Ալիևն ընդունել է Պուտինի օգնականին. քննարկվել են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված հարցեր
 |tert.am|
13:27 - 05 դեկտեմբերի, 2022

Ալիևն ընդունել է Պուտինի օգնականին. քննարկվել են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված հարցեր |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինին։

Հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների, այդ թվում՝ տնտեսական կապերի զարգացման կապակցությամբ, նշվել է տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ աշխատանքի կարևորությունը։

Զրույցի ընթացքում երկկողմ և տարածաշրջանային հարթությունում քննարկվել են տրանսպորտի, տարանցման, նյութատեխնիկական ապահովման հարցեր, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հնարավորությունների ընդլայնման հետ կապված հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել