Ռուսաստանի և Ադրբեջանի միջև միջկառավարական համաձայանգիր է ստորագրվել միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Լավրովը հավելել է, որ Մոսկվան ու Բաքուն մտադիր են խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանում ռուսական լրատվամիջոցների և Ռուսաստանում ադրբեջանական լրատվամիջոցների աշխատանքի շուրջ։
«Մենք միջոցառումների հատուկ շարք կանցկացնենք երկու կողմերի առաջատար լրատվամիջոցների ղեկավարների, այդ թվում՝ սոցցանցերի սեփականատերերի միջև և անկեղծորեն կխոսենք այն մասին, թե ինչպես ենք լուսաբանում միմյանց տարածքում կատարվող իրադարձությունները՝ ելնելով համապատասխան օրենքներից»,- ասել է նա։
Նորա Վանյան
comment.count (0)