Էրդողանը 3-րդ երկրներին կոչ է արել չթունավորել Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը
 |armeniasputnik.am|
19:24 - 19 փետրվարի, 2024

Էրդողանը 3-րդ երկրներին կոչ է արել չթունավորել Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երրորդ երկրներին հորդորել է չթունավորել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, այլ կառուցողական ներդրում ունենալ դրանում:

 
Նշենք, որ Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Իլհամ Ալիևն առաջին պաշտոնական այցով մեկնել է Անկարա:
 
«Բանակցությունների ընթացքում մենք քննարկել ենք նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները։ Այս գործընթացում Ադրբեջանի հետ մենք գործում ենք ուս ուսի»,– Ալիևի հետ հանդիպումից հետո ԶԼՄ–ների ներկայացուցիչներին ասել է Էրդողանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել