Ադրբեջանը ՀԱՊԿ-ի երեք անդամ երկրների հետ զորավարժություն կանցկացնի
 |azatutyun.am|
13:54 - 04 ապրիլի, 2024

Ադրբեջանը ՀԱՊԿ-ի երեք անդամ երկրների հետ զորավարժություն կանցկացնի |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանը ՀԱՊԿ-ի անդամներ Ղազախստանի, Ղըրղզստանի, Տաջիկստանի, ինչպես նաև Ուզբեկստանի հետ համատեղ զորավարժություն կանցկացնի, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ «լայնածավալ վարժանքները տեղի կունենան ընթացիկ տարվա հուլիսին Ղազախստանի Հանրապետության տարածքում գտնվող «Օյմաշա» փորձադաշտում», ինչպես նաև Կասպից ծովում գտնվող Թոքմակ հրվանդանում»։

Հաղորդվում է, որ զորավարժությունների շրջանակում զինվորականները կիրականացնեն «զինված հակամարտությունների տեղանքը որոշելու ուղղությամբ ուսումնական և մարտական առաջադրանքներ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել