Բաքուն արձագանքել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների թեմայով Կանադայի ԱԳ նախարարի հայտարարությանը |factor.am|
12:03 - 26 հոկտեմբերի, 2023

Բաքուն արձագանքել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների թեմայով Կանադայի ԱԳ նախարարի հայտարարությանը |factor.am|

factor.am: Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսում Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հայտարարությունը հարուցել է պաշտոնական Բաքվի դժգոհությունը։ 

Ադրբեջանի ԱԳՆ-ն Մելանի Ժոլիին մեղադրել է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ կողմնակալ դիրքորոշման մեջ և «կոչ անում հրաժարվել սադրիչ հայտարարություններից»։ «Այն իրավիճակում, երբ տարածաշրջանում հումանիտար ճգնաժամ չկա, կանադացի նախարարի հակառակ հայտարարությունները Կանադայի կողմից դրսևորված ակնհայտ կողմնակալության վառ օրինակ են»,- ասվում է հայտարարության մեջ։

Բաքվին դուր չեն եկել հատկապես Կանադայի ԱԳ նախարարի՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հնարավոր սահմանման մասին հայտարարությունները։ «Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե Կանադան չի բացառում պատժամիջոցների կիրառումը Ադրբեջանի դեմ, մենք նշում ենք, որ ծայրահեղ անընդունելի ենք համարում կանադական կողմի փորձը՝ խոսել Ադրբեջանի հետ սպառնալիքների լեզվով, և դա չի համապատասխանում երկու երկրների շահերին»,- ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհել է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններից՝ դրանք անվանելով «սադրիչ ու կողմնակալ»՝ պնդելով, թե «Երևանի դիրքորոշման պատճառով է խաղաղության գործընթացը դանդաղել»։ Չնայած պաշտոնական Բաքվի այս պնդումներին՝ հենց Ադրբեջանն է հրաժարվել բրյուսելյան հարթակում հոկտեմբերի վերջին  նախատեսված հանդիպմանը մասնակցելուց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել