Խմբագրված. Հայաստանը 1 շնչին ընկնող ՀՆԱ-ով 2020-ին կդառնա առաջատար Հարավային Կովկասում
05:15 - 07 հունվարի, 2020

Խմբագրված. Հայաստանը 1 շնչին ընկնող ՀՆԱ-ով 2020-ին կդառնա առաջատար Հարավային Կովկասում

Հայաստանի Հանրապետությունը 2019թ. արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020-ին կանցնի Ադրբեջանից՝ դառնալով առաջատարը Հարավային Կովկասում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ժողովուրդ ջան, հիշու՞մ եք, որ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով կանցնենք Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով՝ նաեւ Ադրբեջանին:

Արժույթի միջազգային հիմնադրամը պաշտոնապես հաստատել է այս գնահատականը. 2019 թվականի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը (հղումը՝այստեղ)։

Հ.Գ. Գրառման նախորդ վարկածը անճշտություն էր պարունակում, ինչի համար ներողություն եմ խնդրում: Ըստ ամենայնի՝ Ադրբեջանին դեռ չենք անցնել, բայց ամենաուշը տարվա վերջին կանցնենք: Իրար հետ: Դուխով»,- գրել է Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել