«Ինչ վերաբերում է 8 գյուղերի վերադարձին, դեմարկացիա-դելիմիտացիա կոչվող երեւույթը կարող է այս հարցերի պատասխանը տալ». Գնել Սանոսյան

 |aravot.am|
14:02 - 29 դեկտեմբերի, 2023

«Ինչ վերաբերում է 8 գյուղերի վերադարձին, դեմարկացիա-դելիմիտացիա կոչվող երեւույթը կարող է այս հարցերի պատասխանը տալ». Գնել Սանոսյան |aravot.am|

aravot.am: Այսօր հրավիրած ասուլիսում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն անդրադարձավ այսպես կոչված «անկլավների» հարցին։ «Ինչ վերաբերում է 8 գյուղերի վերադարձին, այս մասին բազմիցս խոսել ենք։ Կարծում եմ՝ հետեւյալը պետք է նախանշել՝ այնուամենայնիվ կան որոշ տարածքներ, որոնք Ադրբեջանն է նախանշում այդ տարածքների մասին, ու կան տարածքներ, որոնց մասին մենք ենք խոսում։ Գործընթացը կարող է կազմակերպվել հետեւյալ կերպ, որ այդ տարածքները որոշակի նախանշվեն, դրանց իրավաբանական հիմքերը պետք է հանել։ Ուրիշ բան է որեւէ տարածքի մասին խոսելը, ուրիշ բան է այդ տարածքի իրավաբանական կարգավիճակը, կարգավորումները, առկա հիմքերը։ Եվ այնուհետեւ պետք է տեղի ունենա երկու գործընթաց, մեկը փոխանակումն է, մյուսը ֆիզիկապես թողնել, զուտ տարածական որոշակի կարգավորումներ ունենալ։ Կարգավորում նկատի ունեմ, որ այդ տարածքները որոշակի մակերեսներ ունեն, դեմարկացիա-դելիմիտացիա կոչվող երեւույթը կարող է այս հարցերի պատասխանը տալ։ Իմ պատկերացմամբ այս հարցին կարելի է պատասխանել հենց այդ աշխատանքային խմբի շրջանակներում, երբ սահմանների դեմարկացիա-դելիմիտացիա տեղի կունենա, այդ ամբողջ փաթեթով այդ հարցը կդիտարկվի»,- ասաց նա։

Սանոսյանն ասաց, որ միջազգային կառույցների մի շարք գործընկերներ, այդ թվում՝ Հայաստանում բանկային տարբեր դոնոր կազմակերպություններ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում «Խաղաղության խաչմերուկի» նկատմամբ, ասում են, որ հետաքրքրված են շինարարական գործընթացներին ներգրավվելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել