ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները Ջերմուկում են

 |armenpress.am|
13:39 - 16 սեպտեմբերի, 2022

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները Ջերմուկում են |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Ջերմուկ քաղաք, որտեղ կծանոթանան Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներին և տեղում տեղեկություններ կստանան օպերատիվ իրավիճակի վերաբերյալ:

Ջերմուկ այցելած դիվանագետների թվում են Հայաստանում Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ-ի, Չինաստանի, Արգենտինայի դեսպանները, Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, այլ երկրների  դեսպանատների ներկայացուցիչներ, ռազմական կցորդներ:

Ջերմուկում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ կհանդիպի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել