Ներքին Խնձորեսկի հատվածում հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում. երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել. ԱԱԾ
17:58 - 10 ապրիլի, 2024

Ներքին Խնձորեսկի հատվածում հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում. երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել. ԱԱԾ

Այսօր՝ ապրիլի 10-ին, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Ներքին Խնձորեսկ հատվածում միջադեպ էտեղի ունեցել: Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Իրադրության բերումով երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից։

Միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմն ունի մեկվիրավոր: Հայաստանի Հանրապետության ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են Ադրբեջանի Հանրապետության Սահմանապահ զորքերի հետ համատեղ քննության: Անկախ համատեղ քննությունից ՀՀ Սահմանապահ զորքերը իրականացնում են սեփական քննությունը և արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ: Պարզաբանման ենթակա է նաև հարցը, թե ինչու և ինչպես են հովիվը և հոտը հատել սահմանը:

Հայկական կողմի համար նման միջադեպերը ցանկալի չեն: Նշենք նաև, որ ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված հոտը: Հովիվը նույնպես գտնվում է ՀՀ տարածքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել