Ադրբեջանի ԱԳՆ-ն «անհիմն եւ անընդունելի» է համարել ՀՀ ԱԳՆ հայտարարությունը
17:12 - 06 ապրիլի, 2024

Ադրբեջանի ԱԳՆ-ն «անհիմն եւ անընդունելի» է համարել ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Ադրբեջանի ԱԳՆ-ն «անհիմն եւ անընդունելի» է համարել ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որտեղ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ սադրիչ գործողություններն արդարացում չունեն, և որ Ադրբեջանն ակնհայտորեն հետապնդել է սադրիչ նպատակ՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներին դրդել համանման հակադարձ գործողությունների, վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատվությունը «հիմնավորող» փաստեր ստանալու համար: 

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ադրբեջանի համար «վտանգավոր» է որակել Հայաստանի՝ պաշտպանական նպատակներով սպառազինության ձեռքբերումը եւ Հայաստանի ինքնիշխան տարածքում պաշտպանական կառույցների ստեղծումը։

ԱԳՆ խոսնակն ասել է, թե «սպառազինությունների վերահսկման և չհարձակման համաձայնագրի վերաբերյալ Հայաստանի առաջարկները անլուրջ են», եւ քաղաքական շահարկում է որակել Հայաստանի կողմից Ալմա-Աթայի հռչակագրին հղվելը, որովհետև, իբրեւ, ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով, «Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել»։

«Ապացուցելու համար, որ Հայաստանը լուրջ է վերաբերվում խաղաղ գործընթացին, պետք է խուսափի վիճելի հայտարարություններից ու սադրիչ քայլերից, հարգի միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները։ Ադրբեջանն իր հերթին լրջորեն կկանխի սպառնալիքները տարածաշրջանում և կշարունակի խաղաղ ու ստեղծագործ ջանքերը»,- եզրափակել է ԱԳՆ խոսնակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել