 10։55- Այսօր առավոտյան ոստիկանական մեքենան հետիոտնային անցումի վրա գրեթե վրաերթի է ենթարկել Mediahub-ի լրագրող Նարե Գևորգյանին։ Լրատվականից հայտնել են, որ այս պահին լրագրողը բժշկական կենտրոնում է, նրան հետազոտում են։ (Տեսանյութը՝ այստեղ) 10։50- Բագրատ Սրբազանը ԵՊՀ բակում կրկնեց երեկ իրենց հասած տեղեկությունը, ըստ որի՝ ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրյանը ժողով է արել դեկանների մասնակցությամբ ու ասել, որ բացակա դնեն բոլոր ուսանողներին, որոնք դասադուլ են իրականացնում։ Պրոռեկտորը բակում էր, նա մոտեցավ Բագրատ Սրբազանին, նրանք միմյանց ձեռք սեղմեցին։ Էլինա Ասրյանն ասաց, որ այդ տեղեկությունը սուտ է․ «Երեկ որևէ հանդիպում որևէ դեկանի հետ տեղի չի ունեցել, հետևապես որևէ նման հայտարարություն չի կարող լինել։ ԵՊՀ-ն ուսանողակենտրոն կառույց է, և այստեղ յուրաքանչյուր ուսանողի իրավունքը պաշտպանված է»։ Սրբազանը ներողություն խնդրեց, եթե այդ տեղեկությունը տարածելով նեղացրել են որևէ մեկին՝ նշելով, որ իրենք ճիշտ քայլ են արել, որ ունեցել են նման տեղեկություն և եկել են ճշտելու։ 10։32-  Բագրատ Գալստանյանի առաջնորդած երթը հասավ ԵՊՀ։ Բակում քայլերթ իրականացնող քաղաքացիներին հայկական պարերով դիմավորեցին դասադուլ անող ուսանողները։ 10։15- Ժամը 10։00-ի դրությամբ Երևանում խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնող 38 անձ է տարվել Ոստիկանություն։ Այս մասին Tert.am-ին հայտնել են ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից։ 09։30- Քաղաքացիները մայրաքաղաքում որոշ խաչմերուկներ են փակել աղբամաններով, ինքնագլորներով։  Ժամանակ առ ժամանակ փողոցները դարձյալ փակվում են, սակայն ոստիկանները բացում են՝ հեռացնելով օգտագործված առարկաները։ Կան բերման ենթարկվածներ։ 09։00-  Այսօր վաղ առավոտից Երիտասարդական մետրոյի դիմացից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները իրազեկման երթ են իրականացնում մայրաքաղաքի փողոցներում։ Մայիսի 13 21։30- Վաղը ճնշումը մեծացնում ենք: Հայաստանի ողջ տարածքով պիտի խաղաղ անհնազանդության ակցիաներ տեղի ունենան: Երևանում՝ ժամը 08:00-ից կմեկնարկեն անհնազանդության ակցիաները: Վաղը՝ 10:00-ին, կգնամ ԵՊՀ, հետո՝ Ժուռնալիստների միություն։  [Բագրատ Սրբազան] 19:50- Սուրբ Աննա եկեղեցում Տերունական աղոթքով մեկնարկեց Բագրատ Սրբազանի հետ հանդիպումը, որի ժամանակ ներկաները ամփոփելու են այսօրվա իրադարձությունները, քննարկեն հաջորդ անելիքները։ 15։52- Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը առանց լրագրողների ուղեկցության մի քանի րոպեով մտավ ԳԱԱ գլխավոր շենք: Դուրս գալով նա հայտնեց, որ հանդիպել է փոխտնօրենին և աշխատակիցների: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ է խոսվել հանդիպմանը, Բագրատ Սրբազանը, սակայն, մանրամասներ չհայտնեց։ ԳԱԱ-ից մասնակիցները երթով վերադարձան Հանրապետության հրապարակ, իսկ ժամը 19։00-ին մասնակիցները կհավաքվեն Երևանի Սուրբ Աննա եկեղեցու մոտ: 15։30- Բողոքի ակցիաների ընթացքում այսօր Երևանում բերման ենթարկված բոլոր քաղաքացիները ազատ են արձակվել։ [ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյան] |factor.am| 13։40- Բագրատ Սրբազանը Գրողների միությունից հետո գնաց ԳԱԱ։ Սակայն Ակադեմիայի մուտքի մոտ ոստիկաններ էին հավաքված, եւ արքեպիսկոպոսը ներս չմտավ։ Բագրատ Սրբազանին ուղեկցող քաղաքացիները վանկարկում էին «ամոթ»։ Լրագրողների հարցին՝ ի՞նչ պարզաբանեցին ոստիկանները, Սրբազանը պատասխանեց՝  «ես չուզեցի։ Մեր Տերն ասում է՝ որտեղ կընդունեն ձեզ, մտեք, ասեք խաղաղություն ձեզ, որտեղ կտեսնեք՝ ինչ-որ խնդիր կա, ոտքներիդ փոշիները թափ տվեք եւ խաղաղությամբ հեռացեք»,- ասաց Սրբազանը։ Բագրատ Սրբազանն այդտեղից գնաց ԳԱԱ Պատմության ինստիտուտ, որտեղի աշխատակիցները, ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի գլխավորությամբ,  դիմավորեցին նրան։ 13։10-  2024 թվականի մայիսի 13-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ  ժամը 9:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարկավագի փողոցում բողոքի ակցիայի մասնակիցների կողմից ավտոճանապարհը փակվել է աղբամաններով։ Այդ ակցիայի մասնակիցներից մեկը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենային՝ պատճառելով գույքային վնաս: Նկատի ունենալով, որ քաղաքացու հաղորդումը պարունակում է առերևույթ հանցագործության հատկանիշներ, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: [Քննչական կոմիտե] 12։47-  Բագրատ Սրբազանը երթով հասավ Գրողների միության շենք, որտեղ նրան դիմավորեց Գրողների միության նախագահը, ծափողջույններով ընդառաջ եկան Միության անդամներ։ 12։25- Այսօր առավոտյան Երևանի կենտրոնում բողոքի ակցիաների ժամանակ լրագրողների հետ կապված միջադեպերի առնչությամբ սկսվել է ծառայողական քննություն։ Գործերից մեկը կապված է լրագրող Մերի Մանուկյանի հետ, մյուսը` լրագրող Հասմիկ Առաքելյանի հետ։ [ՆԳՆ ոստիկանություն]  12։05- ՄԻՊ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ կապ է հաստատվել 24News.am լրատվական կայքի լրագրող Մերի Մանուկյանի հետ՝ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ տեղեկություններ ստանալու նպատակով: Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից: Հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ լրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական պաշտպանված և արդյունավետ աշխատանքն ունի մեծ հանրային կարևորություն։ Իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս կամ դրանով պայմանավորված՝ լրագրողների թիրախավորման, առերևույթ բռնության դեպքերն անթույլատրելի են, իսկ իրավասու մարմինները պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնեն ցանկացած դեպք, որը կարող է վկայել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու մասին։ [ՄԻՊ գրասենյակ] 11։35- Առավոտյան 11։25-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել բողոքի ակցիայի՝ 151 մասնակից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ օրինական պահանջ չկատարելը։ |azatutyun.am| 11։30- Այսօր ոստիկանության ծառայողների գործողությունների ժամանակ լրատվամիջոցի երկու ներկայացուցիչ է տուժել։ Մասնավորապես, ABC media լրատվականի օպերատորին կարմիր բերետավորը հրել է նկարահանման ժամանակ, նա ընկել է աստիճանների վրա, ոստիկանների հրմշտոցի պատճառով մեկ այլ վայրում գիտակցությունը կորցրել է 24news լրատվականի լրագրող Մերի Մանուկյանը։ Տեսանյութերը՝ այստեղ 11։26- Բագրատ Սրբազանը քայլերթով գնաց դեպի Նկարիչների Միություն։ Սրբազանը առանձնազրույց ունեցավ միության նախագահ Սուրեն Սաֆարյանի հետ։ Այս պահին երթը շարժվում է դեպի Գրողների միություն։ 10։50- 10։30-ի դրությամբ կա 134 բերման ենթարկված։ [ՆԳՆ ոստիկանություն] |armeniasputnik.am| 10։10- Ժամը 10-ի դրությամբ` Երևանում իրականացվող անհնազանդության ակցիաներից բերման է ենթարկվել 88 քաղաքացի։ [ՆԳՆ ոստիկանություն] |tert.am| 09։24- Քաղաքացիները փակել էին Կիեւյան-Օրբելի խաչմերուկը։ Քիչ անց ոստիկանական ծառայողները բացեցին այն՝ բերման ենթարկելով քաղաքացիների։ Տեսանյութը՝ այստեղ 09։13- Մայրաքաղաքի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են։ Քաղաքացիները փակում են տարբեր փողոցներ, այդ թվում՝ Գյուլբենկյան, Վաղարշյան, Աբովյան, Թբիլիսյան։ Ոստիկանական ծառայողների կողմից դրանք հիմնականում բացվում են։ Լուսանկարները՝ Հրաչյա Քոչար-Գյուլբենկյան հատվածից 08։47- «Հայաստանի ինքնիշխանության շարժում» նախաձեռնության անդամ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակից Իշխան Գեւորգյանը շղթայով փակել էր Բաղրամյան փողոցի մի հատված՝ Կասյանի կամրջի մոտ։ Նա իր ձեռքերին էր փաթաթել շղթաներն ու ցուցադրում էր Տավուշի մարզի՝ սահմանագծման արդյունքում հակառակորդին տրվող տարածքների քարտեզը՝ «Ես հաշտ չեմ» գրությամբ։ Բողոքի ակցիայից քիչ անց ոստիկանության ծառայողները կտրեցին շղթան, պոկեցին այն Իշխան Գեւորգյանի թեւերից ու բերման ենթարկեցին նրան։ Մայիսի 10 19։00 -   Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։ 17։30- Բնակիչները փակել են Կիրանց - Ոսկեպար ճանապարհը։ Այս մասին հայտնում է կիրանցեցի Գոհար Վարդանյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ։ Մի խումբ քաղաքացիներ էլ փակել են Սպիտակ - Երևան մայրուղին։  Լուսանկարը՝ Կիրանցից 16։50- Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով վարչապետին անվստահություն հայտնելու մասին հայտարարություններին, ասաց․ «Իմփիչմենթի գործընթաց թող բերեն, անեն, բայց տվյալ հոգևորականն ասում էր՝ 20 ձայն է պակասում: Որտեղ է այդ քսան ձայնը. 3 տարի է՝ այստեղ են, իրենք տեսնո՞ւմ են թեկուզ երկուսուկես ձայնի հնարավորություն: Այս պահին եթե իրենք տեսնում են, թող հանրայնացնեն: Անձամբ ես չեմ տեսնում նույնիսկ մեկուկես ձայն: Չնայած ինքն անուններ է տալիս (նկատի ունի Բագրատ Սրբազանի ելույթը), որտեղ տարօրինակ է, որ հոգևորականը տալիս է անուններ, առանց այդ անունների տերերի հետ համաձայնեցնելու»: 15։36- Երևանում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության երթի ընթացքում մայիսի 10-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում երկու մասնակից ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով։ Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է սառը զենքի նմանվող առարկա՝ մեկական ծալովի դանակ։ Պարզվել է, որ վերջիններս Երևան քաղաքի 42-ամյա և 47-ամյա բնակիչներ են, որոնցից առաջինը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել՝ գույքի հափշտակության համար (որոնցից երկուսը՝ ավազակությամբ), իսկ երկրորդը՝ ուրիշի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար։ Նախաձեռնվել է քրեական վարույթ ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու հատկանիշներով։ [Քննչական կոմիտե] 14։54- Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը հասել է Հանրապետության հրապարակ։ Նա հայտարարեց, որ հիմա փողոցներ փակելու անհրաժեշտություն չկա․ կարող են հանգստանալ մինչև հանրահավաքը, որը նախատեսված է 18։30։ 14։20- Բագրատ Սրբազանը նորից նշեց՝ վարչապետ դառնալու հավակնություն ու ցանկություն չի ունեցել նաև իր սկզբունքների պատճառով, նա նշեց՝ նաև երկքաղաքացիություն ունի, որը երբեք չի թաքցրել․ «Մի հոգի ասել է՝ ժողովուրդը պետք է Սահմանադրություն գրի, էդ էլ հերթական պոպուլիզմը, ժողովուրդը երբեք Սահմանադրության մեջ ներկայություն չունի, է հիմա եթե ժողովուրդը որոշեց Սահմանադրության մեջ ներկայություն ունենալ ու երկքաղաքացի մարդուն ասել՝ ինքն էլ կարող է լինել, ձեր ի՞նչ գործն է։ Դուք պիտի ընդդիմանա՞ք, օրինակ եմ ասում»։ Լրագրողի հարցին, թե «անգամ եթե ժողովուրդը ցանկանա, որ Դո՞ւք լինեք», Բագրատ Սրբազանը պատասխանեց․ «Եթե ժողովուրդը ցանկանա, և դա լինի Աստծո կամքը, և Հայոց հայրապետը օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ չէ։ Նորից եմ ասում՝ իմ կռիվը վարչապետի աթոռը չի, իմ ունեցած պաշտոնն ավելի բարձր է քան վարչապետի աթոռը»։ Նա նշեց, որ Կանադայի անձնագիրն իրեն տրվել է, երբ ծառայության է եղել Կանադայում 10 տարի․ «Տրվել է ավելի ճանապարհորդական դյուրություններ ունենալու համար։ Հիմա էլ այդ նպատակով է, ես 11 տարի է՝ արդեն գտնվում եմ ՀՀ-ում՝ ամենադժվար վայրերում»։ 13։40- Քիչ առաջ՝ պատասխանելով «Ինֆոքոմի» հարցին, թե արդյո՞ք ինքը երկքաղաքացիություն ունի, Բագրատ Սրբազանը պատասխանեց՝ այո։ Ճշտող հարցին՝ Կանադայի՞ քաղաքացիություն ունի, վերջինս դարձյալ դրական պատասխան տվեց։ Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝  վարչապետ կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Հետևաբար Բագրատ Սրբազանի չի կարող առաջադրվել վարչապետի թեկնածու։ Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը ինքը մինչ այս հայտարարել էր, որ հավակնություն և ցանկություն չունի վարչապետի թեկնածու առաջադրվելու և, ոչ էլ կարծում է, որ դա ճիշտ է։ 13։15- Բրյուսովի համալսարանի մոտ Բագրատ Սրբազանը համալսարանի ղեկավարությանը կոչ արեց ուսանողներին թույլ տալ հայտնել իրենց անհամաձայնությունը։  «Ես ամաչում եմ Դավիթ Գյուրջինյանի [Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր-խմբ․] փոխարեն։ Իմ դասախոսն է եղել, իմ ընկերը»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ արձագանքելով համալսարանի դռները փակելուն և իրենց ներս չթողնելուն։ 13։04- Ես հավակնություն և ցանկություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է։ Ի պատասխան ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունների ասել է Բագրատ Սրբազանը։ Այն հարցին,  թե ինչ դիրքորոշում կունենա Սրբազանը, եթե ժողովուրդը իրեն տեսնի վարչապետի պաշտոնում, Բագրատ Սրբազանը պատասխանեց, որ ընթացքը կորոշի․  «Աստծո կամքով թող գնա ընթացքը։ Ժամանակա թող գա կիմանանք, սկզբունքորեն կարծում եմ, որ դա ճիշտ չէ»։ 12։35-  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հերթով գնում է համալսարանների մոտ։ Երթը հասավ նաեւ Կոնսերվատորիայի շենքի մոտ, որի մուտքի դռները ներսից փակել էին մի պահ, բայց հետո բացեցին Բագրատ Սրբազանի առաջ, նա ներս մտավ։ Կոնսերվատորիայի շենքից պաստառներով ուսանողները դուրս եկան։ Քիչ անց Բագրատ Սրբազանը դուրս եկավ շենքից, այժմ երթը շարունակվում է։ 12։18- Հայաստանում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան։ՆԳՆ-ից հայտնել են, որ Երևանի Ազատության պողոտայի, Երևան-Մեղրի և Արարատ-Երևան ճանապարհների հատվածներում երթևեկությունը վերականգնվել է։ 12։15- Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի կարծիքով՝ վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը։ «Բագրատ Սրբազանը ճիշտ ճանապարհի վրա է, երբ երեկ հայտնեց, որ արդեն խորհրդակցությունների մեջ է խորհրդարանական քաղաքական ուժերի հետ, որպեսզի մտնեն խորհրդարան և անվստահության գործընթաց սկսեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Սահմանադրությունը, իհարկե, պահանջում է, որպեսզի այդ ուժերը նաև ներկայացնեն իրենց վարչապետի թեկնածուին։ Այս պահի դրությամբ, կարծում եմ՝ այդ վարչապետի թեկնածուն հենց Բագրատ Սրբազանը պետք է լինի։ Չեմ տիրապետում մանրամասներին, բայց կարծում եմ, որ այդպես կլինի, որովհետև այս կառավարությունը լինելու է ժամանակավոր, մի տարվա միգուցե»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Օսկանյանը։ |hetq.am| 11։30- Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթը Հանրապետության հրապարակից հասավ ԵՊՀ։ Այստեղ տասնյակ ուսանողներ երթը դիմավորեցին ԵՊՀ գլխավոր մասնաշենքի աստիճաններին կանգնած՝ «Սարդարապատ» երգելով։ 10։50- Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում հայտնեց, որ սկսում են գործողությունները։  «Ինչպես երեկ ասացի՝ կարող են լինել խումբ-խումբ, միասին։ Ես ուզում էի առավոտ այցելել բուհեր, ուսանողներին հանդիպել, որոնք արդեն իսկ որոշակի պատրաստակամություն հայտնել են դասադուլի։ Ուղղակիորեն պետք է ճնշում գործադրենք, անհնազանդության խաղաղ գործընթացներ անենք, որպեսզի երեկ հնչած պահանջը իրականացնենք»,- ասաց նա՝  կոչ անելով Երևանում և ՀՀ բոլոր վայրերում, հնարավոր եւ անհնար, սկսել խաղաղ անհնազանդության գործողություններ, անհամաձայնության գործողություններ։ Կարճ խորհրդակցությունից հետո շարժման մասնակիցները շարժվելու են ԵՊՀ։ Երեկոյան 18։30-ին դարձյալ հրապարակում հանրահավաք է նախատեսված, մինչ այդ «խաղաղ այցելություններ, գործողություններ»։ 10։29-  Մի խումբ երիտասարդներ «ուսանող ոտքի» վանկարկումով հորդորում են դասադուլ իրականացնել ԵՊՀ ուսանողներին։ Նրանք այժմ շրջում են ԵՊՀ մասնաշենքերում։ 10։15- «Մեր գործը մինչև հիմա չի եղել քաղաքական գործընթաց։ Հիմա, մեր կարծիքով, քաղաքական գործիչների խորհրդակցության արդյունքում, արդեն ծրագրվի։ Երեկ փորձեցինք խորհրդարանական պատգամավորների հետ հանդիպել, խոսել, թե ինչ ձևերով կգնա գործընթացը․ նրանք պատրաստ են այդ գործընթացը այս փուլում շարունակելու և օրինական  ճանապարհով հասցնելու ավարտին։ Այդ ժամանակ պահանջվելու է նաև վարչապետի թեկնածու և այդ ժամանակ էլ երևի կհնչի [անուն]»,- Հանրապետության հրապարակում ասաց Բագրատ Սրբազանը։ Հարցին՝ անուններ քննարկվու՞մ են, Բագրատ Սրբազանը պատասխանեց՝ այո․ «Տարբեր անուններ են քննարկվում, ձեր սիրած ու չսիրած անուններ, բայց ի վերջո համաձայնություն կգոյանա, թե ով կլինի, ում անձի շուրջ կլինի, սա արդեն երկրորդ փուլ է»,- ասաց նա։Հարցին՝ քաղաքական ո՞ր ուժերից են անուններ շրջանառվում, Բագրատ Սրբազանը ասաց․ «Հնարավոր է քաղաքական ուժերից չլինի»։  Իսկ հարցին, թե արդյո՞ք բացառում են Ռոբերտ Քոչարյանի անձը քննարկելը, նա ասաց․ «Այդպիսի հարց չկա հրապարակում։ Մարդիկ ստեղծեցին այդ միֆը․․․ ես Ռոբերտ Քոչարյանին կյանքում հանդիպել եմ մի անգամ՝ 2001 թվականին Սևանի թերակղզում, երբ Վեհափառի հետ այցելել եմ Վազգենյան դպրոց, ընդամենը հինգ րոպե»,- ասաց նա։ Արման Թաթոյանի՝ հնարավոր թեկնածու լինելու մասին հարցին, Բագրատ Սրբազանը ասաց․ «Հնարավոր է, ամեն ինչ էլ հնարավոր է»։ 10։07- Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հանրապետության հրապարակում է։ Լրագրողներից մեկը հարց հնչեցրեց, որ մարդիկ մեղադրում են իրենց՝ հանրությանը մոլորեցնելով հրապարակ բերելու և քաղաքական պահանջ հնչեցնելու մեջ։ Ինչին նա պատասխանեց՝ հանրությունն ինքն էր պահանջում, ինքը ուղղակի այդ եղած զգացումները ձևակերպել, հնչեցրել է․ «Երեկ մեր քայլերը ներկայացնելու հերթականությունը այն չէր, ինչ եղավ, ժողովրդի ստիպմամբ եղավ, մենք ծրագրել էինք սահմանազատման դադարեցնելու մասին խոսել, հանդիպում նշանակել ու հետո տեսնել, թե ինչ է տեղի ունենալու, բայց ժողովրդի պահանջն էր այդպիսինը, ես չէի կարող ուրիշ բանի մասին խոսել, հնչեցրել եմ այն պահանջը ինչ էստեղ կուտակված էր»,- ասաց Բագրատ Սրբազանը։
17:44 - 14 մայիսի, 2024
ԵՊՀ բակում Բագրատ Սրբազանին հանդիպեց ԵՊՀ պրոռեկտորը՝ հերքելով դեկանների հետ տեղի ունեցած ժողովի մասին տեղեկությունը

ԵՊՀ բակում Բագրատ Սրբազանին հանդիպեց ԵՊՀ պրոռեկտորը՝ հերքելով դեկանների հետ տեղի ունեցած ժողովի մասին տեղեկությունը

Առավոտյան Բագրատ Գալստանյանը երթով հասավ ԵՊՀ։ Բակում քայլերթ իրականացնող քաղաքացիներին հայկական պարերով դիմավորեցին դասադուլ անող ուսանողները։ Բագրատ Սրբազանը ԵՊՀ բակում կրկնեց երեկ իրենց հասած տեղեկությունը, ըստ որի՝ ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրյանը ժողով է արել դեկանների մասնակցությամբ ու ասել, որ բացակա դնեն բոլոր ուսանողներին, որոնք դասադուլ են իրականացնում։ Պրոռեկտորը բակում էր, նա մոտեցավ Բագրատ Սրբազանին, նրանք սեղմեցին միմյանց ձեռքերը։ Էլինա Ասրյանն ասաց, որ այդ տեղեկությունը սուտ է․ «Երեկ որևէ հանդիպում որևէ դեկանի հետ տեղի չի ունեցել, հետևապես որևէ նման հայտարարություն չի կարող լինել։ ԵՊՀ-ն ուսանողակենտրոն կառույց է, և այստեղ յուրաքանչյուր ուսանողի իրավունքը պաշտպանված է»։ Սրբազանը ներողություն խնդրեց, եթե այդ տեղեկությունը տարածելով նեղացրել են որևէ մեկին՝ նշելով, որ իրենք ճիշտ քայլ են արել, որ ունեցել են նման տեղեկություն և եկել են ճշտելու։
10:47 - 14 մայիսի, 2024
Վաղը ՀՀ-ի տարբեր վայրերում խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու․ հանրահավաք չի լինելու․ Բագրատ Սրբազան

Վաղը ՀՀ-ի տարբեր վայրերում խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու․ հանրահավաք չի լինելու․ Բագրատ Սրբազան

Բագրատ սրբազանը հանրահավաքի ժամանակ հանձնարարեց մինչև կիրակի  երեկոյան մշակել և կազմել խաղաղ բանակցությունների սահմանազատման և գծման  հստակ հայեցակարգը և այդ  բանակցությունների անընդհատականությունը։  «Որպեսզի այս մարդկանց ներկայացնենք թե  ինչ ենք ուզում։ Ցույց տանք տարբերությունը, որ մարդիկ իմանան ինչպես են խաբված ու ստված, որ իմանան իրական պատկերը որը պետք է լինի։ Երկրորդը՝ մեր խնդրանքն է, որ նախկին զինվորականներն ու պահեստազորի սպաներ  պետական անվտանգության բարձրացման հայեցակարգ ներկայացնեն»,- ասաց Սրբազանը։ Սրբազանը հավաքի մասնակիցներին կոչ արեց մինչև մյուս ուրբաթ, խաղաղ, բարեկիրթ, համառ զրույցներ ունենան ՔՊ խմբակցության պատգամավորների հետ։  Անդրադառնալով գալիք օրերի պլաններին Բագրատ Սրբազանը հայտնեց․ «Եթե ուզում ենք ունենալ պետություն, արժանապատիվ կյանք, պատիվ ունենալ, գործել սիրո, հաշտության, արդարության մեջ, սա է ճանապարհը, մենք ձեզ ոչ ցրում ենք, ոչ մարում ենք, հակառակ, պարտավոր ենք տեղեկացնել ձեզ, խոսել սխալների մասին, չտրվել զգացմունքներին՝ միաժամանակ չոչնչացնելով դրանք։ Վաղը Հայաստանի 10-ը վայրերում, Երեւանում, մարզերում, խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու։ Բնականաբար, դրանց մասին չենք կարող նախապես տեղեկացնել։ Կիրակի երեկոյան, ժամը 18:30-ին  հավաքվում ենք եւ կոնկրետ պայմանավորվում ենք, թե ինչ ենք իրականացնելու, որտեղ, ինչ չափով, ինչ ձեւ։ Մենք տարբեր մասնագիտական, փորձագիտական խմբերի հետ վերածրագրելու ենք մեր առաջիկա անելիքները՝ նպատակային, թիրախային։ Այսօր սրանով ամփոփում ենք։ Մեր սրտերի մեջ կրակը չմարած, մեր մտքերի մեջ՝ կամքը, ելնելու ուղղությունը ճշգրտված՝ գնալու ենք առաջ»։
20:44 - 10 մայիսի, 2024
Քաղաքապետարանի բյուջեից՝ աշխատակիցների անգլերենի անհատական պարապմունքներին. հայտնեք Ձեր կարծիքը

Քաղաքապետարանի բյուջեից՝ աշխատակիցների անգլերենի անհատական պարապմունքներին. հայտնեք Ձեր կարծիքը

Երևանի քաղաքապետարանի հինգ աշխատակիցներ անգլերենի անհատական դասընթացներ են անցնելու՝ քաղաքային բյուջեից հատկացված միջոցներով։ Քաղաքապետարանը 990 հազար ՀՀ դրամ է վճարել «Հայաստանի Ամերիկյան Համալսարան» Հիմնադրամին՝ քաղաքապետարանի աշխատակիցների համար շաբաթական 3 օր՝ 2 ժամ տևողությամբ անգլերենի դասընթացներ իրականացնելու համար։ Դասընթացների ընդհանուր տևողությունը 9 շաբաթ է։  Պայմանագիրը կնքվել է այս տարվա ապրիլի 11-ին՝ «Մեկ անձ» գնման ընթացակարգով։  Երևանի քաղաքապետարանից «Ինֆոքոմին» հայտնեցին, որ անգլերենի դասընթացներին մասնակցելու են քաղաքապետարանի հետևյալ աշխատակիցները՝ Դավիթ Գևորգյան, Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ, Լուսինե Ղարիբյան, Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետ, Արմեն Հովհաննիսյան, «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, Մերի Հարությունյան, «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, Մարտին Չարյան, «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի Միջազգային գնումների և ծրագրերի կառավարման մասանգետ։ Մենք փորձեցինք պարզել, թե ինչ կրթություն, կենսագրություն և աշխատանքային փորձ ունեն նշված աշխատակիցները։ Քաղաքապետարանի կայքում կենսագրական տվյալներ կային միայն Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանի մասին։ Լուսինե Ղարիբյանը Երևանի քաղաքապետարանում աշխատում է 2021թ-ից, իսկ Մարտին Չարյանը՝ 2019թ-ից։ Մյուս աշխատակիցների վերաբերյալ տվյալներ քաղաքապետարանի կայքում չկան։  Քաղաքապետարանի լրատվության վարչությունից «Ինֆոքոմին» հայտնեցին, որ այս անձինք աշխատանքի բնույթով անընդհատ առնչվում են միջազգային կազմակերպությունների հետ։ Եթե բնակվում եք Երևանում, վճարում եք հարկեր, խնդրում ենք հայտնել, թե ինչպես եք վերաբերվում Ձեր վճարած հարկերից քաղաքապետարանի պաշտոնյաների անհատական գիտելիքների և կարողությունների զարգացմանը գումար ուղղելու քաղաքապետարանի որոշմանը։   Loading... Ջուլիետտա Հովհաննիսյան
18:37 - 10 մայիսի, 2024
Բագրատ Սրբազանը չի կարող առաջադրվել վարչապետի թեկնածու. նա երկքաղաքացի է

Բագրատ Սրբազանը չի կարող առաջադրվել վարչապետի թեկնածու. նա երկքաղաքացի է

Քիչ առաջ՝ պատասխանելով «Ինֆոքոմի» հարցին, թե արդյո՞ք ինքը երկքաղաքացիություն ունի, Բագրատ Սրբազանը պատասխանեց՝ այո։ Ճշտող հարցին՝ Կանադայի՞ քաղաքացիություն ունի, վերջինս դարձյալ դրական պատասխան տվեց։ Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝  վարչապետ կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Հետևաբար Բագրատ Սրբազանի չի կարող առաջադրվել վարչապետի թեկնածու։ Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը ինքը մինչ այս հայտարարել էր, որ հավակնություն և ցանկություն չունի վարչապետի թեկնածու առաջադրվելու և, ոչ էլ կարծում է, որ դա ճիշտ է։ Միևնույն ժամանակ, այսօր նախկին ԱԳՆ նախարար Վարդան Օսկանյանն այսօր ասել էր, որ «վարչապետի թեկնածուն հենց Բագրատ Սրբազանը պետք է լինի»։ 
13:41 - 10 մայիսի, 2024
Երեկոյան դարձալ հանրահավաք է նախատեսված, մինչ այդ «խաղաղ այցելություններ, գործողություններ»․ Բագրատ Սրբազանը հայտնեց  անելիքների մասին

Երեկոյան դարձալ հանրահավաք է նախատեսված, մինչ այդ «խաղաղ այցելություններ, գործողություններ»․ Բագրատ Սրբազանը հայտնեց անելիքների մասին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հանրապետության հրապարակում հայտնեց, որ սկսում են գործողությունները։  «Ինչպես երեկ ասացի՝ կարող են լինել խումբ-խումբ, միասին։ Ես ուզում էի առավոտ այցելել բուհեր, ուսանողներին հանդիպել, որոնք արդեն իսկ որոշակի պատրաստակամություն հայտնել են դասադուլի։ Ուղղակիորեն պետք է ճնշում գործադրենք, անհնազանդության խաղաղ գործընթացներ անենք, որպեսզի երեկ հնչած պահանջը իրականացնենք»,- ասաց նա՝  կոչ անելով Երևանում և ՀՀ բոլոր վայրերում, հնարավոր եւ անհնար, սկսել խաղաղ անհնազանդության գործողություններ, անհամաձայնության գործողություններ։  Բագրատ Սրբազանը հայտնեց, որ կարճ խորհրդակցությունից հետո շարժման մասնակիցները շարժվելու են ԵՊՀ։ Երեկոյան 18։30-ին դարձյալ հրապարակում հանրահավաք է նախատեսված, մինչ այդ «խաղաղ այցելություններ, գործողություններ»։ Հիշեցնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ մայիսի 4-ին Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան` հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Այնուհետ նա կոչ արեց մայիսի 10-ից սկսել անհնազանդության խաղաղ ակցիաներ ամբողջ հանրապետությունում։  
11:00 - 10 մայիսի, 2024
Տարբեր անուններ են քննարկվում․ Բագրատ Սրբազանը խոսեց հնարավոր թեկնածուների մասին

Տարբեր անուններ են քննարկվում․ Բագրատ Սրբազանը խոսեց հնարավոր թեկնածուների մասին

 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հանրապետության հրապարակում է։  Լրագրողներից մեկը հարց հնչեցրեց, որ մարդիկ մեղադրում են իրենց՝ հանրությանը մոլորեցնելով հրապարակ բերելու և քաղաքական պահանջ հնչեցնելու մեջ։ Ինչին նա պատասխանեց՝ հանրությունն ինքն էր պահանջում, ինքը ուղղակի այդ եղած զգացումները ձևակերպել, հնչեցրել է․   «Երեկ մեր քայլերը ներկայացնելու հերթականությունը այն չէր, ինչ եղավ, ժողովրդի ստիպմամբ եղավ, մենք ծրագրել էինք սահմանազատման դադարեցնելու մասին խոսել, հանդիպում նշանակել ու հետո տեսնել, թե ինչ է տեղի ունենալու, բայց ժողովրդի պահանջն էր այդպիսինը, ես չէի կարող ուրիշ բանի մասին խոսել, հնչեցրել եմ այն պահանջը ինչ էստեղ կուտակված էր»,- ասաց Բագրատ Սրբազանը։ Վերջինս նշեց, որ մինչև հիմա իրենց գործը չի եղել քաղաքական գործընքաց։   «Հիմա, մեր կարծիքով, քաղաքական գործիչների խորհրդակցության արդյունքում, արդեն ծրագրվի։ Երեկ փորձեցինք խորհրդարանական պատգամավորների հետ հանդիպել, խոսել, թե ինչ ձևերով կգնա գործընթացը․ նրանք պատրաստ են այդ գործընթացը այս փուլում շարունակելու և օրինական  ճանապարհով հասցնելու ավարտին։ Այդ ժամանակ պահանջվելու է նաև վարչապետի թեկնածու և այդ ժամանակ էլ երևի կհնչի [անուն]»,- Հանրապետության հրապարակում ասաց Բագրատ Սրբազանը։  Հարցին՝ անուններ քննարկվու՞մ են, Բագրատ Սրբազանը պատասխանեց՝ այո․ «Տարբեր անուններ են քննարկվում, ձեր սիրած ու չսիրած անուններ, բայց ի վերջո համաձայնություն կգոյանա, թե ով կլինի, ում անձի շուրջ կլինի, սա արդեն երկրորդ փուլ է»,- ասաց նա։  Հարցին՝ քաղաքական ո՞ր ուժերից են անուններ շրջանառվում, Բագրատ Սրբազանը ասաց․ «Հնարավոր է քաղաքական ուժերից չլինի»։  Իսկ հարցին, թե արդյո՞ք բացառում են Ռոբերտ Քոչարյանի անձը քննարկելը, նա ասաց․ «Այդպիսի հարց չկա հրապարակում։ Մարդիկ ստեղծեցին այդ միֆը․․․ ես Ռոբերտ Քոչարյանին կյանքում հանդիպել եմ մի անգամ՝ 2001 թվականին Սևանի թերակղզում, երբ Վեհափառի հետ այցելել եմ Վազգենյան դպրոց, ընդամենը հինգ րոպե»,- ասաց նա։ Արման Թաթոյանի՝ հնարավոր թեկնածու լինելու մասին հարցին, Բագրատ Սրբազանը ասաց․ «Հնարավոր է, ամեն ինչ էլ հնարավոր է»։
10:35 - 10 մայիսի, 2024
Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան

Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ելույթով մեկնարկեց Հանրապետության հրապարակի հանրահավաքը։ Բագրատ արքեպիսկոպոսը ելույթը սկսեց իրենց կարգախոսի վանկարկումներով՝ «Հայ, հայրենիք, Հայաստան ու Աստված»։ Հանրահավաքի մասնակիցները նրա հորդորով սկսեցին երգել Հայաստանի Հանրապետության օրհներգը, ապա արտասանեցին Տերունական աղոթքը։ «Այս պայծառ օրը, երբ մեր զգացումները խառն են, մայիսի 9-ը՝ մեր երբեմնի Եռատոնը, մեզանից գողացված ուրախության մեջ, այս անպատվության ժամանակներում, մենք միասին հավաքվել ենք՝ վերստին հաստատելու և ասելու, որ ոչինչ եւ ոչ ոք՝ ո՛չ երկնքում, եւ ո՛չ երկի վրա, ո՛չ իշխանություններ, և ո՛չ պետություններ, ո՛չ որևէ տեսակի ուժ, չի կարող հայոց փառավոր հոգին ընկճել։ Մենք այս գյուղերում հռչակեցինք, որ հոգին հաղթել է դուխին, և հիմա ժամանակն է, որ եռագույնը հաղթի սև ու սպիտակին»,- շեշտեց Սրբազանը։ «Մենք Տավուշից ենք գալիս՝ Հայաստանի դարպասներից, պատվով ժողովրդից՝ դեպի պատվով քույրեր ու եղբայրներ», - ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով մարդկանց, որոնք միացել են, մասնակցել, այցելել Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս, ինչպես նաև լրագրողներին ու ոստիկաններին։ Բագրատ Սրբազանն իր ելույթում նշեց՝ առաջին հաղթանակն են գրանցել․ «Առանց որևէ խոչընդոտի ուզում էին սահմանազատման, այսպես ասած, վերջին քարերը դնել, լուրը ստացանք երեկ, որ վերջին այդ քարերը սահմանագծման, այսպես կոչված, չեն դրել։ Կասեցվել կամ դադարեցվել է այդ գործընթացը՝ ի շնորհիվ այս ժողովրդի պայքարի և այդպես լինելու է բոլոր հանգրվաններում։ Մենք եկել էինք մի պահանջով՝ պատասխան պահանջելու ՀՀ կառավարության ղեկավարից, որ շարունակաբար այցելել է մեր համայնքներ, դժբախտաբար, ստել, խաբել, մոլորեցրել և հետո այդ բոլորի վրա ահաբեկել ու սպառնացել ժողովրդին։ Մենք եկել էին պատասխանը պահանջելու այդ սպառնալիքների, մեր էն փոքրիկ Գոհարիկի արցունքների, հերոսական Մհերի արցունքների, պահանջելու այդ պատասխանը և ժամանակ տալու՝ դադարեցնելու այս մկիակողմանի, ապօրինի, հակասահմանադրական, հակամարդկային, հակաբարոյական գործընթացը։ Մենք դեմ չենք եղել ո'չ խաղաղությանը, ո'չ սահմանազատմանը, ոչ էլ սահմանագծմանը, բայց այն ինչ տեղի է ունենում այս միջոցով, միակողմանի, ծնկած զիջելով, անընդունելի էր մեզ համար։ Աշխարհում չկա նախադեպը ուժի սպառնալիքի ներքո զիջել ու երաշխիք չտալ, որ պատերազմ չլինի։ Մենք չենք պատերազմի. հրձիգը, պատերազմ հրահրողն էլ եք դուք, պատերազմը կառավարելու անկարողն էլ եք դուք, պայմանավորվողն էլ եք դուք։ Մենք հստակ, արժանապատիվ խաղաղություն ենք ուզում, պատվով խաղաղություն»։ Սրբազանը ներկայացրեց նաև իրենց պահանջը․  «Այս կառավարությունը, իրենց ղեկավարի գլխավորությամբ, ծայրից- ծայր ձախողել են երկրի կառավարումը, քանդել են ամբողջ անվտանգային համակարգը՝ ֆիզիկական իմաստով, առաջին օրվանից թիրախավորել են եկեղեցին, հարված են հասցրել մեր ինքնության կարևոր հիմնասյուներին։ Եվ հաջորդը՝ ցեղասպանության գաղափարի ժխտումը։  Քայքայել են կրթական համակարգը։ Այսօր մեր դպրոցներում՝ պատանինների շարքերում առատացրել են թմրանյութերի առկայությունը՝ սերունդին զրկելով մտածելու կարողությունից, սպառնալիք դառնալով գալիք սերունդի համար։  Ձախողել են բոլոր ուղղություններով, արտաքին հարաբերությունների մեջ՝ չկա մի սեղան, որտեղ Հայաստանը ասելիք ունենա։ Եվ ամենակարևորը՝ Արցախ աշխարհը, չկա։ Հայրենքիը կորցնում, հետո ասում են իրական Հայաստանը պետք է տեսնել։ Իրական Հայաստան էր Արցախը, ավելի իրական, քան կարող էիք պատկերացնել։  Նայեք ՀՀ սահմանները, քանի հարյուր քառակուսի կիլոմետր  է նվաճված թշնամու կողմից, որը չի էլ պատրաստվում դրանք վերադարձնել։  Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու: Ես պատրաստ եմ, այս մեկ ժամվա ընթացքում հանդիպելու և քննարկելու հեռանալու բոլոր պայմանները։ Դուք այլևս Հայաստանում որևէ իշխանություն չունեք և ձեր հրաժարականով կվերադարձնեք հայոց եռատոնը, որը գողացել եք այս ժողովրդից»։
18:43 - 09 մայիսի, 2024
Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Հանրապետության հրապարակում

Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Հանրապետության հրապարակում

Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում (տեսանյութը՝ այստեղ)։  Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի խոսքով՝ ոստիկանական ուժերն այնտեղ են՝ պահպանելու հասարակական կարգը։  «Լավատես ենք, որ ժողովրդի միջից ոչ մի արտառոց արարք թույլ չեն տա իրենց», - նշեց ոստիկանապետը։ Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում սպասվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։ Հրապարակում քաղաքացիները հավաքված սպասում են երթի մասնակիցներին։  Հիշեցնենք, որ շարժման մասնակիցները մայիսի 4-ից Տավուշից քայլերթով գալիս էին Երևան։ Նրանց պահանջն է դադարեցնել Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին սկսած սահմանազատման գործընթացը։  Շարժման մասնակից, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը հայտարարել էր, որ իրենց օրակարգում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ չկա, շարժման օրակարգը միակողմանի հանձնման, պետականության անկման գործընթացը կասեցնելն է։   
17:00 - 09 մայիսի, 2024
Փաշինյանը բացատրեց՝ ինչու է վստահ, որ Տավուշի չորս գյուղերից հետո Ադրբեջանը չի պահանջի չորս գյուղ Սյունիքից

Փաշինյանը բացատրեց՝ ինչու է վստահ, որ Տավուշի չորս գյուղերից հետո Ադրբեջանը չի պահանջի չորս գյուղ Սյունիքից

Հարցնում եք՝ ինչու եք վստահ, որ 4 գյուղ չեն պահանջելու Սյունիքի մարզից [Տավուշի 4 գյուղեր տալուց հետո]․ վստահ եմ՝ մի պատճառով, որ դա լեգիտիմ չի։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․ «Իմ ասածը կարող է չափազանցություն է հնչում, բայց մենք չորս գյուղ չենք տալիս քաղաքական եւ անվտանգային տրամաբանությամբ, մենք չորս գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ՝ Հայաստանի դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման։ Ես վստահ եմ դրա համար, որովհետեւ այ սա (ցույց է տալիս սահիկը, որի վրա ՀՀ տարածքը նշված է 29 հազար 743 ք․ կմ) ՀՀ ինքնիշխան տարածքն է, եւ ցանկացած բան, որ մենք կպահանջենք էս տարածքում, լեգիտիմ է, եւ ցանկացած բան, որ ուրիշները կպահանջեն էս տարածքում, ոչ լեգիտիմ է»։ Ասուլիսի ժամանակ լրագրողը հետաքրքրվեց՝ սահիկում ցուցադրած 29 հազար 743 ք․ կմ տարածքում ներառված ե՞ն Հայաստանի ինքնիշխան տարածքից Ադրբեջանի կողմից օկուպացրած տարածքները (Ջերմուկում, Սյունիքում, Տավուշում)։ Փաշինյանն ասաց, որ այդ թվում մտնում են բոլոր այն տարածքները, որոնք ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե եղել են ՀՀ տարածքում, եւ այո, այդ տարածքները ներառյալ։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատերազմի դելեգիտիմացիան կարեւոր է, որովհետեւ Ադրբեջանի կողմից հնարավոր պատերազմը դելեգիտիմացիայի ենթարկվել է ոչ միայն Հայաստանի կողմից, այլեւ Ադրբեջանի կողմից, որովհետեւ այդ փաստաթուղթը, որն ընդունվել է սահմանազատման հանձնաժողովների նիստում, Հայաստանը միակողմանի չի ստորագրել, ստորագրել է նաեւ Ադրբեջանը․ «Նաեւ Ադրբեջանն է դելեգիտիմացրել էդ պատերազմը, ինչու, որովհետեւ էնտեղ հստակ արձանագրված է, թե էն բոլոր հարցերը, որոնք կան, որոնք կարող էին դառնալ պատերազմի պատճառ, ինչ սկզբունքով պետք է լուծվեն»։
16:28 - 07 մայիսի, 2024
Սյունը տեղադրվել է Ոսկեպարի կամ Կիրանցի հատվածում, որ չկա «Արեւմտյան Ադրբեջան», կա սյունից էն կողմ Ադրբեջան, եւ սյունից էս կողմ՝ Հայաստանի Հանրապետություն․ Փաշինյան

Սյունը տեղադրվել է Ոսկեպարի կամ Կիրանցի հատվածում, որ չկա «Արեւմտյան Ադրբեջան», կա սյունից էն կողմ Ադրբեջան, եւ սյունից էս կողմ՝ Հայաստանի Հանրապետություն․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից շրջանառվող այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» թեմային, ասաց, որ դա սպառնալիք է ՀՀ անվտանգությանը․ «Հիմա հարց․ էդ սպառնալիքը մենք ո՞նց ենք պատրաստվում կառավարել․ հենց սահմանազատումով, որովհետեւ ես համոզված եմ, որ սյունը տեղադրվել է Ոսկեպարի կամ Կիրանցի հատվածում, որ չկա «Արեւմտյան Ադրբեջան», կա Ադրբեջան, որ սյունից էն կողմ է, եւ սյունից էս կողմ՝ Հայաստանի Հանրապետությունն է, եւ սա շատ կարեւոր է, նենց չի, որ մենք գիշերը թաքուն տարել ենք, էդ սյունը դրել․ դա տեղի է ունեցել համատեղ որոշմամբ, սրանում է ամբողջ խնդիրը։ Մենք բարձրացնում ենք էդ հարցերը, եւ միջազգային հարթակում, եւ երկկողմ բանակցություններում, եւ բանավոր, եւ գրավոր»։ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ ուզում է, որ ոչ մի պահ չմոռանանք, որ մենք էս երկրագնդի վրա մենակ չենք ապրում, եւ իրադրությունների մեր ընկալումն, իհարկե, շատ կարեւոր է, բայց միայն մեր ընկալումը չի կարեւոր։  «Երբ ընդդիմադիր հարգարժան գործընկերներն իրենց միջոցառումներում Արեւմտյան Հայաստանի, էլի ուրիշ բաների մասին են խոսում․․․ Ես բան չեմ ասում։ Ուղղակի խնդրում եմ մեր բոլորի ուշադրությունը՝ էս տերմինաբանությունները կարո՞ղ է կապ ունեն իրար հետ, կամ մենք հասկանում ե՞նք՝ էս խոսույթներով ուր ենք առաջնորդում մեզ բոլորին։ Էմոցիոնալ մակարդակում, հիմա էս ամենը, որ ասում եմ, ես ՀՀ-ում ծնված-մեծացած մարդ եմ, ես կրողն եմ էն նույն սոցիալ-հոգեբանության, որը բոլորդ եք կրում, ստեղ տարբերությունն ուրիշ բանի մեջ է։ Եւ էն փոփոխությունը, որն էսօր եւ վերջին շրջանում տեղի է ունենում, ուզում եմ ձեզ ներկայացնել, որովհետեւ հարցադրումը լիարժեք կիսելով՝ ես չեմ կիսում դիտանկյունը, որից դուք նայում եք, ենթատեքստը։ Որովհետեւ էս վերջին շրջանում կարեւոր փոփոխություններ են տեղի ունենում կառավարության խոսույթում եւ մեր մտածողության մեջ։ Մենք դուրս ենք եկել եւ ընկել ենք ճանապարհ, ինքներս մեզ համար ձեւակերպել ենք, որ մենք ուզում ենք Ա կետից գնալ Բ կետը։ Սկզբից ճանապարհը նորմալ է, արահետ է, քայլում ենք, հետո գալիս է պահ, որ տեսնում ենք՝ ոնց որ արահետը վաղուց օգտագործված չի, արդեն բուսականություն է աճել, բայց մենք շարունակում ենք էդ ճանապարհով, որովհետեւ ասել ենք, որ պետք ա գնանք էդ ճանապարհով, հետո գնում ենք, տեսնում՝ ճանապարհը կորսվել է, մենք շարունակում ենք գնալ, հետո սկսվում ա մութ եւ թավ անտառը, եւ մենք շարունակում ենք գնալ։ Եւ էդ խումբը ասում է՝ էս ճամփով ոնց որ թե ուր ենք գնում, ճանփա չկա, ուղենիշ չկա, եւ բոլորի մոտ էն զգացողությունն է, որ կարո՞ղ է ճիշտ չենք գնում, կարո՞ է պետք է հետ դառնանք, եւ բոլորը մտածում են եւ մտածում են՝ բարձրաձայնեմ, թե չէ, եւ ասում են՝ բարձրաձայնեմ, մյուսները կմտածեն՝ վախեցա, շարունակում են գնալ էդ ճանապարհով, արդեն չի երեւում Բ կետին հասնելու հնարավորությունը, որովհետեւ մութ, թավ անտառ ա, ոչ ցուցանակ կա, ոչ ճանապարհ կա, եւ մենք հասկանում ենք, որ գալիս է մի պահ, որ հասկանում ես՝ մենակ էդ չի, բա ո՞նց կլնի, որ էդ ճամփից հետ դառնաս։ Գալիս է մի պահ, որ հասկանում ես էդտեղ միայն քո ասածին տեր լինելու խնդիրը չի, հասկանում ես, որ ի սկզբանե էդ դեպի Բ գետը գնալու ճանապարհը, որ ընտրել ես, ճանապարհ չկա, որ քեզ տեղ է հասցնելու, առավելագույն ճանապարհն էն է, որ մոլորվելու ես եւ կորցնելու քո ճանապարհը եւ վտանգի տակ ես դնելու քո խմբին։ Էսօր էս պրոցեսն է տեղի ունենում»,- ասաց Փաշինյանը։ ՀՀ վարչապետի խոսքով՝ այս ճանապարհը դրա մասին է, որ մենք հատել ենք էն գիծը, որ պետք է խոստովանենք ինքներս մեզ, որ էդ ուղղությամբ գնալ պետք չի, էդ ճանապարհից պետք է հետ դառնալ, որովհետեւ շարունակության պարագայում կորսվելու է ամեն ինչ․ «Բայց դա չի նշանակում, որ սա հեշտ պրոցես է, եւ չի նշանակում, որ ձեր ասած հարցերը լեգիտիմ չեն, այո, լեգիտիմ են, բայց ինչպե՞ս կառավարել․ ասում եմ՝ օրինակ՝ սահմանային սյուներով, որովհետեւ էն սյունը, որ դրվել է Ոսկեպարում, Կիրանցում, փակել է ձեր ասած խոսույթի ճանապարհը»,- ընդգծեց Փաշինյանը։
16:17 - 07 մայիսի, 2024
Վլադիմիր Պուտինը հինգերորդ անգամ ստանձնել է ՌԴ նախագահի լիազորությունները

Վլադիմիր Պուտինը հինգերորդ անգամ ստանձնել է ՌԴ նախագահի լիազորությունները

Վլադիմիր Պուտինը հինգերորդ անգամ ստանձնել է ՌԴ նախագահի լիազորությունները։ Ելույթում նա հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է և կլինի լավ հարաբերությունների ամրապնդման համար բոլոր այն երկրների հետ, որոնք Ռուսաստանը տեսնում են որպես վստահելի և ազնիվ գործընկեր։ Պուտինի խոսքով՝ չեն հրաժարվում արեւմտյան պետությունների հետ երկխոսությունից. «Ընտրությունն իրենցն է. մտադիր են շարունակել Ռուսաստանի զարգացումը զսպելու փորձերը, շարունակել ագրեսիայի քաղաքականությունը, տարիներով շարունակական ճնշում գործադրել մեր երկրի վրա, թե՞ համագործակցության և խաղաղության ճանապարհ փնտրել»։ Նա նշել է՝ հնարավոր է երկխոսություն, այդ թվում՝ անվտանգության և ռազմավարական կայունության հարցերի շուրջ, բայց ոչ ուժի դիրքերից, և առանց որևէ մեծամտության, միայն հավասար պայմաններում՝ հարգելով միմյանց շահերը։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում երդմնակալության արարողությանը։ Այսօր ասուլիսի ժամանակ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչու չի մասնակցում Պուտինի եդմնակալության արարողությանն այն դեպքում, երբ գնացել էր Էրդողանի եդմնակալության արարողությանը մասնակցելու, ասել էր․ «Թուրքիայի նախագահից հրավեր էի ստացել երդմնակալության արարողությանը մասնակցելու մասին, և հաշվի առնելով նաև մեր օրակարգը և առանձնահատկությունը՝ մասնակցել եմ։ ՌԴ նախագահից հրավեր ոնց որ թե չեմ ստացել, բայց եթե հրավեր ստանայի նաև, այսօրվա էս խոսակցությունը պակաս կարևոր չի ինձ համար (նկատի ունի մամուլի ասուլիսը - խմբ․)»։  
16:03 - 07 մայիսի, 2024
Այսօր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոչ մի կետ չի գործում. Փաշինյան

Այսօր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոչ մի կետ չի գործում. Փաշինյան

Ըստ էության, այսօր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոչ մի կետ չի գործում։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, եւ ասաց՝ մի պահ ենթադրենք՝ այդպես չէ իրավիճակը։ «Ինչի՞ մասին է [եռակողմ հայտարարության] 9-րդ կետը․ ընդ որում՝ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը Ադրբեջանի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ կապի մասին է։ Ոչ, դրա մասին չի։ 9-րդ կետը տարածաշրջանային տնտեսական կապերի ապաշրջափակման մասին ա, եւ էդ ապաշրջափակման արդյունքում նաեւ ընդգծված է, քանի որ էդտեղ կա առանձնահատկություն, երկրից երկիր հաղորդակցություն ապահովելու անհրաժեշտության մասին։ Ադրբեջանն էսօր մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել, ոչ մի, ո՞ր ճանապարհն ա ապաշրջափակել։ Մենք՝ ընդհակառակը, մենք ասել ենք՝ պատրաստ ենք անցման կետերը դնելու, որպեսզի ապահովենք էդ հաղորդակցությունը Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ։ Էդ Ադրբեջանն ա, որ չի օգտվում էդ հնարավորություն»,- ասաց Փաշինյանը։ Ընդ որում, նրա խոսքով, իրենք ասում են՝ եթե էդ ճանապարհները Հայաստանը մեզ չտա, մենք Իրանի Իսլամական Հանրապետությունով կկառուցենք․ «Մենք ասում ենք՝ նույն ձեւ, ինչ-որ ԻԻՀ-ն պատրաստ է տրամադրել, մենք էլ նույն ձեւ պատրաստ ենք տրամադրել։ Ինչո՞ւ, որովհետեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում չկա որեւէ ակնարկ, գրառում, ձեւակերպում այն մասին, որ ՀՀ ինքնիշխանությունը եւ իրավազորությունը որեւէ ձեւով սահմանափակվում ա»։ Ըստ Փաշինյանի՝ շատ շահարկվում է եւ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե 9-րդ կետի համաձայն երրորդ կողմ պետք է ապահովի ՀՀ տարածքով անվտանգությունը․ «9-րդ կետում նման բան ընդհանրապես գոյություն չունի, հակառակը՝ գրված ա, որ ՀՀ-ն ա երաշխավորում, երաշխավորը, որ անվտանգություն ապահովվի, ՀՀ-ն է»։ Փաշինյանն ասաց, որ նոյեմների 9-ի եռակողմ հայատարարության 9-րդ կետում չկա ոչ մի ձեւակերպում այն մասին, որ ՀՀ տարածքի որեւէ հատված պետք է դուրս լինի ՀՀ կառավարության վերահսկողությունից եւ որեւէ երրորդ կողմ, կամ, մասնավորապես ՌԴ-ն պետք է այն վերահսկի․ «Չկա, նման բան գոյություն չունի ուղղակի։ Շատ կարեւոր է, որ էս կետի մեկնաբանությունը արտահայտված է ՌԴ նախագահի՝ 2020թ․-ի, եթե չեմ սխալվում նոյեմբերի10-ի կամ 11-ի հրամանագրում, որտեղ հանձնարարություն ա գրվում ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերին՝ իրականացնել հսկողություն ՀՀ կողմից տրանսպորտային կապի ապահովման նկատմամբ, այսինքն՝ սուբյեկտը, որն ապահովում է տրանսպորտային կապը, ՀՀ-ն է։ Էդ կետը որեւէ կերպ չի նշանակում, որ ՌԴ-ն կարող ա կամ պետք ա լինի տեղում, որովհետեւ էդ վերահսկողությունն իրականացնելու ձեւ ասեմ, որը մենք էն ժամանակ նաեւ էդ էինք նկատի ունենում, որ, օրինակ, Հայաստանը, որպես եռակողմ հայտարարության կողմի, ասենք պարբերաբար զեկույցներ լինեն, որ էդ տրանսպորտային հաղորդակցությունն ապահովված ա, այսինքն՝ պայմանավորվածությունը կատարված է»։ Ըստ էության, այսօր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոչ մի կետ չի գործում։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, եւ ասաց՝ մի պահ ենթադրենք՝ այդպես չէ իրավիճակը։ «Ինչի՞ մասին է [եռակողմ հայտարարության] 9-րդ կետը․ ընդ որում՝ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը Ադրբեջանի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ կապի մասին է։ Ոչ, դրա մասին չի։ 9-րդ կետը տարածաշրջանային տնտեսական կապերի ապաշրջափակման մասին ա, եւ էդ ապաշրջափակման արդյունքում նաեւ ընդգծված է, քանի որ էդտեղ կա առանձնահատկություն, երկրից երկիր հաղորդակցություն ապահովելու անհրաժեշտության մասին։ Ադրբեջանն էսօր մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել, ոչ մի, ո՞ր ճանապարհն ա ապաշրջափակել։ Մենք՝ ընդհակառակը, մենք ասել ենք՝ պատրաստ ենք անցման կետերը դնելու, որպեսզի ապահովենք էդ հաղորդակցությունը Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ։ Էդ Ադրբեջանն ա, որ չի օգտվում էդ հնարավորություն»,- ասաց Փաշինյանը։ Ընդ որում, նրա խոսքով, իրենք ասում են՝ եթե էդ ճանապարհները Հայաստանը մեզ չտա, մենք Իրանի Իսլամական Հանրապետությունով կկառուցենք․ «Մենք ասում ենք՝ նույն ձեւ, ինչ-որ ԻԻՀ-ն պատրաստ է տրամադրել, մենք էլ նույն ձեւ պատրաստ ենք տրամադրել։ Ինչո՞ւ, որովհետեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում չկա որեւէ ակնարկ, գրառում, ձեւակերպում այն մասին, որ ՀՀ ինքնիշխանությունը եւ իրավազորությունը որեւէ ձեւով սահմանափակվում ա»։ Ըստ Փաշինյանի՝ շատ շահարկվում է եւ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե 9-րդ կետի համաձայն երրորդ կողմ պետք է ապահովի ՀՀ տարածքով անվտանգությունը․ «9-րդ կետում նման բան ընդհանրապես գոյություն չունի, հակառակը՝ գրված ա, որ ՀՀ-ն ա երաշխավորում, երաշխավորը, որ անվտանգություն ապահովվի, ՀՀ-ն է»։ Փաշինյանն ասաց, որ նոյեմների 9-ի եռակողմ հայատարարության 9-րդ կետում չկա ոչ մի ձեւակերպում այն մասին, որ ՀՀ տարածքի որեւէ հատված պետք է դուրս լինի ՀՀ կառավարության վերահսկողությունից եւ որեւէ երրորդ կողմ, կամ, մասնավորապես ՌԴ-ն պետք է այն վերահսկի․ «Չկա, նման բան գոյություն չունի ուղղակի։ Շատ կարեւոր է, որ էս կետի մեկնաբանությունը արտահայտված է ՌԴ նախագահի՝ 2020թ․-ի, եթե չեմ սխալվում նոյեմբերի10-ի կամ 11-ի հրամանագրում, որտեղ հանձնարարություն ա գրվում ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերին՝ իրականացնել հսկողություն ՀՀ կողմից տրանսպորտային կապի ապահովման նկատմամբ, այսինքն՝ սուբյեկտը, որն ապահովում է տրանսպորտային կապը, ՀՀ-ն է։ Էդ կետը որեւէ կերպ չի նշանակում, որ ՌԴ-ն կարող ա կամ պետք ա լինի տեղում, որովհետեւ էդ վերահսկողությունն իրականացնելու ձեւ ասեմ, որը մենք էն ժամանակ նաեւ էդ էինք նկատի ունենում, որ, օրինակ, Հայաստանը, որպես եռակողմ հայտարարության կողմի, ասենք պարբերաբար զեկույցներ լինեն, որ էդ տրանսպորտային հաղորդակցությունն ապահովված ա, այսինքն՝ պայմանավորվածությունը կատարված է»։ Ըստ Փաշինյանի՝ այդ կետի չկատարման մեջ մեզ մեղադրողները փորձել են ստանալ կամ ակնկալել են այդ կետի բովանդակության հետ կապ չունեցող զիջում ՀՀ-ից, որն անտրամաբանական, անթույլատրելի եւ անընդունելի է։
14:31 - 07 մայիսի, 2024
Փաշինյանը խոսեց Պուտինի երդմնակալությանը և մայիսի 9-ի շքերթին չմասնակցելու մասին

Փաշինյանը խոսեց Պուտինի երդմնակալությանը և մայիսի 9-ի շքերթին չմասնակցելու մասին

Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք զորահանդեսին չմասնակցելու վերաբերյալ հարցին պատասխանելիս Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ես անցած տարի միջոցառմանը մասնակցել եմ, չեմ կարծում, թե ամեն տարի պիտի մասնակցեմ։ Ես չեմ էլ հիշում էդպիսի պրակտիկա, որ ՀՀ որեւէ ղեկավար ամեն տարի մասնակցել է մայիսի 9-ի միջոցառմանը, կամ որեւէ երկրի։ Չեք կարծո՞ւմ, որ մի քիչ տարօրինակ կլինի՝ ամեն տարի ՀՀ ղեկավարը մասնակցի մայիսի 9-ի շքերթին»։ Լրագրողը դիտարկում արեց, թե ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը չմասնակցելը հնարավոր է՝ կապված է նաեւ այս ասուլիսի հետ, ինչին Փաշինյանն արձագանքեց՝ «այո, կարող է նաեւ կապ ունենալ»․ «Վաղը ես ԵԱՏՄ բարձրագույն խորհրդում նախագահում եմ եւ դե յուրե պետք է այնտեղ լինեմ, եւ դա իմ աշխատանքի մասն է, սա էլ է իմ աշխատանքի մասը, ինչպես խոսեցի՝ էս երկխոսության գործընթացը»։   Խոսելով Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների հետ կապված խնդրի մասին՝ Փաշինյանն ասաց․ «Մենք ակնկալում ենք, որ էդ հեռարձակումները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ՀՀ պետական կարգը հարգեն։ Կարծում եմ՝ ինչ-որ անհավանական բան չենք ուզում։ Մանավանդ, չեմ պատկերացնում, որ ասենք նույն ՌԴ-ում հնարավոր է այնպիսի հեռուստատեսության հեռարձակում, որն ասենք նույն բառապաշարով կամ դրա 5 տոկոսի չափով խոսում է Հայաստանում հաստատված պետական կարգի, կառավարության, պետության մասին, ու հնարավոր լինի դա ՌԴ-ում շարունակի եթեր ունենալ․ բացառված բան ա։ Հիմա մենք ինչ ենք ասում, ասում ենք, որ խնդրում ենք հարգալից վերաբերմունք ՀՀ-ի եւ նրա շահերի նկատմամբ։ Մենք, հաշվի առնելով նաեւ մեր երկրների բարեկամական հարաբերությունը, պատրաստ ենք մի անգամ խնդրել, երկու անգամ խնդրել, երեք, չորս, հինգ, վեց անգամ խնդրել, յոթ անգամ խնդրել, հետո մի անգամ պահանջել, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ անգամ պահանջել, եւ եթե յոթերորդից հետո էլ էդ պահանջն արհամարհվի, ուրիշ տարբերակ չկա, պետք ա անջատվեն էդ բոլոր հեռուստաընկերությունները, ՀՀ-ում պետք ա չհեռարձակվեն»։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ խնդրանքները չբավարարելու դեպքում բացառում է, որ այդ հեռուստատեսությունները, ընդհանրապես որեւէ ռեսուրս, ընդ որում՝ որեւէ երկրի, կարող են ՀՀ-ում շարունակել իրենց հեռարձակումը։ «Երկու անգամ էլ կպահանջենք, չեղավ՝ ուրեմն խնդրում եմ՝ էս գլխից բոլորս արձանագրենք, թե ինչ ա լինելու հաջորդ քայլով»։
14:03 - 07 մայիսի, 2024