Հայաստանի սահմանից ներս արձանագրված բարձր ջերմային ֆոնը ցույց է տալիս, որ Ադրբեջանը ագրեսիա է իրականացնում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ
16:12 - 14 սեպտեմբերի, 2022

Հայաստանի սահմանից ներս արձանագրված բարձր ջերմային ֆոնը ցույց է տալիս, որ Ադրբեջանը ագրեսիա է իրականացնում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ

Հայաստանի արևելյան և հարավարևելյան սահմաններում հողի մակերեսի ակտիվ հրդեհների արբանյակային տվյալներից կարելի է փաստել, որ հայկական կողմի վրա տեղի է ունենում լայնամասշտաբ հարձակում Ադրբեջանի կողմից։ 

Սա վերջին մեկ օրվա պատկերն է, որը ներկայացված է Եվրոպական անտառային հրդեհների տեղեկատվական համակարգում (ներկայացված են սեպտեմբերի 13-ի և 14-ի տվյալները)։

Հիմնվելով այն փաստի վրա, որ  ՀՀ ԱԻՆ-ը վերջին 2 օրերի ընթացքում այդ հատվածներում բռնկված հրդեհների մասին ոչ մի հաղորդագրություն չի տարածել, կարող ենք ենթադրել, որ այս բոլոր բարձր ջերմային ֆոնով տարածքները ինտենսիվ մարտական գործողությունների կամ դրանց արդյունքում բռնկված հրդեհների հետևանք են։

Ինչպես երևում է քարտեզից, բարձր ջերմային ֆոն է գրանցվել ոչ միայն սահմանային հատվածում, այլ նաև ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող տարածքներում։ 

Այսպիսով, Հայաստանի բնակավայրերում արձանագրված բարձր ջերմային ֆոնը ցույց է տալիս, որ Ադրբեջանը ագրեսիա է իրականացնում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել