Խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա․ Ալիևը՝ Դոքերթիին
 |azatutyun.am|
14:16 - 22 նոյեմբերի, 2023

Խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա․ Ալիևը՝ Դոքերթիին |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա, այսօր Միացյալ Թագավորության (ՄԹ) Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ հանդիպման ժամանակ Բաքվում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիևն ընդգծել է, որ Բաքուն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, պատրաստ է Հայաստանի հետ երկխոսության՝ խաղաղության պայմանագիր կնքելու և երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ, Դոքերթին նշել է, որ դրական են վերաբերվում տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման գործում ցանկացած ներդրմանը։

Դոքերթին այսօր է ժամանել Բաքու, նախքան այդ եղել է Երևանում և Թբիլիսիում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել