Խրամորթում այս րոպեին շատ լուրջ իրավիճակ է. համայնքի ղեկավար
 |azatutyun.am|
18:16 - 24 մարտի, 2022

Խրամորթում այս րոպեին շատ լուրջ իրավիճակ է. համայնքի ղեկավար |azatutyun.am|

azatutyun.am: Խրամորթում այս րոպեին շատ լուրջ իրավիճակ է: «Ազատությանն» այս մասին հայտնեց համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանը՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել։

«Մի խոսացրեք էլի, էս րոպեին ես կարևոր բան պետք է անեմ ժողովրդի հետ։ Էս րոպեին շատ լուրջ է իրավիճակը։ Ես պետք է գործ անեմ։ Խնդրում եմ, մի ընդհատեք, ճակատագրական հարց է», - ասաց Աբրահամյանը։

 Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրել էր, որ այսօր, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել