ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը. Պուտին
13:56 - 13 հոկտեմբերի, 2023

ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը. Պուտին

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը․ բանակցությունները կարող են տեղի ունենալ Մոսկվայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ԱՊՀ ղեկավար կազմի նեղ կազմով նիստի ժամանակ, փոխանցում է TACC-ը։

«Օրակարգում [Բաքվի և Երևանի] միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումն է, որ, ի վերջո, վերջակետ դրվի այս ձգձգված հակամարտությանը։ Անշուշտ, ռուսական կողմը պատրաստ է հնարավոր ողջ աջակցություն ցուցաբերել մեր գործընկերներին այս հարցում»,- ասել է նա։

Նա ընդգծել է․ «Մասնավորապես, մենք համաձայն ենք Մոսկվայում բանակցությունների կազմակերպմանը, անհրաժեշտության դեպքում, ցանկացած ձևաչափով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել