Չեխիայի քաղաքացու ձերբակալության դեպքը ոչ մի առնչություն չունի ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության որևէ անդամի հետ |azatutyun.am|
22:42 - 03 փետրվարի, 2024

Չեխիայի քաղաքացու ձերբակալության դեպքը ոչ մի առնչություն չունի ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության որևէ անդամի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանում Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչությունն առայժմ զերծ է մնում Հայաստանի հետ սահմանին Չեխիայի քաղաքացու ձերբակալության մասին մեկնաբանություններից, քանի դեռ քննություն է անցկացվում։

Դեսպան Պետր Պիրունչիկը «Ազատությանը» միայն փոխանցեց, որ դեպքը ոչ մի առնչություն չունի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության որևէ անդամի հետ, ինչպես առանց կոնկրետ աղբյուրի հղում անելու պնդել էին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ։ Նման պնդում, օրինակ, «Մինվալ»-ն էր արել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել