Միացյալ Նահանգները մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին գրանցվող միջադեպերով
20:16 - 20 հուլիսի, 2021

Միացյալ Նահանգները մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին գրանցվող միջադեպերով

Ամերիկայի Միացյալ Նահանգները մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գրանցվող միջադեպերով, հատկապես՝ Երասխ/Սադարակ հատվածի վերջին դեպքերով: Այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

«Մենք երկու կողմերին կոչ ենք անում արագ և խաղաղ կերպով թուլացնել լարվածությունը և առարկայական բանակցությունների վերսկսման տիրույթ ստեղծել», - նշված է դեսպանության տարածած հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել