ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվել է արևմտյան կիuառազմական գործողության՝ կասկածելի նպատակներով. ՌԴ ԱԳՆ |tert.am|

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվել է արևմտյան կիuառազմական գործողության՝ կասկածելի նպատակներով. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: Ռուսաստանի մտավախությունները հաստատվել են՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվել է արևմտյան կիսառազմական գործողության՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներգրավմամբ և կասկածելի նպատակներով. այս մասին News.ru պորտալին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Դրա անձնակազմն արդեն առնվազն երկու անգամ ավելացվել է, և նոր հենակետեր են բացվում։ Բոլորովին վերջերս Երևանին պարտադրվել է ԵՄ-ի ներկայության կարգավիճակի մասին համաձայնագիր, որն առաքելությանը տալիս է առավել բարենպաստ պայմաններ և Հայաստանի տարածքում գործելու ազատություն: Այն, որ առաքելությունը հանդիսանում է ԵՄ հիբրիդային պատերազմի գործիք, հաստատում է դրա գաղտնիությունը, հաշվետվողականության բացակայությունը և վերահսկողության բացակայությունը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ այլ շահագրգիռ երկրների և կառույցների կողմից։ Առաքելությունը բացահայտ սադրիչ գործունեություն է ծավալում, ամբողջությամբ զբաղվում է հակառուսական քարոզչությամբ՝ հայ հասարակության մեջ կեղծ գաղափարներ սերմանելով Եվրամիության՝ որպես Հայաստանի «անվտանգության և բարգավաճման աղբյուրի» մասին։ Ավելին, ԵՄ գործունեությունը գնալով ստանում է հակաադրբեջանական և հակաիրանական բնույթ։ Եթե խոսենք երկարաժամկետ տարածաշրջանային անվտանգության, կայունության և սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների մասին, ապա տարածաշրջանը ռազմականացնելու և այնտեղ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ազդեցությունն ընդլայնելու արևմտյան երկրների ծրագրերը լիովին անհամապատասխան են դրանց։ Հարավային Կովկասի բարգավաճման բանալին ներառական երկխոսությունն է, մասնավորապես «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակում, ի հայտ եկած խնդիրների պատասխանների համատեղ որոնումը և արտատարածաշրջանային ուժերի աշխարհաքաղաքական թելադրանքին հակազդելը», - ասել է Գալուզինը։
11:00 - 15 մայիսի, 2024
Մոսկվան ողջունում է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով բանակցությունները. Գալուզին
 |azatutyun.am|

Մոսկվան ողջունում է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով բանակցությունները. Գալուզին |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվան ողջունում է մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները, NEWS.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա բնորոշմամբ, ևս մեկ քայլ է արվել Հարավային Կովկասում հուսալի և երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու ուղղությամբ։ «Մենք լիովին աջակցում ենք այս ուղղությամբ Աստանայի ջանքերին», - հայտարարել է Գալուզինը՝ շեշտելով․ - «Կարևոր է, որ բանակցություններն ընթանում են Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը որոշած՝ բարձրագույն մակարդակում 2020-2022 թվականներին ձեռքբերված եռակողմ պայմանավորվածությունների հունով»։ Երևանում ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց, որ ողջունում են խաղաղության համաձայնագիր կնքելու Հայաստանի ու Ադրբեջանի ձգտումը։ Տոկաևը նաև ասաց, որ Ղազախստանը պատրաստ է իր հարթակը տրամադրել բանակցությունների համար՝ շեշտելով՝ հիմնական նպատակը երկու բարեկամ երկրներին մերձեցնելն է։ Գրեթե մեկ ամիս անց՝ մայիսի 10-ի,ն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեցին Ալմաթիում։ Երկու օր տևած հանդիպումից հետո կողմերը հայտարարեցին, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են շարունակել բանակցությունները հարցերի շուրջ, որտեղ կան տարաձայնություններ։
10:32 - 15 մայիսի, 2024
Ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում. Բորտնիկով
 |azatutyun.am|

Ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում. Բորտնիկով |azatutyun.am|

azatutyun.am: Ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում, այսօր հայտարարել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրենի թեկնածու Ալեքսանդր Բորտնիկովը։ «Ի դեմս սահմանապահների՝ մեր ներկայությունը Հայաստանում մնում է», - Դաշնային խորհրդում իր թեկնածության շուրջ քննարկումների ժամանակ հայտարարել է Բորտնիկովը։ Ռուս պաշտոնյան վերահաստատել է՝ ռուս սահմանապահները կշարունակեն իրենց ծառայությունը հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններին։ Ռուսաստանյան պետական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Բորտնիկովը հիշեցրել է, որ Հայաստանի իշխանությունները պաշտոնապես դիմել են Մոսկվային ռուսական զորքը շփման գծից դուրս բերելու խնդրանքով, և հայկական կողմի խնդրանքով փակվելու է նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետը։ Օրերս ՌԴ նախագահի խոսնակը հաստատել էր, որ Հայաստանի մի շարք մարզերից ռուսաստանցի զինվորականների և սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է մայիսի 8-ին Մոսկվայում Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ընթացքում։
17:46 - 14 մայիսի, 2024
ՊՆ կադրերի վարչության պետ Կուզնեցովին մեղադրում են կաշառակերության մեջ. նրա մոտ հայտնաբերվել է 100 մլն ռուբլի. ՌԴ ՔԿ |news.am|

ՊՆ կադրերի վարչության պետ Կուզնեցովին մեղադրում են կաշառակերության մեջ. նրա մոտ հայտնաբերվել է 100 մլն ռուբլի. ՌԴ ՔԿ |news.am|

news.am: Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտնել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության կադրերի վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Կուզնեցովի դեմ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 290 հոդվածի 6-րդ մասով (առանձնապես խոշոր չափի կաշառքի ստացում)։ «Քննության տվյալներով՝ 2021-2023թթ., լինելով ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի 8-րդ վարչության պետը, Կուզնեցովը կաշառք է ստացել առեւտրային կառույցների ներկայացուցիչների կողմից հօգուտ իրենց որոշակի գործողություններ կատարելու համար»,- ասված է մամուլի հաղորդագրությունում։ Թե ինչ գործողությունների մասին է խոսքը, ՌԴ Քննչական կոմիտեն չի նշում։ ՌԴ ՔԿ-ն հայտնում է, որ «կասկածյալի փաստացի կեցության եւ գրանցման վայրերում» գտել են ռուբլով եւ արտարժույթով դրամական միջոցներ՝ ավելի քան 100 մլն ռուբլու չափով (մոտ 1 մլն ԱՄՆ դոլար), ինչպես նաեւ ոսկե դրամներ, կոլեկցիոն ժամացույցներ եւ «շքեղ իրեր»։ Դատարանը որոշում է կայացրել գեներալին ուղարկել մեկուսարան, հաստատել է ՔԿ-ն։ Մինչ այդ նրա ձերբակալման մասին տեղեկացրել էին լրատվամիջոցները։ Ձերբակալումը տեղի է ունեցել պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի դեմ աղմկալի գործի եւ Սերգեյ Շոյգուի՝ ՊՆ ղեկավարի պաշտոնից հեռանալու ֆոնին։
12:55 - 14 մայիսի, 2024
Պետդեպը մեկնաբանել է Պուտինի՝ Շոյգուին ՊՆ ղեկավարի պաշտոնից հեռացնելու որոշումը
 |tert.am|

Պետդեպը մեկնաբանել է Պուտինի՝ Շոյգուին ՊՆ ղեկավարի պաշտոնից հեռացնելու որոշումը |tert.am|

tert.am: ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնում Սերգեյ Շոյգուին փոխարինելու որոշումը խոսում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հուսահատության մասին։ Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը, փոխանցում է Reuters-ը։«Այսպիսով, Կրեմլի ղեկավարը ցանկանում է իր երկիրը նախապատրաստել տնտեսական պատերազմին և փորձում է ավելի լավ օգտագործել պաշտպանական բյուջեն»,- ասել է Պատելը։Նա նշել է, որ Կրեմլի ղեկավարը մտադիր չէ դադարեցնել արյունահեղությունը, այլ պատրաստվում է երկար առճակատման։«Մեր կարծիքն այն է, որ սա հերթական վկայությունն է Պուտինի հուսահատության՝ շարունակելու իր ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ՝ չնայած ռուսական տնտեսության ծանր հյուծմանը և ռուսական զորքերի մեծ կորուստներին», - ասել է նա։Սերգեյ Շոյգուն այլևս ՌԴ պաշտպանության նախարար չէ: Նա այս պաշտոնը զբաղեցրել է 12 տարի։ Պուտինի որոշմամբ՝ ՌԴ պաշտպանության նոր նախարար կնշանակվի Անդրեյ Բելոուսովը, որը նախկինում զբաղեցնում էր առաջին փոխվարչապետի պաշտոնը։ Շոյգուն նշանակվել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում։
10:20 - 14 մայիսի, 2024
Ռուս սահմանապահները Ներքին Հանդում էլ չեն հսկում անցուցարձը, հավաքել են մալուխները
 |azatutyun.am|

Ռուս սահմանապահները Ներքին Հանդում էլ չեն հսկում անցուցարձը, հավաքել են մալուխները |azatutyun.am|

azatutyun.am: Ներքին Հանդի գյուղապետ Խաչատուր Բաղդասարյանի փոխանցմամբ՝ երեկ նկատել են, թե ինչպես են ռուս սահմանապահները հավաքում դաշտային մալուխները։ Ինչպես ենթադրում էր համայնքապետը՝ հավանաբար հեռանալու նպատակով։ Այսօր կեսօրին «Ազատության» տեսախցիկը Ներքին Հանդի սկզբնամասում արձանագրել է՝ ռուսական անցակետում մի քանի ռուս զինվորականներ կան, որոնք արդեն կից դիտակետից չեն հսկում անցուդարձը։ Անցակետի մուտքի մոտ նաև հավաքված մալուխներ կային։ Ռուս սահմանապահներն այս տարածքներում տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո՝ Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ։ Օրերս նախագահ Պուտինի խոսնակը հաստատել էր, որ Հայաստանի մի շարք մարզերից ռուսաստանցի զինվորականների և սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել Է մայիսի 8-ին Մոսկվայում Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ընթացքում։ Ըստ ռուսական կողմի՝ «Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները կշարունակեն մնալ հայ - թուրքական և հայ - իրանական սահմանին»։ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը հստակեցրել էր, որ ռուս սահմանապահները դուրս կգան Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայանից։
15:17 - 13 մայիսի, 2024
Հրետակոծության հետևանքով Բելգորոդում փլուզվել է բարձրահարկ շենքի մուտքը, հարուցվել է քրեական գործ |shantnews.am|

Հրետակոծության հետևանքով Բելգորոդում փլուզվել է բարձրահարկ շենքի մուտքը, հարուցվել է քրեական գործ |shantnews.am|

shantnews.am: Ուկրաինական զորքերի կողմից Բելգորոդի գնդակոծության ժամանակ փլուզվել է բազմահարկ շենքի մուտքը, այս մասին Telegram-ում հայտնել է շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։ «Բելգորոդ քաղաքը և Բելգորոդի շրջանը ենթարկվել են զանգվածային գնդակոծության Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Խարկովի լեռան վրա՝ արկի ուղիղ հարվածի հետևանքով, փլուզվել է ամբողջ մուտքը՝ տասներորդից մինչև առաջին հարկ»,- գրել է նա։ Փլուզման հետևանքով տուժել է ինը մարդ, RIA Novosti-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։ Բնակիչներին այժմ տարհանում են։ Ինչպես նշվում է, վնասված շենքը գտնվում է Շչորսա փողոցում։ Ուկրաինական արկը դիպել է երրորդ մուտքին, որն այնուհետեւ ամբողջությամբ փլուզվել է։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
14:18 - 12 մայիսի, 2024
Զելենսկին հայտարարել է, որ «ո՛չ Հիտլերը, ո՛չ Պուտինը չեն կարող կոտրել Եվրոպան»
 |factor.am|

Զելենսկին հայտարարել է, որ «ո՛չ Հիտլերը, ո՛չ Պուտինը չեն կարող կոտրել Եվրոպան» |factor.am|

factor.am: Եվրոպայի օրվա կապակցությամբ հղած ուղերձում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ժառանգներին պետք է փոխանցել միասնական և խաղաղ Եվրոպա, որը բռնապետ Ադոլֆ Հիտլերը չկարողացավ կոտրել, իսկ չի կարողանալու կոտրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ հնարավորինս արագ և արդարացիորեն ավարտվի այս ռուսական պատերազմը, որը շարունակվում է Ուկրաինայի տարածքում, բայց թիրախավորում է ամբողջ Եվրոպան, եվրոպական միասնությունը, ամբողջ եվրոպական նախագիծը։ Ձեզանից յուրաքանչյուրը տեսնում է, որ Պուտինը եկել է մեր հողեր այնպես, ինչպես Հիտլերն այլ ժողովուրդների հողեր՝ հանցավոր կերպով, անարդարացի ու բացարձակ սարսափելի ձևով»,- ասել է Զելենսկին։ Նա նշել է, որ այժմ կարևոր է, որ «Եվրոպան թուլություն չցուցաբերի իր որոշումներում»։ «Մենք բոլորս պետք է միասին հետագայում էլ մեծացնենք այդ ուժը՝ հոգ տանելով մեր մայրցամաքում կյանքի ու ընդհանուր արժեքների մասին։ Անել ամենը երեխաներին փոխանցելու ժառանգություն մեր Եվրոպան՝ խաղաղ ու միավորված, որտեղ իսկապես ցանկանում ես ապրել, և որը ո՛չ Հիտլերը, ո՛չ Պուտինը չեն կոտրի։ Նրանք ի վիճակի են գողանալ Եվրոպայից խաղաղությունը, սակայն ոչ մեր ընդհանուր ճակատագիրը, նրանց ճակատագիրը, որը հաղթում է չարին, պաշտպանում է կյանքն ու գնահատում խաղաղությունը»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
17:29 - 09 մայիսի, 2024
Հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին. Պեսկով

Հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է՝  Պուտինն ու Փաշինյանը երեկ համաձայնեցրել են Հայաստանի մի շարք մարզերից ՌԴ զինվորականների և սահմանապահների դուրսբերումը, սակայն հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին:  «2020 թվականի աշնանը հայկական կողմի խնդրանքով մեր զինվորականները և սահմանապահները տեղակայվեցին մի շարք հայաստանյան մարզերում: Փաշինյանն ասել է, որ այսօր՝ պայմանների փոփոխությամբ պայմանավորված, այլևս նման անհրաժեշտություն չկա, ուստի նախագահ Պուտինը համաձայնել է, և համաձայնեցվել է մեր զինվորականների և սահմանապահների դուրսբերումը։ Կրկին հայկական կողմի խնդրանքով մեր սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին և կշարունակեն կատարել իրենց գործառույթները»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակը Դմիտրի Պեսկովը «Ինտերֆաքս»-ին: Հիշեցնենք, որ Հայկ Կոնջորյանը հայտնել էր, որ ռուս սահմանապահները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված կետերից, ինչպես նաեւ «Զվարթնոց» օդանավակայանից։  
14:52 - 09 մայիսի, 2024