Կանադային անհանգստացնում են հայկական տարածք ներխուժման մասին լուրերը. Կանադայի ԱԳ նախարար
23:35 - 14 մայիսի, 2021

Կանադային անհանգստացնում են հայկական տարածք ներխուժման մասին լուրերը. Կանադայի ԱԳ նախարար

Կանադային անհանգստացնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի մասին հաղորդագրությունները ՝ կապված հայկական տարածք ներխուժման մասին լուրերի հետ: Այս մասին Թվիթթերյան իր էջում գրել է Կանադայի ԱԳ նախարար Մարկ Գառնոն։

 

«Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում ամբողջությամբ հարգել նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագիրը և շարունակել բանակցությունները մշտական և խաղաղ կարգավորման շուրջ: Բոլոր գործողությունները, որոնք խաթարում են հրադադարի ռեժիմը և սրում են լարվածությունը, պետք է դադարեցվեն», գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել