Ազատություն եմ մաղթում Ադրբեջանի ժողովրդին և մամուլին․ Ալեն Սիմոնյանը՝ ադրբեջանցի լրագրողներին հարցազրույց տալու մասին
11:35 - 14 մարտի, 2023

Ազատություն եմ մաղթում Ադրբեջանի ժողովրդին և մամուլին․ Ալեն Սիմոնյանը՝ ադրբեջանցի լրագրողներին հարցազրույց տալու մասին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ պատմել է, թե ինչպես է Բահրեյնում պատասխանել ադրբեջանցի լրագրողների հարցերին ու հարցազրույցն այդպես էլ չի հեռարձակվել։

«Բահրեյնում ելույթիցս հետո ինձ մոտեցան ադրբեջանցի լրագրողները և խնդրեցին պատասխանել երկու հարցի: Ի պատասխան ասացի, որ, միևնույնն է, չեք ցուցադրելու. -Չէ, չէ, ի՞նչ եք ասում, REAL TV ն հաստատ կցուցադրի- պատասխանեց ինձ լրագրողը:

Հարցրեցին կրակոցների մասին, որի հետևանքով ԼՂ երեք ոստիկան էր զոհվել: Ասացի՝ մարդկանց կյանքի հետ մի խաղացեք, մենք զենք ԼՂ չենք տեղափոխում, իզուր մի փնտրեք: Երկրորդ հարցը վերաբերում էր ականներին:

Պատասխանեցի, որ նույնիսկ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն է արձանագրել, որ նման բան չկա: Մինչ հիմա ոչ մի կտոր այդ հարցազրույցից հրապարակված չէ: Փոխարենը ձոն է հնչում, թե ինչպես Սագիբա Գաֆարովան՝ ԱԶ մեջլիսի նախագահը, բացահայտեց ՀՀ ԱԺ նախագահի ստերը, որ իրականում Լաչինի միջանցքը բաց է և որ հայերը 30 տարի օկուպացրել էին իրենց տարածքները և այլն, և այլն, կարճ ասած՝ հին ադրբեջանական սկավառակի նոր պրեզենտացիա:

Ազատություն եմ մաղթում հարևան երկրի ժողովրդին և մամուլին»:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել