Բլինքենը Փաշինյանի հետ զրույցում վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը |1lurer.am|
09:52 - 28 նոյեմբերի, 2023

Բլինքենը Փաշինյանի հետ զրույցում վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին հայտնում է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:

«Բլինքենն ու Փաշինյանը քննարկել են ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ամուր և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերին: Պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ընդգծել ՀՀ հետ երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերը, քանի որ մենք աշխատում ենք աջակցել բարգավաճող և ժողովրդավար ապագա կառուցելու նրա տեսլականին»,- ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել