2020 թվականի վերջին ՀՀ պետական պարտքը կլինի 7․3 միլիարդ դոլար․ Ատոմ Ջանջուղազյան |shantnews.am|
11:59 - 13 նոյեմբերի, 2019

2020 թվականի վերջին ՀՀ պետական պարտքը կլինի 7․3 միլիարդ դոլար․ Ատոմ Ջանջուղազյան |shantnews.am|

shantnews.am: Հայաստանը բոլոր առումներով դասակարգվում է պետական պարտքի նվազ շեմ ունեցող երկրների շարքին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ֆինանսների նախարարը, երբ ներկայացնում էր հաջորդ տարվա բյուջեի նախագիծը։

Նախարարը նշեց, որ իրենք նախատեսում են տարվա ընթացքում պարտք վերցնել միայն բացառիկ անհրաժեշտության դեպքում։

«Մոտավոր հավանական արտահայտությամբ՝ 7․3 միլիարդ ԱՄՆ դոլարի չափ է ենթադրվում, որ կլինի 2020 թվականի տարեվերջին պետական պարտքը»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը։

Այնուամենայնիվ, պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ բավական ցածր հարաբերություն կունենա՝ 50 տոկոսից էլ ցածր։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել