Հայաստանում տարեկան կտրվածքով ՀՆԱ աճի կանխատեսումը թուլացել է. ԱԶԲ զեկույց
13:29 - 25 սեպտեմբերի, 2019

Հայաստանում տարեկան կտրվածքով ՀՆԱ աճի կանխատեսումը թուլացել է. ԱԶԲ զեկույց

news.am։ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից այսօր թողարկվել է 2019թ. Ասիական զարգացման հեռանկարների (ԱԶՀ) զեկույցի թարմացված տարբերակը, ըստ որի կանխատեսվում է 2019թ. Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 6.2%, իսկ 2020թ.՝ 6.0% աճ:

Ըստ զեկույցի Հայաստանում տարեկան կտրվածքով աճը թուլացել է՝ 2018 թ. առաջին կիսամյակի 8.7%-ից այս տարվա նույն ժամանակահատվածում հասնելով 6.8%-ի, ինչը շարունակում է մնալ կայուն՝ արտացոլելով կենսունակ ներքին պահանջարկը:

Արդյունաբերությունը, առանց շինարարության ոլորտի, արձանագրել է բարձր ցուցանիշներ՝ ընդլայնվելով 5.2%-ով, պայմանավորված նրանով, որ աճն արտադրության եւ հանքարդյունաբերության մեջ գերակշռել է էլեկտրաէներգիայի ավելի ցածր արտադրությանը:

Շինարարությունն աճել է 3.5%-ով՝ հիմնականում ի հաշիվ ավելի շատ բնակարանաշինության: Ծառայություններն աճել են 9.8%-ով՝ ի հաշիվ տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսների, ապահովագրության եւ հանգստի ոլորտներում արձանագրված մեծ ձեռքբերումների:

Անբարենպաստ եղանակները զսպիչ ազդեցություն են ունեցել գյուղատնտեսության ոլորտի վրա, որը, 2018թ. արձանագրելով ընդհանուր 8.5%-ի նվազում, շարունակել է այդ միտումը՝ 2019 թ. առաջին կիսամյակում արձանագրելով 6.9%-ով անկում:

Ըստ զեկույցի թեմատիկ գլխի ՝ զարգացող Ասիայի բարգավաճող քաղաքներին պետք են տարածքային եւ տնտեսական արդյունավետ ու համակարգված պլանավորմամբ ապահովված արդյունավետ տրանսպորտային ցանցեր եւ մատչելի բնակարանաշինություն, որպեսզի դրանք շարունակեն մնալ որպես շարժիչ ուժ տնտեսական աճի եւ աշխատատեղերի ստեղծման համար: Կից կարող եք գտնել մամլո հաղորդագրությունները եւ զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածի հայերեն տարբերակը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել