Խաղաղության պայմանագրիից հետո Ադրբեջանով են լինելու հիմնական բեռնափոխադրումները. Պապոյան
 |news.am|
13:59 - 08 նոյեմբերի, 2023

Խաղաղության պայմանագրիից հետո Ադրբեջանով են լինելու հիմնական բեռնափոխադրումները. Պապոյան |news.am|

news.am: Այս պահին Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումը իրատեսական չեմ համարում, բայց խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի տարածքով եմ համարում հիմնական բեռնափոխադրումները։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը` անդրադառնալով դիտարկմանը, թե որքանով է հավանական, որ բեռնափոխադրումների համար Ադրբեջանի տարածքը փոխարինի «Վերին Լարսին»:

Իշխանական պատգամավորի խոսքով` Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումները ՀՀ–ին ավելի ձեռնտու է. «Քանի որ այնտեղով ճանապարհն ավելի կարճ է, ավելի հարմար է, և նախկին ԽՍՀՄ ժամանակներում այդ ճանապարհն է գործել, և բնականաբար, ես վստահ եմ, որ խաղաղության պայմանագրից հետո այդ ճանապարհն է գործելու, որով հայկական ծագման ապրանքների մրցունակությունը ՌԴ–ում ավելանալու է, որովհետև ճանապարհը ավելի կարճ է, ռիսկերով ավելի քիչ է և այլն»,–հավելեց Պապոյանը։

Սակայն առանց խաղաղության պայմանագրի պատգամավորը դա հնարավոր չի համարում։

Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։

Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել