Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են առևտրաշրջանառությունը հասցնել 3 մլրդ դոլարի
 |1lurer.am|
20:58 - 15 փետրվարի, 2024

Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են առևտրաշրջանառությունը հասցնել 3 մլրդ դոլարի |1lurer.am|

1lurer.am: Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Իլհամ Ալիևին շնորհավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետը: Ռիշի Սունակը գոհունակություն է հայտնել, որ Բաքուն և Լոնդոնը գործակցում են տնտեսական ոլորտում, ինչպես նաև Ուկրաինային աջակցություն տրամադրելու հարցում:

Նա վստահեցրել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է օգնել Ադրբեջանին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի անցկացման գործընթացում:

«Նաև տեղյակ ենք Հայաստանի հետ խաղաղության հասնելու ջանքերի մասին։ Սա պատմական հնարավորություն է՝ դադարեցնելու հակամարտությունը։ Բարձր ենք գնահատում երկարաժամկետ համաձայնագրի կնքման հսկայական օգուտները, այն կնպաստի երկու երկրների և ամբողջ տարածաշրջանի բարեկեցությանն ու կայունությանը: Վերահաստատում եմ Մեծ Բրիտանիայի շարունակական աջակցությունը կողմերին՝ կայուն խաղաղության հասնելու ճանապարհին»,- ասված է Սունակի ուղերձում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել