Հայաստանի նախագահը հանդիպեց Հունգարիայի ԱԺ նախագահի հետ |armenpress.am|
17:46 - 07 փետրվարի, 2024

Հայաստանի նախագահը հանդիպեց Հունգարիայի ԱԺ նախագահի հետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպեց Հունգարիայի ազգային ժողովի նախագահ Լասլո Կյովերի հետ։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, Ազգային ժողովի պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, իսկ հունգարական կողմից` ԱԺ Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Միխալի Բալլան, ԱԺ ընդդիմադիր կուսակցության խոսնակ Նիկողոս Հակոբյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության տնօրեն Պետեր Սարդին, ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Անդրաս Վիրագը։

Հանդիպման ժամանակ Հունգարիայի ԱԺ նախագահը հիշեց, որ 2011 թվականին եղել է Հայաստանում։ Նա կարևորեց հայ-հունգարական հարաբերությունների վերականգնումը` ընդգծելով, որ չնայած հարաբերությունների խզմանը` երկու երկրների եկեղեցիները, մասնագետները, համալսարանները պահպանում էին սերտ կապերը։ «Շատ ուրախ էի լսել, որ երկու երկրները վերականգնում են հարաբերությունները։ Եվ Ձեր այցը կարևոր ու անկյունաքարային է։ Հույս ունեմ, որ այդ հարաբերությունների վերականգնումը համագործակցության նոր հնարավորություններ կտա»,- ասաց Հունգարիայի ԱԺ նախագահը։

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահի և պատվիրակության անդամների համար կազմակերպվեց շրջայց Հունգարիայի ԱԺ շենքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել