Համաշխարհային տնտեսությանը աճի դանդաղում Է սպասում. ԱՄՀ-ի գործադիր տնօրեն |lragir.am|
06:38 - 09 հոկտեմբերի, 2019

Համաշխարհային տնտեսությանը աճի դանդաղում Է սպասում. ԱՄՀ-ի գործադիր տնօրեն |lragir.am|

lragir.am: Ընթացիկ տարում այն երկրներում, որոնք ապահովում են համաշխարհային համախառն ներքին արդյունքի 90 տոկոսը, տնտեսության աճի դանդաղում Է սպասվում: Այս կանխատեսումը, ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, արել Է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան: Նրա խոսքով՝ ցուցանիշները կարող են ընկնել մինչեւ տասնամյակի ամենացածր մակարդակ:

Գեորգիեւան նշել Է, որ առեւտրական հակամարտությունների հետեւանքով 2020 թվականին համաշխարհային տնտեսությունը կարող Է կորցնել շուրջ 700 մլրդ դոլար, ինչը կազմում Է համաշխարհային ՀՆԱ-ի մոտավորապես 0,8 տոկոսը: «Մենք ավելի վաղ արդեն խոսել ենք առեւտրական վեճերի վնասի մասին: Այժմ մենք տեսնում ենք, որ դրանք իրապես բացասական հետեւանքներ ունեն»,- ասել Է ԱՄՀ-ի գործադիր տնօրենը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել