Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանում խախտել են շփման գիծը, Խրամորթի կանայք ու երեխաները տարհանվել են
17:35 - 24 մարտի, 2022

Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանում խախտել են շփման գիծը, Խրամորթի կանայք ու երեխաները տարհանվել են

Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ 

«Հայտնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները: 

Հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն այս պահին կայուն է:

Հետագա զարգացումների մասին հանրությունը պարբերաբար կտեղեկացվի»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել