Բլինքենն Ալիևի հետ զրույցում խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի կարևորության մասին
 |1lurer.am|
09:55 - 28 նոյեմբերի, 2023

Բլինքենն Ալիևի հետ զրույցում խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի կարևորության մասին |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում ողջունել է վերջինիս ձգտումը` կնքել ամուր և արժանապատիվ խաղաղության պայմանագիր Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Այդ մասին հայտնում է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:

«Պետքարտուղարն ընդունել է տառապանքները, որոնք այս երկարատև հակամարտությունը պատճառել է ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ հայերին: Նա ընդգծել է այն առավելությունները, որոնք տարածաշրջանում կհայտնվեն խաղաղության հաստատումից հետո: Պետքարտուղարը քննարկել է ԱՄՆ ամուր հարաբերություններն Ադրբեջանի հետ, նշել հարաբերություններում անհանգստություն առաջացնող վերջին դրվագները, ինչպես նաև խոսել համագործակցության ամրապնդման հնարավորությունների մասին, հատկապես` խաղաղության գործընթացի շուրջ, նաև անդրադարձել բարձր մակարդակի փոխգործակցության կարևորությանը»,- նշել է Միլլերը:

Նշենք, որ պետքարտուղարը զրույց է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել