Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչը ժամանել է Բաքու
 |news.am|
12:02 - 01 փետրվարի, 2024

Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչը ժամանել է Բաքու |news.am|

news.am: Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Քրիս Ալանը ժամանել է Բաքու։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին տեղեկացրել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օուլդը X սոցցանցում։

«Շատ ուրախ եմ առաջին անգամ Բաքվում դիմավորել ԱԳՆ ներկայացուցիչ Քրիս Ալանին։ Մենք արդյունավետ բանակցություններ ենք ունեցել կառավարության ներկայացուցիչների հետ՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար։ Ընթրիքը ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ՝ ուսումնասիրելու համար համագործակցության հնարավորությունները, օրվա լավագույն ավարտն էր»,- նշել է դեսպանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել