Ադրբեջանի  հաղորդագրությունը  չի համապատասխանում իրականությանը․ հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
15:02 - 04 ապրիլի, 2022

Ադրբեջանի հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 3-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը՝ չի համապատասխանում իրականությանը։

Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել