ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կկայանա հունվարի վերջին
 |tert.am|
14:38 - 15 հունվարի, 2024

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կկայանա հունվարի վերջին |tert.am|

tert.am: Սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կկայանա հունվարի վերջին։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Հանդիպմանը օրը, սական դեռ հստակեցված չէ։

«Նախնական պայմանավորվածությունների համաձայն՝ հանդիպմանը նախ քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը, որում պետք է հստակ սահմանվեն համատեղ աշխատանքներում օգտագործվելիք իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի և իրավական ակտերի տեսակները և տիպերը, նույնականացվեն ԽՍՀՄ ժամանակաշրջանի վերջին տոպոգրաֆիկ քարտեզները, որոնք պատշաճ իրավական հիմքերով կազմվել և տպագրվել են իրավասու մարմինների կողմից», - մանրամասնեցին փոխվարչապետի գրասենյակից։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը նոյեմբերի 30-ին էր Իջևանի և Ղազախի հատվածում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել