Ջերմուկում իրավիճակի փոփոխություն չկա, ադրբեջանական զորքերը որտեղ ներխուժել էին, այնտեղ էլ մնացել են. մարզպետ
 |armenpress.am|
17:36 - 02 նոյեմբերի, 2023

Ջերմուկում իրավիճակի փոփոխություն չկա, ադրբեջանական զորքերը որտեղ ներխուժել էին, այնտեղ էլ մնացել են. մարզպետ |armenpress.am|

armenpress.am: Ջերմուկի հատվածում 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական ուժերը ոչ հետ են գնացել, ոչ առաջ եկել, իրավիճակի փոփոխություն չկա:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:

«Իրավիճակի որևէ փոփոխություն չկա, հանգիստ է: Ադրբեջանական զորքերը որտեղ ներխուժել էին, այնտեղ էլ մնացել են, փոփոխություն չկա: Ոչ առաջ են եկել, ոչ հետ են գնացել»,-ասաց մարզպետը:

Ըստ նրա՝ այս ընթացքում կրակոցներ չեն եղել:

«Այս մեկ տարվա ընթացքում որևէ միջադեպ չեմ հիշում»,-նշեց Գրիգորյանը:

Ադրբեջանական ուժերը 2022 թվականի սեպտեմբերին այդ հատվածում մխրճվել և զավթել են Հայաստանի ինքնիշխան տարածքից 7600 հեկտար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել