civilnet.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է՝ «եթե Հայաստանը որևէ ապակայունացնող քայլի դիմի, Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները կկիսեն պատասխանատվությունը»։
Բաքվի կողմից նման հայտարարության առիթ է հանդիսացել 2024-ի ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվող եռակողմ հանդիպումը, որը տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի մասնակցությամբ։
Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը պնդել է, որ Վաշինգտոնի և Բրյուսելի «հայամետ» կեցվածքը կարող է Հայաստանի մոտ թյուր պատկերացումներ ստեղծել, թե Եվրամիությունն ու Միացյալ Նահանգների կարող են նրան օգնել Ադրբեջանի դեմ պայքարում։
«Այն ժամանակամիջոցնում, երբ միջազգային իրավունքի և սկզբունքների հիման վրա աննախադեպ հնարավորություն է ստեղծվել խաղաղության, կայունության և անվտանգության համար, ևս մենակ անգամ կոչ ենք անում բոլոր երկրներին զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող ենք խաղաղության ջանքերին հակասել և տարածաշրջանում նոր էսկալացիայի ու լարվածության պաատճառ հանդիսանալ»,- ասված է այդ երկրի արտգործնախարարության մարտի 27-ին տարածած հայտարարությունում։
comment.count (0)