Ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա. ԶՈՒ ԳՇ պետ
13:56 - 16 սեպտեմբերի, 2022

Ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա. ԶՈՒ ԳՇ պետ

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Ջերմուկ քաղաք, որտեղ կծանոթանան Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներին և տեղում տեղեկություններ կստանան օպերատիվ իրավիճակի վերաբերյալ:

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի խոսքով՝ դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է․ «եթե մենք գտնվում ենք այստեղ, ապա դա այն ուղղությունն է, որտեղ հակառակորդը իր հարձակողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ և մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք 8,5 կմ լայնությամբ ճակատով, մինչև 7,5 կմ խորությամբ»,- նշել է նա։

ԶՈՒ ԳՇ պետի խոսքով՝ այդ մխրճումները Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացվել են խմբերով, ջոկատներով, և դրանց որոշակի խմբեր, ջոկատներ գտնվում են մեր ստորաբաժանումների հսկողության տակ, նաև շրջափակումների մեջ։ 

«Ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա»,- ընդգծել է Էդվարդ Ասրյանը։ 

ԳՇ պետը հայտնեց, որ հանցագործությունները (Ադրբեջանի ԶՈՒ կողմից) իրականացվել են հարձակման բոլոր ուղղություններով։ Դիվանագիտական ներկայացուցիչներից մեկը խնդրեց մանրամասներ ներկայացնել այդ հանցագործությունների վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ Ասրյանն ասաց, որ վերջում տեսանյութերը կփոխանցի նրանց։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել