Կարող է ինչ-որ պահի հրաժարենք որևէ բան ստորագրելուց, եթե չգանք համաձայնության. Ալեն Սիմոնյան
 |armenpress.am|
18:18 - 09 ապրիլի, 2024

Կարող է ինչ-որ պահի հրաժարենք որևէ բան ստորագրելուց, եթե չգանք համաձայնության. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի տարածքից  Ադրբեջանին որևէ մաս զիջելու հարց չի քննարկվում և քննարկման ենթակա չէ:

Այս մասին ԱԺ ամբիոնից վստահեցրեց Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Բանակցությունները, խոսակցությունները վարվում են, աշխատանքային խմբերը հանդիպում են, բայց դա որևիցե բան չի ենթադրում: Կարող է ինչ-որ մի պահի մենք ընդհանրապես հրաժարվենք որևիցե ձևով որևիցե բան ստորագրելուց, եթե չգանք համաձայնության»,-ասաց Սիմոնյանը:

Նա վստահեցրեց՝ ՀՀ տարածքից՝ Տավուշի կամ այլ մարզից որևիցե մաս զիջելու հարց քննարկման ենթակա չէ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել