Մահացել է գրող, հրապարակախոս, պետական, քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանը։ Նա մահացել է նախօրեին: Այս մասին 4rd.am-ին հայտնել է Վանո Սիրադեղյանի ընտանիքը` որդին` Խաչատուր Սիրադեղյանը և կինը` Ռուզան Տոնոյանը։ |4rd.am|
Ներկայումս ԲԿ-ների՝ կորոնավիրուսի բուժման ստացիոնար բաժանմունքներում զբաղված է 2019 մահճակալ, ևս 382 մահճակալ զբաղված է վերակենդանացման բաժանմունքներում: Առաջիկա օրերին մահճակալների թիվը կավելացվի ևս 350-ով՝ հասնելով 2877-ի: Ծանր վիճակում է գտնվում 930, ծայրահեղ ծանր վիճակում՝ 222 մարդ, ևս 89 պացիենտ միացված է թոքերի օդափոխման սարքավորումներին: Վերջին մեկ օրում պատվաստվել է 16 722 քաղաքացի, ընդհանուր պատվաստված քաղաքացիների թիվը հասել է 583 745-ի: [Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան]
Հայաստանի բոլոր բժշկական կենտրոնները պատշաճ վերահսկվում են, որպեսզի հնարավոր չլինի պատվաստման կեղծ սերտիֆիկատներ ստանալ: Իրավապահները խիստ հսկողության տակ են պահում այդ գործընթացը: Շատ կարևոր է ճիշտ պահին հայտնաբերել դեպքերն ու կանխել, քանի որ նման ոչ իրավաչափ գործողությունները վնասարար են: Քաղաքացին, որը պատվաստման կեղծ սերտիֆիկատ է ձեռք բերել, կարող է հետո վարակվել: Այդպես աղճատվում է ամբողջ վիճակագրությունը։ [ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան] |armenpress.am|
Ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տարածվող տեղեկությունները «պաշարված» դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին չեն համապատասխանում իրականությանը։ Կրելով ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ դրանք նպատակ ունեն ինչ-ինչ պատճառներով ապակողմնորոշել հանրությանը։ Կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական ցանցերում և հանրային այլ հարթակներում նման վարքագիծ դրսևորելուց և հետևել բացառապես պաշտոնական տեղեկություններին։ [ԱՀ ՊԲ]
Հարևանության սկզբունքների անտեսումը և կեղծ հայտարարությունները չեն կարող դիտարկվել որպես խոհեմության նշան։ Այն երկրի հասցեին մեղադրանքը, որին աշխարհը հերոս է համարում թմրամիջոցների դեմ պայքարում, ոչ մի ազդեցություն չի ունենա, բացի մեղադրողի խոսքերի հեղինակազրկումից։ [Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին՝ Ալիևի հայտարարության մասին] |1lurer.am|
Հոկտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 280 294 դեպք, որոնցից 253 146-ն առողջացած, 5754-ը մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 20 161 պացիենտ: Երեկ կատարվել է 19 360 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսսի 1863 նոր դեպք: Ունենք 935 առողջացած, 41 մահվան դեպք: [ԱՆ]
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, թե Հայաստանն ու Իրանը ներգրավված են եղել թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ: Խաթիբզադեն ընդգծել է, որ նման պնդումներն ազդում են Իրան-Ադրբեջան եղբայրական կապերի վրա: «Ցավոք, Բաքուն մտադիր է լրատվամիջոցների համար հանդես գալ անհիմն հայտարարություններով, որոնց, իհարկե, համապատասխան արձագանք կտրվի»,-նշել է ԱԳՆ խոսնակը։ |armenpress.am|
ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել սահմանազատման հարցով՝ փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչման պայմանով։ «Ադրբեջանը ՀՀ-ի հետ պատրաստ է նաև բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ։ Հուսանք, որ Հայաստանի ղեկավարությունը բաց չի թողնի այս պատմական հնարավորությունը»,- ասել է նա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթին նշել է, որ դժվար է պատկերացնել սահմանազատումն ու սահմանագծումը, երբ դրանք ոչ վաղ անցյալում խախտվել են Ադրբեջանի կողմից։ «Մենք մեկ անգամ չէ, որ առաջարկել ենք իրականացնել զինված ուժերի հայելային հետքաշում` հաշվի առնելով ԽՍՀՄ քարտեզներում ամրագրված ու իրավականորեն հաստատված սահմանները։ Այդ սահմանին կարող են տեղակայվել ՌԴ սահմանապահները կամ միջազգային դիտորդները։»,– նշել է Փաշինյանը։ |hetq.am|
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ: Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց նրա կալանքը վերացնելու միջնորդությունը։ [Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյան] |azatutyun.am|
Ադրբեջանական զինծառայողների սանձարձակությունն այն աստիճանի է հասել, որ դիտավորյյալ կրակոցներով ժամը 13:15-ի սահմաններում հրդեհել է Երասխի բնակչի խոտի 8 հազար հակ: Ոչնչացվել է ձմռան ողջ պաշարը, որ քաղաքացին իր կենդանիներին կերակրելու համար չարչարանքով հավաքել էր ողջ տարի: Ավելին, կրակը տարածվել է և հրդեհվել քաղաքացու անասնագոմի տանիքը: Միայն հրշեջների ժամանակին միջամտելու արդյունքում է կրակը հաջողվել մարել, որ քաղաքացու տանիքի մյուս մասը չայրվի: Պետք է անհապաղ սկսվի Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների շուրջ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու և ադրբեջանական զինված ծառայողներին ՀՀ գյուղերի հարևանությունից, համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու գործընթաց: [ՀՀ ՄԻՊ]
Մահացել է Վանո Սիրադեղյանը |4rd.am|
23:27 - 16 հոկտեմբերի, 2021Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը և պատվաստումային գործընթացը
21:06 - 16 հոկտեմբերի, 2021Էրդողանը հուսով է՝ Թուրքիայի հետ հարաբերություններում Գերմանիայի նոր կառավարությունը կշարունակի Մերկելի կուրսը
18:27 - 16 հոկտեմբերի, 2021Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում ՀՀ-ի ներկայացրած հրատապ միջոցների վերաբերյալ լսումները. որոշումը կհրապարակվի սեղմ ժամկետում
18:15 - 16 հոկտեմբերի, 2021«Իսլամական պետությունը» ստանձնել է Ղանդահարի շիա մզկիթի ահաբեկչության պատասխանատվությունը |hetq.am|
17:54 - 16 հոկտեմբերի, 2021Մեծ Բրիտանիայում պատգամավորի սպանությունից հետո կխստացվի օրենսդիրների անվտանգությունը |armenpress.am|
17:29 - 16 հոկտեմբերի, 20212-րդ զորամիավորումն ունակ է կատարելու իր առջև դրված ցանկացած խնդիր. գնդապետ Պետրոսյան |armenpress.am|
16:21 - 16 հոկտեմբերի, 2021Դիտարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հանրային տրանսպորտը․ հայտնաբերվել է 14 խախտում
15:46 - 16 հոկտեմբերի, 2021Բոլոր բժշկական կենտրոններում վերահսկողություն է իրականացվում պատվաստման կեղծ սերտիֆիկատների տրամադրումը բացառելու համար |armenpress.am|
15:46 - 16 հոկտեմբերի, 2021ՀՔԾ-ն Սեյրան Օհանյանին թույլ չի տվել մեկնել ՌԴ՝ մասնակցելու ՀԱՊԿ միջոխորհրդարանական վեհաժողովի նիստին․ «Հայաստան» դաշինք
15:23 - 16 հոկտեմբերի, 2021Մահացել է Վանո Սիրադեղյանը |4rd.am|

15:23 - 16 հոկտեմբերի, 2021